Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«2018 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N 190-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2017 թվականի փետրվարի 14-ի N 675-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 675-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Երևան քաղաքի ավագանու որոշման ընդունման անհրաժեշտության

 

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝

«1. Արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով արտոնությունները՝ ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

  1. Տեղական տուրքերի և (կամ) վճարների արտոնություններ են տեղական տուրքի և (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումից ազատումը:»:

16.12.2016թ. ՀՕ-234-Ն օրենքի խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 09.01.2017թ., այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածով նախատեսվել են մի շարք նոր տեսակի տեղական տուրքեր:

Մինչև նշված օրենքի ընդունումը և ներկայումս էլ Երևանի ենթակայության մշակութային և կրթական կազմակերպությունները մատուցում են վճարովի ծառայություններ, որոնք կարգավորվել են տարբեր իրավական ակտերով՝ կնքված պայմանագրի հիման վրա կամ առանց դրա (օրինակ՝ թանգարանների մուտքի տոմսի վաճառքը):

Օրենքի կարգավորման դաշտում հայտնվել են Երևանի ենթակայության կազմակերպությունների կողմից իրականացվող մի շարք ծառայություններ և դրանց դիմաց սահմանվել են տեղական վճարներ:

Երևանի ենթակայության մշակութային և կրթական կազմակերպությունների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասնակի իրականացվում է Երևանի բյուջեից:

ա. Այսպես, Երևանի ենթակայության մանկապարտեզները ֆինանսավորվել են երեխա-թվով: Յուրաքանչյուր երեխայի հաշվարկով մանկապարտեզներին փոխանցվել է 22500 դրամ: Մանկապարտեզ երեխաները հաճախել են անվճար հիմունքներով, բացառությամբ Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված դեպքերի:  

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեղական վճարի գծով արտոնություններ՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ կամ դրույքաչափի նվազեցմամբ:

բ. Ներկայումս Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների բոլոր բաժիններում ուսուցումն իրականացվում է վճարովի սկզբունքով, սակայն գործում են ուսման վարձերի տարբեր դրույքաչափեր սկսած 3.0 հազ. դրամից մինչև 10.0 հազ. դրամը, ընդ որում վարձավճարները տարբեր են ոչ միայն ըստ գործիքների և բաժինների, այլ նաև ըստ վարչական շրջանների, մասնավորապես Նուբարաշեն, Նոր-Նորք վարչական շրջաններում այն կազմում  է 3.0-5.0 հազ. դրամ, իսկ մնացած շրջաններում 6.0-8.0 հազ. դրամ, առանձին դեպքերում նաև 10.0 հազ. դրամ:

Համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայություններից օգտվողների համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին 16.12.2016թ. ՀՕ-234-Ն օրենքի ընդունումից հետո կարիք է առաջացել նաև հստակեցնել և կանոնակարգել տեղական վճարի դրույքաչափը, դրանց նկատմամբ սահմանվող արտոնությունները։

Միասնական ուսման վարձի սահմանման համատեքստում մեկ երեխայի ուսման վարձը նախատեսվում է սահմանել 8.0 հազ. դրամ յուրաքանչյուր մասնագիտության գծով, որի արդյունքում հաշվի առնելով ուսումնական տարվա և բյուջետային տարվա անհամապատասխանությունը, սահմանվող վճարի և նախկինում ցածր վարձավճարով պայմանագրեր կնքած երեխաների ուսուցման պարագայում առկա է որոշակի թանկացում։ Հաշվի առնելով վերոնշվածը, խնդրի մեղմման նպատակով առաջարկվում է թվով  500 երեխայի հաշվարկով անցումային փուլում կիրառել արտոնություններ 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառելով զրոյական դրույքաչափ:

գ. Վերջին տարիներին որոշ նվագարանների (ազգային, լարային, փողային) ուսուցման հանդեպ հետաքրքրությունը նվազել է: Պետության կողմից իրականացվող երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային և լարային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման ծրագրի շնորհիվ, այդ նվագարանների ուսուցումը որոշակի կանոնակարգվել է, սակայն այն ամբողջական լուծված համարել չի կարելի։ Ուսուցման համար նվագարանների ընտրության հարցում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա խթանել սիմֆոնիկ նվագարաններում և համույթներում պահանջված, սակայն ոչ բավարար չափով դասավանդվող գործիքների ուսուցումը: Այդ նպատակով առաջարկվում է 2018 թվականի համար մինչև 200 երեխայի հաշվարկով սահմանել արտոնություն՝ սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումով:

դ. Երևանի ենթակայության թանգարանների մուտքի տոմսերի համար սահմանված էին տարբեր սակագներ՝ 250-ից 1000 դրամ, իսկ 2 թանգարանների համար՝ մուտքը անվճար է:

Երևան քաղաքի ավագանու մեկ այլ որոշմամբ թանգարանների մուտքի տոմսի արժեքի համար նախատեսվում է սահմանել մեկ միասնական տեղական վճարի չափ՝ 1000 դրամ:

Թանգարանների մուտքի տոմսի արժեքը ծառայություններից օգտվողների համար անփոփոխ թողնելու նպատակով սույն որոշմամբ առաջարկվում է 2018 թվականի համար սահմանվող տեղական վճարի վերը նշված դրույքաչափի նկատմամբ կիրառել դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ:

ե. Նախկինում Երևանի քաղաքապետին ուղղված հաշմանդամների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներով ու գրություններով առաջարկվել կամ խնդրվել է ավտոկայանատեղի տուրքի (օրենքների փոփոխության արդյունքում՝ վճար) վճարման արտոնություն սահմանել հաշմանդամների համար, ինչպես նաև ավտոկայանտեղերում նախատեսել վերջիններիս համար հատուկ հատվածներ:

Նշված առաջարկները բավարարվել են Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N 190-Ն որոշմամբ, որով սահմանվել է նաև ավտոկայանատեղի վճարման արտոնություն՝ հաշվարկած ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից ազատելու միջոցով:

Սույն որոշմամբ առաջարկվում է 2018 թվականի համար ևս հաշմանդամների համար սահմանել վերը նշված արտոնությունը և միաժամանակ համապատասխան փոփոխություններ կատարել Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N 190-Ն որոշման մեջ:  

զ. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի հունիսի 24-ի հ.558-Ն որոշմամբ հաստատված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով» քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են էներգախնայողության, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ Տրանսպորտի ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը Երևանում` նպատակ ունենալով Երևան քաղաքի վարչական տարածքում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու նպատակով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի փետրվարի 14-ի N 675-Ն որոշմամբ էլեկտրամոբիլների սեփականատերերի կամ այլ օրինական տիրապետողների և դրանք ղեկավարող անձանց համար սահմանվել է  ավտոկայանատեղի վճարման արտոնություն՝ հաշվարկած ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից ազատելու միջոցով:

Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում 09.01.2017թ. դրությամբ հաշվառված է բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող 6 ավտոտրանսպորտային միջոց:

Սույն որոշմամբ առաջարկվում է որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող  հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2018 թվականի համար ևս սահմանել վերը նշված արտոնությունը և միաժամանակ ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի փետրվարի 14-ի N 675-Ն որոշումը: 

է. Միաժամանակ, սույն որոշմամբ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց ներկայացումն անհրաժեշտ է տեղական վճարի գծով արտոնություն ստանալու համար:

  • Քննարկվել է

    08.11.2017 - 23.11.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

08.11.2017 14:57

23.11.2017թ. ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2437

Տպել

Առաջարկներ`

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն

14.11.2017

2-րդ մասի 5-րդ կետի «հաշմանդամի» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձի» բառերով։

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն

14.11.2017

1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող հաշմանդամություն ունեցող անձ կամ հաշմանդամություն ունեցող անձ (այդ թվում՝ երեխա) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից.»:

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն

14.11.2017

1-ին մասի 1-ին կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «հաշմանդամություն ունեցող երեխա է»։

Տեսնել ավելին