Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«2018 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N 190-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2017 թվականի փետրվարի 14-ի N 675-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 09.11.2017 14:57:40 Հիմնականում համաձայն լինելով նախագծով սահմանված նպատակների հետ, այդուհանդերձ համաձայն չենք նախագծի 1-ին մասով նախատեսվող հետեւյալ փոփոխությունների հետ. 7) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա (այսուհետ` հաշմանդամ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից. 8) որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից: Գնահատելով Երեւանի քաղաքապետարանի մտահոգությունը ավտոտրասպորային միջոցների սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող հաշմանդամ անձանց, ինչպես նաեւ` որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց նկատմամբ, գտնում ենք, որ այդ մտահոգությունը անտեղի է: Անտեղ է, քանի որ հենց այն վճարը, որի նկատմամբ սահմանվում է արտոնություն, ինքնին ապօրինի է, հակասում է ՀՀ սահմանադրությանը եւ ՀՀ 13 նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում` Երեւանի ավագանու, որոշումներին: Այդ հիմավորումները կներկայացվի օրինագծի հանրային քննարկման ժամանակ` 2017 թվականի նոյեմբերի 23-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի ունենալիք հանրային բաց լսումների ժամանակ: Խնդրում եմ սույն առաջարկս համարել այդ լսումներին մասնակցելու համար դիմում եւ պատշաճ կերպով տեղեկացնել ինձ դիմումս ընդունելու մասին: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Չի ընդունվել, քանի որ նախագծի վերաբերյալ կարծիքն առաջարկ չի պարունակում։ Ինչ վերաբերում է ավտոկայանատեղի տեղական վճարի օրինական լինելու վերաբերյալ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի մտահոգությանը, ապա այդ վճարը սահմանված է «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան։
2 Արսեն Գրիգորյան 10.11.2017 21:13:17 Առաջարկում եմ հնարավորություն տալ պարտադիր նորմերի վճարները և աղբահանության վճարը կատարել նաև օնլայն տարբերակով։ Առաջարկը չի ընդունվել, քանի որ հարցը կարգավորված է։ Պարտադիր նորմերի և աղբահանության վճարների վճարումները հնարավոր է կատարել առցանց եղանակով՝ վճարումների պետական էլեկտրոնային համակարգի www.e-payments.am կայքի միջոցով: Աղբահանության վճարը հնարավոր է վճարել նաև www.idram.am կայքով:
3 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 22:59:29 1-ին մասի 1-ին կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «հաշմանդամություն ունեցող երեխա է»։ Առաջարկը չի ընդունվել, քանի որ նախագծով նախատեսվում է, որ Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝ ա. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում, բ. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է. գ. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն են իրականացնում Երևան քաղաքում. դ. զոհված զինծառայողի երեխա է. ե. երկկողմանի ծնողազուրկ երեխա է. զ. սիրիահայի երեխա է։ Հետևաբար, եթե հաշմանդամություն ունեցող երեխան համապատասխանում է վերոնշյալ չափորոշիչներից որևէ մեկին, ապա նա կօգտվի տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառման արտոնությունից, իսկ եթե չի համապատասխանում, սակայն ցանկություն ունի օգտվելու Երևան քաղաքում մանկապարտեզի ծառայությունից, ապա նրա նկատմամբ կկիրառվեն նախագծի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված արտոնությունները։
4 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 22:59:29 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող հաշմանդամություն ունեցող անձ կամ հաշմանդամություն ունեցող անձ (այդ թվում՝ երեխա) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից.»: Առաջարկն ընդունվել է մասնակի: Նախագծով արտոնությունը տրամադրվում է միայն տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց: Չնայած նախագծով օգտագործված հասկացությունները և եզրույթները բխում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքից, սակայն հաշվի են առնվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում օգտագործված եզրույթները: Նախագծի 1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «7) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձի կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձին կամ հաշմանդամություն ունեցող երեխա (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից»:
5 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 22:59:29 2-րդ մասի 5-րդ կետի «հաշմանդամի» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձի» բառերով։ Առաջարկն ընդունվել է։ Նախագծի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամի» բառը փոխարինվել է «հաշմանդամություն ունեցող անձի» բառերով: