Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 05.01.2023 16:19:36 Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Ըստ էության համաձայնվելով կառավարության որոշման նախագծի նպատակադրման հետ, այդուհանդերձ դեմ ենք արտահայտվում դրան՝ հետևյալ հիմնավորումներով. 1. ըստ էության Նախագծով նախատեսվում է հարկային արտոնություն տալ նշված մարզերի տնտեսվարող սուբյեկտներին, ինչը հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի հայեցակարգի, ինչպես նաև ՀՀ պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարության սկզբունքներին, 2. Նախագծից պարզ չի դառնում, թե մատուցվող ծառայությունների գնի 60 տոկոսով փոխհատուցումը ում է տրվում՝ տնտեսվարողին, թե ծառայություններից օգտվողին: Եթե 1-ին դեպքն է, ապա չեմ կարծում, որ այդպիսով կխթանվի ներգնա տուրիզմը. այդ քայլով պարզապես տնտեսվարողներին տրվում է փոխհատուցում ՝ չմատուցված ծառայությունների համար, ինչը պարզապես կսովորեցնի տնտեսվարողին անգործության դիմաց փոխհատուցում ստանալու արատավոր գործելակերպին: Իսկ երկրորդ դեպքում՝ իրապես կխթանվի շահառուների այցելությունը տվյալ մարզեր՝ հայտարարված ծառայությունների 60 տոկոս զեղչ պայմաններում: Հետևապես անհրաժեշտ է նախագծում հստակություն մտցնել նպատակադրման իրացման մեխանիզմի մեջ, 3. Նախագծում նաև կա խառնաշփոթ հարուցող մեկնաբանություն, հիմնավորում: Դրանում արդարացիորեն նշվում է, որ նշված ոլորտներում գործող տնտեսվարողների մեծ մասը գործում են միկրոձեռնարկատիրության ռեժիմում, հետևապես այս ծրագիրը չի կարող անդրադառնալ նրանց: Այդ դեպքում չեք կարծում, որ այս ծրագրով կոռուպցիոն ռիսկերի դրսևորման համար բարենպաստ հող է նախապատրաստվում, 4. Նախագծում ֆինանսական հիմնավորումը փոխարդաձաբար կապված չեն իրար: Այսպես, նշվում է, որ ըստ գնահատման 2500 աշխատողի (այցելուի) հաշվարկով է տրված ֆինանսկան գնահատականը, ինչը կազմում է պետական բյուջեից 45.0 մլն դրամի հատկացում այս ծրագրին: Մինչդեռ ըստ մեր հաշվարկի այդ գումարը առավելագույնս կարող է կազմել 7.5 մլրդ դրամ (2500*3,0 մլն դրամ): Խնդրում ենք Նախագծում հստակեցրեք փոխհատուցման ձևը, հասցեատիրոջը, չափը և ՀՀ պետական բյուջեից հատկացման չափը: Այդ դեպքում միայն հավանաբար ընդունելի կլինի Նախագիծը: