Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ալլա Ստեփանյան Ավերս ՓԲԸ 02.02.2023 16:52:35 Հայաստանի Հանրապետության ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ` պարոն Ռուստամ Բադասյանին Հարգելի պարոն Բադասյան, Ի պատասխան ս․թ․ Հունվարի 18-ին e-draft.am միասնական կայքում տեղադրված «Հայաստանի Հանրապետության ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ, սույն գրությամբ Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործող ծխախոտային ընկերությունների՝ և արտադրողների և ներմուծողների միասնական դիրքորոշումը։ Նախ և առաջ ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ ողջունում ենք ծխախոտի ապօրինի առևտրի դեմ պայքարի բոլոր միջոցները, այդ թվում նաև թվային լուծումների ներդրումը Հայաստանում և պատրաստ ենք ակտիվ մասնակցություն ունենալ և գործուն աջակցություն ցուցաբերել այդպիսի թվային լուծումների ներդրման պատշաճ մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը, հաշվի առնելով միջազգային առաջադեմ փորձը։ Միևնույն ժամանակ, չենք կարող չբարձրաձայնել, որ այս պահի դրությամբ առանց տևական և լիարժեք փորձաշրջանի ՀՀ ծխախոտային ոլորտը պատրաստ չէ անցում կատարել էլեկտրոնային դրոշմավորմանը, քանի որ ՀՀ Կառավարության 2022 թվականի մարտի 10-ի թիվ 312-Լ որոշման շրջանակներում իրականացվող փորձնական ծրագրի կիրառական մասը մեկնարկել է միայն 2022 նոյեմբեր ամսին և ծխախոտային ընկերությունները հնարավորություն չեն ունեցել ամբողջությամբ փորձարկել և հարմարեցնել իրենց համակարգերը՝ ինչպես արտադրական վերազինման, այնպես էլ լոգիստիկ շղթայի փոփոխման առումներով մինչև Նախագծում նշված ժամկետը (2023թ․ մարտի 1-ը)։ Մակնշված արտադրանքի շրջանառության մեջ մտցնելու և շրջանառությունից հանելու գործընթացները այս պահի դրությամբ հասանելի չեն և պարզ չե թե ինչպես են դրանք աշխատելու։ Հասկանալի է, որ այդ համակարգերի փորձարկումը մինչև վերը նշված ժամկետը պրակտիկորեն անհնար կլինի՝ հաշվի առնելով, որ մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք դեռ չեն մասնակցում փորձնական ծրագրին։ Մեր առաջարկով 2022թ․ դեկտեմբերի վերջին ստեղծված աշխատանքային խումբը իր անդրանիկ հանդիպումը պետք է կայացնի 2023թ․ փետրվարի 7-ին և այդ հանդիպման ժամանակ քննարկված լուծումները քիչ կիրառելի կլինեն եթե վերը նշված պարտադիր մակնշման ժամկետները մնան անփոփոխ։ Կարևոր է նշել, որ ներդրվող համակարգի գործիքակազմի ծավալի նվազեցմանը միտված գործընթացները հարցականի տակ են դնում փորձնական ծրագրի արդիական լինելու հարցը և համակարգի կիրառման նպատակների իրականացումը, ինչի մասին բազմիցս նշել ենք փորձնական ծրագիրն իրականացնող ազգային օպերատորի ներկայացուցիչներին։ Բացի վերը նշված նկատառումներից, հարկ ենք համարում նշել, որ «ՀՀ ծխախոտային ապրանքների դրոշմավորումը սահմանելու մասին ՀՀ Կառավարության որոշման» շրջանակներում առաջարկում ենք հետևյալը․ - Մակնշման միավոր գինը սահմանվում է ՀՀ Կառավարությունը՝ նույն մոտեցումը կիրառվում է ԵԱՏՄ այլ պետություններում, որոնք կիրառել են այս համակարգը։ Ներկայումս գումարը որոշվում է մասնավոր ընկերության կողմից՝ տնտեսվարողների հետ երկկողմանի պայմանագրերի շրջանակներում, ինչը հղի է լուրջ ռիսկերով։ - Նախագծի 3-րդ կետի համաձայն առաջարկվում է «Սահմանել, որ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափի, կազմի և կառուցվածքի, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետների նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով։» Մեր կարծիքով, նշված կետերը պիետք է սահմանել կոլեգիալ կերպով՝ ՀՀ Կառավարության կողմից, այլ ոչ թե առանձին գերատեսչության կողմից։ - Մեր