Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի թիվ 1556-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1182-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը

Հիմնավորում


«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1182-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ


1 Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1182-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1562 որոշմամբ հաստատված հավելվածի 21-րդ կետի պահանջով,պահանջով։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության նկատմամբ, իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1562 որոշմամբ հաստատված հավելվածի 21-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ վերահսկողությունից դուրս մնացած զենքը հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու վերաբերյալ։
«Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաև հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը։
Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1182-Ն որոշման համաձայն՝ զենքն ու ռազմամթերքը հաշվառման վերցնելու հիմքերն են՝ զենքի կամ ռազմամթերքի հափշտակված լինելը, զենքի կամ ռազմամթերքի կորած լինելը, զենքի կամ ռազմամթերքի հայտնաբերված լինելը (գտնված, կամավոր հանձնված, առգրավված)։ Հաշվի առնելով վերոնշյալ անհրաժեշտություն է առաջացել հաշվառման հիմքերը լրացնել ևս մեկ հիմքով՝ զենքի վերահսկողությունից դուրս մնացած լինելու հանգամանքով պայմանավորված։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը:
«Զենքի շրջանառությանկարգավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից 180 օրից ավել բացակայելու դեպքում զենքն ի պահ է հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը: Եթե Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում քաղաքացին զենքն ի պահ չի հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձին տևական ժամանակ անհասանելի են դառնում զենքի սեփականատեր-քաղաքացու բնակության վայրում զենքի առկայությունը և այն պահելու պայմաններն ստուգելը, ապա զենքը հաշվառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում որպես վերահսկողությունից դուրս մնացած զենք: Վերահսկողությունից դուրս մնացած զենքը հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտները պահել թույլատրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում զենք պահելու կամ պահելու և կրելու թույլտվություն ստացած իրավաբանական անձանց ու քաղաքացիներին:
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն սույն հոդվածում նախատեսված թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար դիմումը ներկայացվում է դրանց գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ՝ այն սահմանված կարգով երկարաձգելու համար, սակայն բնակության վայրից քաղաքացու բացակայության, կամ այլ պատճառներով զենքը չի ներկայացվում ոստիկանություն, հետևաբար` այն դուրս է մնում ոստիկանության հսկողությունից:
3․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կբարձրացվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ գտնվող զենքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը:
Նախագծի ընդունմամբ կբարելավվի զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը, մասնավորապես ոստիկանությունում հաշվառված այն զենքերը, որոնց առկայությունը և գտնվելու վայրը հնարավոր չի եղել պարզել, ինչի արդյունքում դրանք դուրս են մնացել ոստիկանության տեսադաշտից` հաշվառել որպես հսկողությունից դուրս մնացած, ինչի արդյունքում հնարավոր կլինի կանխել նշված զենքերի օտարումը և վերագրանցումը:
Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության հիշյալ 1182-Ն որոշմամբ արդեն իսկ կարգավորված է հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի հաշվառման, հաշվառումից հանելու կարգը, ինչպես նաև ընթացակարգը՝ նշված որոշման մեջ համապատասխան լրացում կատարելով արդենք իսկ ապահովվում է ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1562 որոշմամբ հաստատված հավելվածի 21-րդ կետի պահանջը, ուստի առանձին «վերահսկողությունից դուրս մնացած զենքի հաշվառման, հաշվառումից հանելու կարգ սահմանելու մասին» իրավական ակտի նախագիծ մշակելու անհրաժեշտությունը բացակայում է։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։


ՀՀ ոստիկանություն

 

 

Հիմնավորում


«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1556-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման
նախագծի


1 Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաև հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը։ Ի կատարումն սույն նորմի պահանջի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1556-Ն որոշմամբ հաստատվում է՝ քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող` ոստիկանության կողմից հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության նկատմամբ, իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ուստի անհրաժեշտությաւն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1556-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկի3-րդ կետում ներառել նաև վերահսկողությունից դուրս մնացած զենքի վերաբերյալ կարգավորումներ:

2․ Կարգավորման նպատակը և բնույթը:
Նախագիծը մշակվել է քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող` ոստիկանության կողմից հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը լրացնելու, ինչպես նաև զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, ոստիկանությունում հաշվառված զենքերի անօրինական օտարումը կանխելու նպատակով։
3․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդումամբ կիրականացվի վերահսկողությունից դուրս մնացած զենքի հաշվառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562 որոշմամբ հաստատված հավելվածի 21-րդ կետի։


ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    25.01.2023 - 09.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2432

Տպել