Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 08.08.2023 - 23.08.2023

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտի ընդունումն ուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը:
2 1268

Քննարկվել է 07.07.2023 - 23.07.2023

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, միջադեպերի, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների հանդեպ պետական հոգածության, կորստի հետևանքով հնարավոր հոգեբանական խնդիրների հաղթահարման, նրանց զարգացման հնարավորությունների ընդլայնման համար պայմանների ստեղծմամբ պայմանավորված՝  ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել։
0 1870

Քննարկվել է 06.02.2023 - 21.02.2023

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների բացակայությունների պատճառների վերլուծության  արդյունքում պարզվել է, որ հատկապես աշնանային և ձմեռային ամիսներին երեխաների բացակայությունները մեծ մասամբ պայմանավորված են սուր շնչառական վարակների տարածման հետ:  Հաշվի առնելով երեխայի լավագույն շահը՝ նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում համապատասխան լրացում կատարել  
8 2767

Քննարկվել է 16.07.2021 - 01.08.2021

Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական տարիքի երեխայի` նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունհերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները:
1 5967