Add to favourites
«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Մարգարիտա Բադալյան 04.01.2023 13:50:44 | Կարծում եմ ` տարակարգի բնութագրիչները իրատեսական չեն | Տարակարգի բնութագրիչների վերանայման ուղղությամբ ներկայացված հստակ առաջարկությունները կդիտարկվեն նախագծի լրամշակման ընթացքում | |||
| 2 | Գոհար Ղազարյան 04.01.2023 14:57:55 | Նախագիծը ողջունելի է, շնորհակալություն հրաշալի հնարավորության համար, և մի առաջարկ֊խնդրանք` որպեսզի տարակարգ ստանալու հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն ունենան մանկավարժները, մասնակից ֊մանկավարժների անունից կխնդրեմ սեմինար֊հանդիպում անցկացնել | Նախագծի ընդունումից հետո, հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 599 619 հեռախոսահամարով | |||
| 3 | Արմենուհի Քոչարյան 05.01.2023 12:43:12 | Վերանայել բնութագրիչները։ | Տարակարգի բնութագրիչների վերանայման ուղղությամբ ներկայացված հստակ առաջարկությունները կդիտարկվեն նախագծի լրամշակման ընթացքում | |||
| 4 | Արմինե Մարտիրոսյան 05.01.2023 12:47:52 | Խնդրում ենք վերանայել տարակարգի բնութագրիչները։ | Տարակարգի բնութագրիչների վերանայման ուղղությամբ ներկայացված հստակ առաջարկությունները կդիտարկվեն նախագծի լրամշակման ընթացքում | |||
| 5 | Մարինե Հովհաննիսյան 05.01.2023 14:14:57 | Ուսուցիչներին և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին տարակարգ շնորհել մշտական,քանի որ տարակարգ ստացած մանկավարժը այդ 5տարիների ընթացքում կատարելագործվում և մասնագիտական վերելքներ է գրանցում,5 տարի հետո խրախուսանքը դադարեցնելը ճիշտ չէ։Պահպանել ստացած տարակարգը,եթե մանկավարժը 5 տարիների ընթացքում չի դիմել ավելի բարձր տարակարգ ստանալու։ Շնորհակալություն։ | տարակարգի անժամկետ շնորհումը կարղ է խոչընդոտել մանկավարժի մասնագիտական աճին և կատարելագործմանը | |||
| 6 | Իննա Ներսեսյան 05.01.2023 21:20:02 | Բարև Ձեզ։ Լավ կլինի վերապատրաստումներ իրականացնելու, ինչպես նաև գրքի համահեղինակ լինելու դեպքում գոնե միայն այս անգամ «վերջին 5 տարվա ընթացքում» սահմանափակումը հանվի, քանի որ նախագիծը առաջին անգամ է։ Մինչ այդ ունեցել ենք նման աշխատանք, որը ոչ մի կերպ չի խրախուսվել և չի մոտիվացրել հաջորդ աշխատանքի համար։ Ինչպես նաև նախադպրոցական աշխատությունները չառանձնացնել դպրոցականից։ | ընդունվել է ի գիտություն | |||
| 7 | Իննա Ներսեսյան 05.01.2023 21:20:02 | Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ունեցած լավ ցուցանիշների մասին երբևէ որևէ անհատական փաստաթուղթ չի տրվել։ Լավ կլինի, որ հիմա դիմենք և ստանանք այդ բնութագիր փաստաթուղթը։ | ընդունվել է ի գիտություն | |||
| 8 | Իննա Ներսեսյան 10.01.2023 00:01:56 | Բարև Ձեզ։ Լավ կլինի տարակարգը պահպանվի նաև տնօրեն դառնալուց հետո հնգամյա ժամկետում | ընդունվել է ի գիտություն | |||
| 9 | Իննա Ներսեսյան 10.01.2023 00:01:56 | Լավ կլինի, որպեսզի հաշվի առնվի նաև բոլոր անցած վերապատրաստումները։ | Հիմք է ընդունվում պաարտադիր վերապատրաստման առկայությունը, քանի որ վերապատրաստող կազմակերպությունները և վերապատրաստըման ծրագրերը երաշխավորվում են Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից | |||
| 10 | Իննա Ներսեսյան 10.01.2023 00:01:56 | Լավ կլինի, որպեսզի տարակարգի համար կարողանան դիմել նաև լոգոպեդները, հոգեբանները, հատուկ մանկավարժները, քանի որ իրենք էլ են համարվում մանկավարժական աշխատող։ | Նեկայացված իրավակարգավորումը նախատեսված է մանկավարժական աշխատողներից նշվածների համար: Մանկավարժական աշխատողների մյուս խմբերի համար հետագայում կմշակվեն այլ կարգավորումներ: | |||
| 11 | Իննա Ներսեսյան 10.01.2023 12:40:46 | Բարև Ձեզ։ Քանի որ մեթոդիստների համար դեռ պարտադիր վերապատրաստումներ չեն իրականացվել, լավ կլինի գոնե այս անգամ հաշվի առնվեն բոլոր անցած վերապատրաստումները։ | «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը, այդ թվում՝ մեթոդիստը, յուրաքանչյուր հինգ տարին մեկ պետք է անցնի պարտադիր վերապատրաստում: Առաջիկայում նախատեսվող պարտադիր վերապատրաստմանը կարող են ներգրավվել նաև մեթոդիստներ: | |||
| 12 | Իննա Ներսեսյան 11.01.2023 11:21:42 | Բարև Ձեզ։ Ցանկալի կլինի , որ տարակարգը պահպանվի նաև տնօրեն դառնալուց հետո հնգամյա ժամկետում։ | ընդունվել է ի գիտություն | |||
| 13 | Լուսինե Ասատրյան 07.01.2023 21:58:19 | Եթե նախագիծը միտված է նախադպրոցական մանկավարժների աշխատավարձի բարձրացմանը, ապա այն չի ծառայի իր նպատակին, քանի որ տարակարգի շնորհման բնութագրիչներն իրատեսական չեն և պրակտիկ աշխատող հազարավոր մանկավարժներից շատ քչերն են համապատասխանում դրանց: Վերանայեք բնութագրիչները՝ վերապատրաստող մասնագետ լինելու, ուսումնաօժանդակ նյութի հեղինակ լինելու, մրցույթում հաղթող լինելու: Սահմանեք աշխատավարձի միասնական մեխանիզմ՝ բարձրացնելով բոլոր աշխատողների աշխատավարձերը, հաճախակի կազմակերպեք սեմինարներ, քննարկումներ ոլորտային խնդիրների մասին՝ ապահովելով մանկավարժների մասնագիտական աճը և ապա նոր մտածեք տարակարգի միջոցով աշխատավարձ բարձրացնելու մասին: Ի վերջո, եթե մանկավարժը չի համապատասխանում բնութագրիչներին, չի նշանակում, որ նա իր գործի գիտակը չի և չի ապահովում որակյալ նախադպրոցական կրթություն: | Նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներն ուղղված են նաև մանկավարժների մասնագիտական աճի ապահովմանը: Տարակարգի բնութագրիչների վերանայման ուղղությամբ ներկայացված հստակ առաջարկությունները կդիտարկվեն նախագծի լրամշակման ընթացքում |