Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի թիվ 1556-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1182-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ


----------- 2023 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 1182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Հափշտակված, կորած և (կամ) հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի հաշվառման, հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 1182-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները ՝
1) Որոշման նախաբանում «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ կետերի» բառերը փոխարինել «կետի և Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով։
2) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետև՝ Ոստիկանություն)» բառերով։
3) Որոշման ողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» և «ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Ոստիկանություն» բառով և դրա հոլովաձևերով։
4) Որոշման ամբողջ տեքստում «կորած» բառից հետո լրացնել «վերահսկողությունից դուրս մնացած» բառերը՝ բացառությամբ Որոշման 3-րդ կետի.
5) Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«6) Ոստիկանության վերահսկողությունից դուրս մնացած զենք (այսուհետ` վերահսկողությունից դուրս մնացած)` ոստիկանությունում հաշվառված զենք, որի առկայությունը և գտնվելու վայրը հնարավոր չի եղել պարզել».
6) Որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«4) ոստիկանության վերահսկողությունից դուրս մնացած լինելը».
7) որոշման N 1 հավելվածը լրացնել 6.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
«6․1) Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում վարույթ իրականացնող մարմինը արձանագրություն կազմելուց կամ պատշաճ գրավոր նախազգուշացումից 15 օր հետո լրացնում է N 1 ձևի քարտը` դասակարգչի համաձայն, և այն ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն՝ զենքը որպես վերահսկողությունից դուրս մնացած հաշվառման վերցնելու համար».
8) որոշման N 2 հավելվածով հաստատված Ձև N 1-ի և Ձև N 2-ի 16-րդ և 26-րդ կետերում «կորցնելու» բառերից հետո լրացնել «վերահսկողությունից դուրս մնալու» բառերը.
9) որոշման N 2 հավելվածի Ձև N 2-ի 14-րդ կետում լրացնել 10-րդ ենթակետով՝ «10 վերահսկողությունից դուրս մնացած» բովանդակությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն.Փաշինյան
« » 2023թ.
ք.Երևան

 

 

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

        ----------- 2023 թվականի N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 1556-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող` ոստիկանության կողմից հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 1556-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
  • Որոշման նախաբանում «6-րդ կետին» բառերը փոխարինել «3-րդ կետին» բառերով․
  • Որոշման հավելվածով հաստատված ցանկի 3-րդ կետում «կորած» բառից հետո լրացնել «,վերահսկողությունից դուրս մնացած» բառերը։

  2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության

             վարչապետ                                                                 Ն.Փաշինյան

                                                                                        «       »              2023թ.

                                                                                                                                            ք.Երևան

 

 

 

  • Քննարկվել է

    25.01.2023 - 09.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3219

Տպել