Հիշել նախագիծը

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Hayk Hwvsepyan 22.12.2022 22:33:10 Անդրադառնալ որոշակի աշխատանքներում կամավորների ներգրավման հարցին։
2 Կոլյա Մկրտչյան 22.12.2022 23:42:53 2-րդ հոդվածի 15 րդ մասի մշակում է անհրաժեշտ։ Ռազմական դրության ժամանակ շատ աշխատանքներ համակարգում և իրականացնում է թիկունքը՝ նաև սոցցանցերի միջոցով։ Ամբողջական արգելափակումը հնարավոր է նաև խուճապ առաջացնի։
3 Կոլյա Մկրտչյան 22.12.2022 23:42:53 Տվյալ հոդվածի մեջ հստակեցնել սահմանափակվող սոցցանցերի ցանկը։ Tik Tok, What's app անպայման։
4 Արա Սաղումյան 23.12.2022 10:23:54 «ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 10-րդ կետում «տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում» բառերը փոխարինել «տվյալ բնակավայրում չհաշվառված կամ տվյալ շինությունում մշտապես չբնակվող անձանց վտարում և (կամ) արտաքսում» բառերով:
5 Հարություն Ծատրյան 27.12.2022 16:22:50 Սույն նախագծով չի հստակեցվում, թե որ պետական մարմինն (գերատեսչություն) է զբաղվելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի արգելափակմամբ։ Ո՞ր օղակն է կրելու պատասխանատվությունը հաջողելու կամ ձախողելու դեպքում։
6 Հարություն Ծատրյան 27.12.2022 16:28:54 Միջազգային և տեղական (2020-ի պատերազմը վառ օրինակ) փորձը ցույց է տվել, որ ժամանակակից փոխկապակցված և գլոբալ աշխարհում ինտերնետի արգելափակումը ստեղծում է ինֆորմացիոն վաակում, որը կարող է լրացվել թշնամի պետության կողմից՝ երկրի իշխանութունների, կառավարության ոչ պատշաճ իրազեկման քաղաքականություն վարելու արդյունքում։ Հետևաբար, սույն նախագիծը չի կարող օգնել առավել լավ կառավարել ինֆորմացիոն հոսքերը։
7 Հարություն Ծատրյան 27.12.2022 16:28:54 Առաջարկվում է 14-րդ կետը սահմանել այնպես, որ ապահովվի բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը։ Կա՞ արդյոք այդպիսի բովանդակության ցանկ։ Կարո՞ղ է «Առյուծ Արքա» հոլիվուդյան մուլտֆիլմը դիտարկվել որպես այդօրինակ բովանդակություն։ Ո՞ր կառույցն է սահմանում, թե որոնք են ռազմահայրենասիրական բովանդակություն պարունակող ֆիլմեր և հաղորդաշարեր։
8 Հարություն Ծատրյան 27.12.2022 16:33:25 Եվ վերջապես, 13-րդ կետով նախատեսվում է տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում։ Ենթադրո՞ւմ է սա արդյոք, որ հարևան Պողոսի տանն ունեցած պատճենահանման սարքը կարող է առգրավվել պետության կողմից։ Ներկայում գրեթե բոլոր համակարգիչները կարող են օգտագործվել որպես բազմացման տեխնիկա, արդյո՞ք մարդկանց համակարգիչները ենթադրաբար պետք է առգրավվի պետության կողմից։ Եվ այսպիսի հարցերը բազմաթիվ են։
9 Vahan Hovsepyan 28.12.2022 14:48:09 Տվյալ օրենսդրական նախաձեռնությունները մինչ e-draft հասնելը պետք է մասնագիտական կարծիքի ներկայացվեին Ինտերնետի Կառավարման Խորհուրդ միջգերատեսչական խմբում, ինչպես նաև ներկայացվեին համապատասխան պետական գերատեսչությունների, կրիտիկական ենթակառուցվածքներ տնօրինող կառույցների կարծիքին։ Առարկայական խնդիրներ կան թե Ինտերնետի, սոցցանցերի, հավելվածներին վերաբերող մասերով, թե՝ ընդհանուր տեսլականին օրենսդրական բարեփոխումների, որոնց վերաբերյալ նպատակահարմար չէ նշումներ կատարել հանրային տիրույթում։
