Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-Ի թիվ 1481-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիր­ները. Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն ՀՀ օրենքի ընդուն­մամբ, որն ամբողջությամբ նոր մշակված և ընդունված օրենք է: Միաժամանակ, վերոնշյալ օրենքով ուժը կորցրած է ճանաչվել նախկինում ընդուն­ված՝ «Մաքսային կար­գավոր­­ման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Կատար­ված օրենսդրական փոփոխությունների կիրառությունն ապահովելու նպատակով նախկին օրենքի հիման վրա ընդունված ենթա­օրե­նսդրա­կան իրավական ակտերի փոփոխության և նոր իրավական ակտերի ընդունման անհ­րաժեշ­տու­թյուն է առաջացել: Այս առու­մով, ՀՀ կառավա­րու­թյան 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1481-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփո­­խությունների կատար­ման անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է ենթաօրե­նսդրական իրա­վա­կան ակտերի դրույթների՝ նոր կատարված օրենսդրական փոփո­խություններին համա­պա­տաս­խանեցնելու անհրաժեշտությամբ։
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Որոշմամբ հաստատված է մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ավելաց­ված արժեքի հարկի, ակցի­զային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճա­րելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը: Որոշումն ընդունելու ժամա­նակ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ նախկին օրենքով լիա­զո­րող նորմը սահմանված չի եղել, հետևաբար այն ընդունվել է ՀՀ հարկային օրենսգրքով նախա­տեսված իրավական հիմ­քերով: Այդ ընթացքում, «Մաքսային կար­գավոր­ման մասին» ՀՀ նոր օրենքը գտնվում էր քննարկումների փուլում, որով նույնպես նախա­տես­վել էր վերոնշյալ կարգն ընդունելու լիա­զո­րող նորմը: Խնդիրն այն է, որ համապատասխան լիազորող նորմը սահմանելուց հետո անհրաժեշտ է Որոշումը նույնպես համապատասխանեցնել «Մաքսային կար­գավոր­ման մասին» ՀՀ օրենքին:
  3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է Որոշման մեջ ամրագրել, որ համապատասխան կարգը սահմանվում է այդ թվում նաև՝ «Մաքսա­յին կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան, որով էլ սահմանված է, որ ներմուծման մաքսատուրքի վճար­ման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանում է Կառավարությունը:
  4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Մաքսա­յին կար­գավոր­ման մասին» ՀՀ օրենքի հղումն է:
  5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
  6. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխու­թյուն­ներըՆախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Նախագծի ընդուն­մամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
  7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վարություններ. Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.9-րդ՝ «Հար­կային և մաքսային վարչարարու­թյուն» բաժինների մասով սահմանված քաղա­քա­կա­նու­թյան ուղղու­թյուն­ներից, ըստ որի հարկային և մաքսային վարչարարության պարզեցման և դրա արդյունավետության բարձրաց­ման միջոցով Կառավարությունը նվազագույնի է հասց­նելու ստվերային տնտեսությունը և երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավա­սար պայմաններ: Հարկային և մաք­սային վարչարարության համաչափությունը լինելու է վար­չա­րարական արդյու­նավե­տության հիմքը, բարձրացնելու է հարկերի վճարման կամովիու­թյունը և ստեղծելու է տնտեսա­կան գործունեության պայմանների համահա­վասա­րու­թյան համընդ­հանուր ընկալում։
  • Քննարկվել է

    20.01.2023 - 09.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1902

Տպել