Հիշել նախագիծը

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

  1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի՝ «Նախադպրոցականհաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին» N 76-Ն հրամանի հավելվածը լրացնել նոր՝1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«22.1. Սույն կարգի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ժամկետում չեն ներառվում երեխայի հսկողությունն իրականացնող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված՝ սահմանված ձևի փաստաթղթի հիման վրա հիվանդության պատճառով չհաճախած օրերը,  բայց ոչ ավելի, քան տվյալ ուսումնական տարվա ընթացքում 21 օր:»:

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ՆԱԽԱՐԱՐ՝                                             Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

  • Քննարկվել է

    06.02.2023 - 21.02.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3738

Տպել

Առաջարկներ`

Լիլիթ Հարությունյան

20.02.2023

Առաջարկում եմ կրկնապատկել հիվանդության տեղեկանքի հիման վրա հարգելի համարվող օրերի քանակը։ 21 օրը շատ քիչ է, եթե հաստատեք կապ ծնողների, մանկապարտեզների հետ, կհասկանաք` ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, ինչքան շատ են բացակայում երեխաները, իսկ ովքեր էլ համեմատաբար քիչ բացականեր ունեն, դա նաև նրա արդյունքն է, որ բացականեր շատ չստանալու համար, ծնողները իրենց երեխաներին դեռ ամբողջովին չապաքինված ուղարկում եմ մանկապարտեզ` այսպես անվերջ դարձնելով հիվանդությունների շրջանը։

Luiza Bakhshinyan

15.02.2023

Ողջու՜յն։ Հերթական անտրամաբանական որոշումը, որը չի բխում ծնողների և երեխաների շահերից։ 21 բացական՝ բժշկի թղթով հիմնավորված, շատ քիչ է մանկապարտեզ հաճախող երեխայի համար։ Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչքան շատ են երեխաները հիվանդանում այդ տարիքում և ինչքան է ձգվում հիվանդությունը(անգամ թեթև մրսածության դեպքում հազը տևում է 2-3շաբաթ։ Ստացվում է, եթե երեխան հիվանդացավ մեկ անգամ, արդեն հարգելի բացակաների մեծ մասը սպառվեց)։ Մյուս կողմից ամառ է գալիս, և արդեն խնդիր է դառնում երեխային ինչ-որ տեղ տանելը։ Հասկանալի է, որ նման կերպ փորձում եք լուծել հերթագրված երեխաների՝ մանկապարտեզ հաճախելու խնդիրը։ Խնդրում եմ վերանայել որոշումը և հաշվի առնել նաև ծնողների կարծիքը, և գոնե բոլոր բժշկի թղթերը համարել հարգելի։ Ցանկալի կլինի նաև բացակայությունները տարածվեն սեպտեմբեր-մայիս ամիսների վրա, որպեսզի երեխաները ամռան ամիսներին կարողանան գնան հանգստի։

Նաիրա Հարությունյան

14.02.2023

Կխնդրեմ ոչ մասնագիտական տերմիններով և օրենքի կետերը բացելով պատասխանեք իմ հարցին։ Ինչ է նշանակում """ Առաջարկվող փոփոխությունը լրացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված 75 աշխատանքային օրվա պահանջը:????

Տեսնել ավելին