10 Artur Papyan 05.01.2023 00:48:47 Նախկինում կատարած արգելափակումները եղել են ոչ թափանցիկ, որեւէ հանրային վերահսկողություն, հրապարակային քննարկում ու որոշում չկա, ինչը թույլ կտար գնահատել, թե արդո՞ք 2020-ի արգելափակումները արդյունավետ են եղել, թե ոչ, կամ արդյո՞ք այդ արգելափակումները մարդկանց մոլորության մեջ չգցեցին, եւ ոչ թե պաշտապանեցին, օգնեցին հանրությանը կոնսոլիդացվելու և ռազմաճակատում իրական պատկերը տեսնելու, որպեսզի բոլորը զենք վերցնեին ու գնային ռազմաճակատ, ոչ թե հանգիստ նստեին, մտածելով, որ՝ տակտիկական նահանջ ենք իրականացնում ու շուտով "գյոռբագյոռ" ենք անելու
11 Artur Papyan 05.01.2023 00:51:09 Քանի որ խոսում ենք հիմնային իրավունքների սահմանափակման մասին՝ համացանցում խոսքի ազատության, ինֆորմացիայի ազատության, կարիք եմ տեսնում, որ ռազմական դրության պայմաններում ստեղծվի հատուկ դատարան, որը փակ ռեժիմով քննարկումներ կանցկացնի, կհրավիրի մասնագետների և ամեն կոնկրետ դեպքում կունենա հստակ գնահատական՝ ինչը արգելափակել, ինչը ոչ։ Եվ որ ամենակարևորը՝ ռազմական դրության ավարտից հետո դատական ակտերը հասանելի կլինեն հանրությանը, ինչը թույլ կտա գնահատել ձեռնարկված քայլերի արդյունավետությունը և դասեր քաղել։
12 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 06.01.2023 18:43:21 Նախագծով ի թիվս այլ կարգավորումների սահմանվում է լայն հայեցողություն՝ էականորեն սահմանափակելու մարդու՝ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվության ազատության իրավունքը, ինչը պարունակում է անհամաչափ սահմանափակման իրական ռիսկեր: Այսպես, Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, դրա ամբողջ ժամկետի ընթացքում կարող են ի թիվս այլոց իրականացվել հետևյալ ժամանակավոր սահմանափակումները. հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը. Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում. Միևնույն ժամանակ, Նախագծի հիմնավորման բաժնում հեղինակի կողմից չի փաստարկվում խնդրո առարկա կարգավորումները սահմանելու իրական անհրաժեշտությունը և հատկապես՝ վկայակոչված նպատակին հասնելու առումով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների նման խիստ միջամտության արդյունավետությունն ու համաչափությունը (հեղինակը նշում է միայն, որ ըստ էության ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը և առաջարկվող իրավակարգավորումները միտված են վերը նշված նպատակների առավել արդյունավետ իրականացմանը)։ Խնդրահարույց ենք համարում նաև այն, որ Նախագծով վերը նշված սահմանափակումների կամայական կիրառման դեմ չեն սահմանվում գործուն հակակշռող երաշխիքներ, այդ թվում՝ դրանց կիրառման դեպքերը և պայմանները, կիրառող մարմինը և այլ, ինչը արձանագրվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք վերանայել Նախագիծը՝ առնվազն այս փուլում ձեռնպահ մնալով քննարկվող կարգավորումները սահմանելուց։ Առաջարկում ենք դրանք հանրային քննարկման ներկայացնել վերը նշված՝ միջամտության արդյունավետության և համաչափության հիմնավորումներով, ինչպես նաև գործուն երաշխիքների մեխանիզմ սահմանելով։