Add to favourites
Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-Ի թիվ 1481-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ
-
5 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ, որն ամբողջությամբ նոր մշակված և ընդունված օրենք է: Միաժամանակ, վերոնշյալ օրենքով ուժը կորցրած է ճանաչվել նախկինում ընդունված՝ «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Կատարված օրենսդրական փոփոխությունների կիրառությունն ապահովելու նպատակով նախկին օրենքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի փոփոխության և նոր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն է առաջացել: Այս առումով, ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1481-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է ենթաօրենսդրական իրավական ակտերի դրույթների՝ նոր կատարված օրենսդրական փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Որոշմամբ հաստատված է մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը: Որոշումն ընդունելու ժամանակ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ նախկին օրենքով լիազորող նորմը սահմանված չի եղել, հետևաբար այն ընդունվել է ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված իրավական հիմքերով: Այդ ընթացքում, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ նոր օրենքը գտնվում էր քննարկումների փուլում, որով նույնպես նախատեսվել էր վերոնշյալ կարգն ընդունելու լիազորող նորմը: Խնդիրն այն է, որ համապատասխան լիազորող նորմը սահմանելուց հետո անհրաժեշտ է Որոշումը նույնպես համապատասխանեցնել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքին:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է Որոշման մեջ ամրագրել, որ համապատասխան կարգը սահմանվում է այդ թվում նաև՝ «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան, որով էլ սահմանված է, որ ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանում է Կառավարությունը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի հղումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.9-րդ՝ «Հարկային և մաքսային վարչարարություն» բաժինների մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային և մաքսային վարչարարության պարզեցման և դրա արդյունավետության բարձրացման միջոցով Կառավարությունը նվազագույնի է հասցնելու ստվերային տնտեսությունը և երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավասար պայմաններ: Հարկային և մաքսային վարչարարության համաչափությունը լինելու է վարչարարական արդյունավետության հիմքը, բարձրացնելու է հարկերի վճարման կամովիությունը և ստեղծելու է տնտեսական գործունեության պայմանների համահավասարության համընդհանուր ընկալում։
-
Discussed
20.01.2023 - 09.02.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
Views 1905
Print