տեղեկություններով, այս պահի դրությամբ նախագծվող համակարգը դեռ չի գտնվում աշխատանքային վիճակում՝ մասնավորապես բացակայում է հետագծելիության բաղադրիչը, ինչը համակարգը դարձնում է Նախագծում նշված նպատակներին քիչ կամ ընդհանրապես ոչ կիրառելի։ - Բացի այդ, նախագծում նախքան համակարգի պարտադիր կիրառումը, պետք է սահմանվի հստակ անցումային դրույթներ, որոնք կապահովեն շուկայում առկա չմակնշված արտադրանքի անխափան վաճառքը, եղած թղթային դրոշմանիշերի օգտագործումը և դրանցով արտադրանքի ներմուծումը (այս պահի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այդ գործառույթի մաքսիմալ ժամկետը 1 տարի է) և մի շարք համանման կարգավորումներ։ Ինչպես բազմիցս նշել ենք, ուրախ կլինենք հանդիպել ՊԵԿ գործընկերների հետ՝ վերը նշված խնդիրների առարկայական մասնագիտական քննարկում կազմակերպելու և համատեղ լուծումներ գտնելու նպատակով։ Ամենայն հարգանքով՝ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ «Ավերս» ՓԲԸ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ «Դիսթրիմեքս» ՍՊԸ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ «Գարատ» ՍՊԸ «Մուլտի Տաբակ» ՍՊԸ «Ար․Տոբակո» ՓԲԸ «Իմպերիալ Տոբակո Ինթերնեյշնլ Լիմիթեդ», ներկայացուցչություն Հայաստանում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ «Լեքս Թոբաքքո Քամփնի» ՍՊԸ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ Վերը նշված ընկերությունների ներկայացուցիչների համաձայնությամբ ուղարկում եմ սույն նամակը, որը հանդիսանում է այդ ընկերությունների միասնական դիրքորոշումը։ Ալլա Ստեփանյան «Ավերս» ՓԲԸ 10.03.2022թ. ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին» N312-Լ որոշումը (ուժի մեջ է 13.03.2022)։ Արդյունքում միանգամից ակտիվորեն մեկնարկել են նախագծի իրականացման աշխատանքները, որոնք ընթացել են շուրջ մեկ տարի։ Առևտուր իրականացնող կազմակերպությունների պատրաստվածությունն ապահովելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել են իրազեկման աշխատանքներ։ Մասնավորապես՝ - ՀՀ ՊԵԿ կայքում հրապարակվել է համապատասխան հայտարարություն և տարածվել լրատվական միջոցներով, - իրազեկում է կատարվել հարկ վճարողի անձնական գրասենյակի միջոցով, - հանդիպում է կազմակերպվել մի շարք առևտրային կազմակերպությունների հետ։ Հսկիչ նշաններով դրոշմավորման միավորի գին սահմանելու վերաբերյալ հայտնում ենք, որ քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել ներկա պահին ՀՀ կառավարության կողմից գին չսահմանել։ Անհրաժեշտության դեպքում գնի նկատմամբ հսկողությունը կսահմանվի հակամենաշնորհային և բնական մենաշնորհների կարգավորման ոլորտի օրենսդրության շրջանակներում։ Գրությամբ ներկայացված՝ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափի, կազմի և կառուցվածքի, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետների նկատմամբ պահանջները ՀՀ կառավարության կողմից, այլ ոչ թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով սահմանելու առաջարկի վերաբերյալ հայտնում ենք, որ խոսքը տեխնիկական հարցերի կարգավորման մասին է, որոնց սահմանումը ՀՀ կառավարության կողմից նպատակահարմար չէ։ Համակարգի պատրաստ լինելու վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի հետ համատեղ մշակել և ներդրել է համապատասխան էլեկտրոնային համակարգ, որը կապահովի ապրանքի հետագծելիությունը շրջանառության մեջ մտցնելու և շրջանառությունից դուրս բերելու միջոցով։ Միաժամանակ հայտնում ենք, որ որոշման նախագծի 2-րդ կետով ապահովված են շուկայում առկա չդրոշմավորված արտադրանքի անխափան վաճառքի, եղած թղթային դրոշմանիշների օգտագործման և դրանցով արտադրանքի ներմուծման կարգավորումները: