Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներ և գործիքակազմ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն նախագծի նպատակն է՝ մշակել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջներ, բարելավել չափորոշչային պահանջների կատարումը վերահսկելու մեխանիզմները որակյալ ուսումնական նյութերի միջոցով սովորողների  ուսուցման/ ուսումնառության գործընթացը դարձնել ավելի գրավիչ, դասագրքաստեղծ հեղինակային խմբերին ապահովել դասագրքերի համար մշակված ավելի հստակ չափանիշներով և գործիքակազմով:

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերոնշյալ նպատակների իրագործմանն ուղղված գործընթացներ ընթանում են գրեթե բոլոր երկրներում, սակայն շատ չեն այն երկրները, որոնք ունեն հստակ սահմանված և ճշգրիտ կիրառվող չափանիշներ, քանի որ ժամանակի և տեխնոլոգիական առաջընթացի ամենօրյա մարտահրավերները դրանց վերանայման և փոփոխման առիթ են դառնում:  Բացի այդ՝ դժվար է ստեղծել համապարփակ չափանիշներ, որոնք կներառեն բոլոր տարիքային խմբերն ու բոլոր առարկաները:

Նկարագրված խնդիրներն արդիական են ՀՀ-ում և անմիջականորեն արտացոլվում են կրթական համակարգում: 21-րդ դարի հմտությունների զարգացումն  ապահովելու անհրաժեշտությունը կրկնակի բարդացնում է դասագրքաստեղծ խմբերի և կառույցների աշխատանքը, մանավանդ որ մինչ այժմ դրանց բավարար ուշադրություն չի դարձվել:  Դասագրքերին, դրանց կից ուսուցչի ձեռնարկներին և առհասարակ ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներում անդրադարձ չի եղել սովորողի՝ սեփական ուսումնառությունը կազմակերպելու և գնահատելու կարողությունների զարգացմանը,  ուսուցման/ուսումնառության մեթոդաբանությանը և այլն:

Հայաստանի դպրոցներում գործող բոլոր դասագրքերն անցել են գնահատման և երաշխավորման գործընթացներ, սակայն դրանց որակի և կիրառման արդյունավետության վերաբերյալ կան որոշակի դժգոհություններ: Այդ մասին են վկայում մամուլում հրապարակված բազմաթիվ հոդվածները, հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներում փորձագետների արտահայտած կարծիքները,  վերապատրաստման դասընթացների ժամանակ (ԿԳՆ ԿԱԻ 2007 – 2017 թթ.) ուսուցիչների մտքերը, , սոցիալական ցանցերում և ֆորումներում հասարակության տարբեր շերտերի քննարկումներն ու ծնողական համայնքների հետ պարբերական հանդիպումների ժամանակ հնչած կարծիքները:

 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Դասագրքերը և ուսումնական նյութերը 21-րդ դարի կրթական նպատակներին համապատասխանեցնելու համար դրանք պետք է դարձնել փոխներգործուն,  սովորողի ինքնուրույն ուսումնառությունը խթանող, բազմաթիվ հղումներ ու կապեր պարունակող,  բաց և ճկուն կառուցվածք ունեցող: Դրա շնորհիվ դասագրքերն ու ուսումնական ռեսուրսները կբավարարեն ուսումնական  տարբեր կարիքներ ու պահանջներ: Դրանք պետք է ուղղված լինեն սովորողների մեջ դրական դիրքորոշում, արժեհամակարգ, ուսումնառության հակվածություն ձևավորելուն, սովորել սովորելուն՝ ողջ կյանքի ընթացքում:

Դասագրքերին ներկայացվող պահանջները բաղկացած են հետևյալ բաժիններից.

  1. Ընդհանրական պահանջներ
  2. Բովանդակությանը վերաբերող պահանջներ
  3. Ուսուցմանը և ուսումնառությանը վերաբերող պահանջներ
  4. Հմտություններին վերաբերող պահանջներ
  5. Արժեհամակարգին վերաբերող պահանջներ
  6. Կառուցվածքին, ձևավորմանը վերաբերող պահանջներ
  7. Դասագրքի լեզվին վերաբերող պահանջներ

 

  1. Կարգավորման առարկան

Վերը նշված բոլոր բաժինների համար հստակ չափանիշների և գործիքակազմի մշակում

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման համար մշակված և ներդրված հստակ չափանիշեր և գործիքակազմ:

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ 1

«ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ և ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներին և  գործիքակազմին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ 2

«ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ և ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներին և  գործիքակազմին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    03.11.2017 - 18.11.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14444

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

17.11.2017

2-րդ բաժնի 34-րդ կետի 9-րդ բնութագրիչի «Դասագիրքը նպաստում է» բառերից հետո լրացնել «մարդու իրավունքների և ազատությունների, յուրաքանչյուր անձի արժանապատվության նկատմամբ հարգանքի ձևավորմանը» բառերով։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

17.11.2017

2-րդ բաժնի 31-րդ կետի16-րդ բնութագրիչի «հարմարեցվում է» բառը փոխել «մատչելի է» բառերով։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

17.11.2017

2-րդ բաժնի 31-րդ կետի 14-րդ բնութագրիչները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձինք արտացոլված են բովանդակության մեջ հաշմանդամության մարդու իրավունքների մոդելի տեսանկյունից»։

Տեսնել ավելին