Հիշել նախագիծը

«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Մարգարիտա Բադալյան 04.01.2023 13:50:44 Կարծում եմ ` տարակարգի բնութագրիչները իրատեսական չեն Տարակարգի բնութագրիչների վերանայման ուղղությամբ ներկայացված հստակ առաջարկությունները կդիտարկվեն նախագծի լրամշակման ընթացքում
2 Գոհար Ղազարյան 04.01.2023 14:57:55 Նախագիծը ողջունելի է, շնորհակալություն հրաշալի հնարավորության համար, և մի առաջարկ֊խնդրանք` որպեսզի տարակարգ ստանալու հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն ունենան մանկավարժները, մասնակից ֊մանկավարժների անունից կխնդրեմ սեմինար֊հանդիպում անցկացնել Նախագծի ընդունումից հետո, հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 599 619 հեռախոսահամարով
3 Արմենուհի Քոչարյան 05.01.2023 12:43:12 Վերանայել բնութագրիչները։ Տարակարգի բնութագրիչների վերանայման ուղղությամբ ներկայացված հստակ առաջարկությունները կդիտարկվեն նախագծի լրամշակման ընթացքում
4 Արմինե Մարտիրոսյան 05.01.2023 12:47:52 Խնդրում ենք վերանայել տարակարգի բնութագրիչները։ Տարակարգի բնութագրիչների վերանայման ուղղությամբ ներկայացված հստակ առաջարկությունները կդիտարկվեն նախագծի լրամշակման ընթացքում
5 Մարինե Հովհաննիսյան 05.01.2023 14:14:57 Ուսուցիչներին և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին տարակարգ շնորհել մշտական,քանի որ տարակարգ ստացած մանկավարժը այդ 5տարիների ընթացքում կատարելագործվում և մասնագիտական վերելքներ է գրանցում,5 տարի հետո խրախուսանքը դադարեցնելը ճիշտ չէ։Պահպանել ստացած տարակարգը,եթե մանկավարժը 5 տարիների ընթացքում չի դիմել ավելի բարձր տարակարգ ստանալու։ Շնորհակալություն։ տարակարգի անժամկետ շնորհումը կարղ է խոչընդոտել մանկավարժի մասնագիտական աճին և կատարելագործմանը
6 Իննա Ներսեսյան 05.01.2023 21:20:02 Բարև Ձեզ։ Լավ կլինի վերապատրաստումներ իրականացնելու, ինչպես նաև գրքի համահեղինակ լինելու դեպքում գոնե միայն այս անգամ «վերջին 5 տարվա ընթացքում» սահմանափակումը հանվի, քանի որ նախագիծը առաջին անգամ է։ Մինչ այդ ունեցել ենք նման աշխատանք, որը ոչ մի կերպ չի խրախուսվել և չի մոտիվացրել հաջորդ աշխատանքի համար։ Ինչպես նաև նախադպրոցական աշխատությունները չառանձնացնել դպրոցականից։ ընդունվել է ի գիտություն
7 Իննա Ներսեսյան 05.01.2023 21:20:02 Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ունեցած լավ ցուցանիշների մասին երբևէ որևէ անհատական փաստաթուղթ չի տրվել։ Լավ կլինի, որ հիմա դիմենք և ստանանք այդ բնութագիր փաստաթուղթը։ ընդունվել է ի գիտություն
8 Իննա Ներսեսյան 10.01.2023 00:01:56 Բարև Ձեզ։ Լավ կլինի տարակարգը պահպանվի նաև տնօրեն դառնալուց հետո հնգամյա ժամկետում ընդունվել է ի գիտություն
9 Իննա Ներսեսյան 10.01.2023 00:01:56 Լավ կլինի, որպեսզի հաշվի առնվի նաև բոլոր անցած վերապատրաստումները։ Հիմք է ընդունվում պաարտադիր վերապատրաստման առկայությունը, քանի որ վերապատրաստող կազմակերպությունները և վերապատրաստըման ծրագրերը երաշխավորվում են Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից
10 Իննա Ներսեսյան 10.01.2023 00:01:56 Լավ կլինի, որպեսզի տարակարգի համար կարողանան դիմել նաև լոգոպեդները, հոգեբանները, հատուկ մանկավարժները, քանի որ իրենք էլ են համարվում մանկավարժական աշխատող։ Նեկայացված իրավակարգավորումը նախատեսված է մանկավարժական աշխատողներից նշվածների համար: Մանկավարժական աշխատողների մյուս խմբերի համար հետագայում կմշակվեն այլ կարգավորումներ:
11 Իննա Ներսեսյան 10.01.2023 12:40:46 Բարև Ձեզ։ Քանի որ մեթոդիստների համար դեռ պարտադիր վերապատրաստումներ չեն իրականացվել, լավ կլինի գոնե այս անգամ հաշվի առնվեն բոլոր անցած վերապատրաստումները։ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը, այդ թվում՝ մեթոդիստը, յուրաքանչյուր հինգ տարին մեկ պետք է անցնի պարտադիր վերապատրաստում: Առաջիկայում նախատեսվող պարտադիր վերապատրաստմանը կարող են ներգրավվել նաև մեթոդիստներ:
12 Իննա Ներսեսյան 11.01.2023 11:21:42 Բարև Ձեզ։ Ցանկալի կլինի , որ տարակարգը պահպանվի նաև տնօրեն դառնալուց հետո հնգամյա ժամկետում։ ընդունվել է ի գիտություն
13 Լուսինե Ասատրյան 07.01.2023 21:58:19 Եթե նախագիծը միտված է նախադպրոցական մանկավարժների աշխատավարձի բարձրացմանը, ապա այն չի ծառայի իր նպատակին, քանի որ տարակարգի շնորհման բնութագրիչներն իրատեսական չեն և պրակտիկ աշխատող հազարավոր մանկավարժներից շատ քչերն են համապատասխանում դրանց: Վերանայեք բնութագրիչները՝ վերապատրաստող մասնագետ լինելու, ուսումնաօժանդակ նյութի հեղինակ լինելու, մրցույթում հաղթող լինելու: Սահմանեք աշխատավարձի միասնական մեխանիզմ՝ բարձրացնելով բոլոր աշխատողների աշխատավարձերը, հաճախակի կազմակերպեք սեմինարներ, քննարկումներ ոլորտային խնդիրների մասին՝ ապահովելով մանկավարժների մասնագիտական աճը և ապա նոր մտածեք տարակարգի միջոցով աշխատավարձ բարձրացնելու մասին: Ի վերջո, եթե մանկավարժը չի համապատասխանում բնութագրիչներին, չի նշանակում, որ նա իր գործի գիտակը չի և չի ապահովում որակյալ նախադպրոցական կրթություն: Նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներն ուղղված են նաև մանկավարժների մասնագիտական աճի ապահովմանը: Տարակարգի բնութագրիչների վերանայման ուղղությամբ ներկայացված հստակ առաջարկությունները կդիտարկվեն նախագծի լրամշակման ընթացքում