Հիշել նախագիծը

««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»  2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժթ) մոլախաղերի, ինտերնետային մոլախաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչները,»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 2-րդ կետի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների» բառերը փոխարինել «մոլախաղերի, ինտերնետային մոլախաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների» բառերով,

2) 4-րդ մասի 2-րդ կետի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների» բառերը փոխարինել «մոլախաղերի, ինտերնետային մոլախաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների» բառերով:

3) 4-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «խաղադրույքների» բառից հետո լրացնել  «(մասնակցության վճարի)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները» բառերը փոխարինել «մոլախաղերի, ինտերնետային մոլախաղերի, վիճակախազերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի և շահումով այլ խաղերի կազմակերպիչները» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    30.12.2022 - 14.01.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2777

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