Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 07.12.2022 18:23:20 Լավ նախագիծ է։Առաջարկում եմ հեռավար աշխատանքի ընդունելիս առաջնահերթության կարգով հաշմանդամություն ունեցող անձանց տալ նախապատվությունը։ Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի ընդունման դեպքում ամրագրվելու է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերն ազատ են աշխատանքային պայմանագրում աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարելու վերաբերյալ պայման նախատեսելու կամ հանելու հարցում: Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից հեռավար եղանակով աշխատելու նախապատվություն տվող պահանջ իմպերատիվ սահմանելու մասով կարգավորում գործատուի համար չի կարող նախատեսվել՝ հաշվի առնելով հեռավար եղանակով աշխատանքների կատարման առանձնահատկությունները, որոնք առաջարկվում են նախագծով։ Նշենք նաև, որ հեռավար կամ համակցված հեռավար եղանակով աշխատանքի կատարման նպատակահարմարությունը որոշման ենթակա պետք է լինի կողմերի համաձայնությամբ տարբերակով, որն էլ, որ առաջարկվում է նախագծով։
2 Արփի Մխեյան 08.12.2022 10:35:12 Առաջարկում եմ, որպես գործատու դիտարկել նաև պետական կառավարման համակարգում պաշտոնի նշանակելու/ազատելու իրավաուսթյուն ունեցող անձանց, կամ անձնակազմի կառավարման ղեկավարին, որպեսզի քաղաքացիական ծառայողներին/ հանրային ծառայողներին ևս վերաբերի այս փոփոխությունը։ Առաջարկն ընդունվել է մասամբ է։ Նախագծում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություննը բացակայում է։ Այս մասով հարկ է նկատի ունենալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի գործող կարգավորումը, համաձայն որի՝ գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից և ֆիզիկական անձը: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որպես գործատու կարող է հանդես գալ աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն): Ինչ վերաբերում հանրային ծառայողներին, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողներին հեռավար եղանակով աշխատելու հնարավորություն ընձեռելուն, ապա հարկ է նկատի ունենալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ: Միաժամանակ, օրինակ, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայողների աշխատանքային այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն նույն օրենքով և (կամ) հանրային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ: Այսինքն, Նախագծի ընդունման դեպքում հեռավար եղանակով աշխատելու հնարավորություն առկա է լինում նաև քաղաքացիական ծառայողների համար, հարկ է, սակայն այս մասով նկատի ունենալ ոլորտային օրենսդրությամբ սահմանված առանձնահատկությունները։
3 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:49:24 Հստակեցնել «պատշաճ ծանուցում» եզրույթն ըստ դեպքերի և կոնկրետացնել ծանուցման եղանակները: Առաջարկը չի ընդունվել։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է, քանի որ Նախագծում «պատշաճ ծանուցում» եզրույթը չի կիրառվում։
4 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:49:24 Հստակեցնել «չնորմավորված աշխատանք» եզրույթը։ Առաջարկը չի ընդունվել։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է, քանի որ Նախագծում «չնորմավորված աշխատանք» եզրույթը չի կիրառվում։
5 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:49:24 Վերանայել ԱՕ Հոդված 95-ով սահմանված որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի պայմանները՝ հնարավորություն տալով սահմանափակել աշխատանքային հիմնական իրավունքներից, օրինակ՝ ամենամյա արձակուրդից օգտվելու իրավունքը։ Վերոնշյալ առաջարկի շրջանակում անհրաժեշտ է հստակ սահմանել նաև, որ կես դրույքով աշխատողները չպետք է օգտվեն լրիվ դրույքով աշխատողների համար՝ գործող օրենսդրությամբ, ընկերության քաղաքականությամբ նախատեսված արտոնություններից/ առավելություններից (օրինակ՝ արձակուրդի օրերի տևողության, ապահովագրական քաղաքականության և այլ մասով)։ Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
6 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:49:24 Ազատականացնել աշխատանքային պայմանագրում աշխատանքի վայր/հասցե պարտադիր պայմանը՝ նույն ընկերության մի խանութ/սրահ/վաճառքի տարածքից մեկ այլ խանութ/սրահ/վաճառքի տարածք պարբերաբար տեղափոխելու դեպքում հեշտացնելով կարգավորումները, հաճախակի ծանուցումներից և նոր համաձայնագրերից խուսափելու համար: Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
7 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:49:24 Վերանայել ԱՕ Հոդված 163-ը (ամենամյա արձակուրդը մասերով տալը)՝ ազատականացնելով ամենամյա արձակուրդի տրամադրման ժամկետները, որոնք գործող օրենսդրությամբ սահմանված է առնվազն 10 կամ 12 աշխատանքային օր: Առաջարկը չի ընդունվել ։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
8 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:49:24 Եթե աշխատողը չի ցանկանում վերցնել իր կուտակած ամենամյա արձակուրդը, գործատուն իրավունք ունենա իմպերատիվ ուղարկել աշխատողին արձակուրդ հրամանով` հիմք ընդունելով աշխատողների ամենամյա արձակուրդների պլանավորման տարեկան փաստաթուղթը: Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
9 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:49:24 Աշխատողի վերապատրաստումը կարգավորող դրություններում առաջարկվում է հղում անել ոչ միայն «ուսումնական հաստատություն» հասկացությունը, այլև ներառել մասնագիտական որակավորման հաստատությունները, որոնք կարող են չունենալ «ուսումնական հաստատության» կագավիճակ: Առաջարկը չի ընդունվել։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է, քանի որ Նախագծով աշխատողի վերապատրաստմանը վերաբերող կարգավորումներ չկան։
10 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:49:24 Առաջարկվում է անդրադարձ կատարել միջազգային պրակտիկայում լայնորեն տարածում ունեցող սահմանափակող կովենանտներին, որոնք այսօրվա դրությամբ օգտագործվում են տեղական գործատուների կողմից։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է non-compete, non-solicitation, confidentiality դրույթներին (և այդ հանգամանքներով պայմանավորված աշխատողին աշխատանքից ազատման հնարավորությանը), որոնք որոշակի իրավիճակներում պաշտպանում են գործատուի շահերը անբարեխիղճ գործողություններից։ Հարկ է նկատի ունենալ, որ դատական պրակտիկայում ունենք դեպքեր, երբ այս տիպի կովենանտները ճանաչվել են վավեր, սակայն այնուհանդերձ օրենսդրական պրակտիկա առկա չէ։ Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
11 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:49:24 Առաջարկվում է քննարկել միջազգային պրակտիկայում ընդունված «garden leave» ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Սրա էությունը կայանում է նրանում, որ գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին ներկայանալ աշխատանքի (եթե օրինակ առկա են հիմնավոր կասկածներ աշխատողի բարեվարքության վերաբերյալ)՝ վերջինիս վճարելով աշխատավարձը կամ դրա մի մասը։ Այսպիսի հնարավորության բացակայությունը ևս որոշակի խնդիրներ է առաջացնել գործատուների համար։ Ի լրումն, այս հնարավորությունը նաև շատ կարևոր է անչափահասների հետ աշխատող հաստատությունների համար, երբ օրինակ՝ հաստատությունը ներքին քննություն է անցկացնում որևէ պատահարի շուրջ և մինչ ներքին քննության ավարտը հարկավոր է սահմանափակել մասնակիցների շփումը և/կամ մուտքը հաստատություն։ Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
12 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:49:24 Պետք է նախատեսվի հնարավորություն վերոգրյալ կովենանտները խախտելու պարագայում՝ տուգանքի կամ այլ թույլատրելի տեսքով, որոնք ևս այս պահին գործող օրենսդրությամբ (աշխատանքային) բացակայում են։ Առաջարկը չի ընդունվել։։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
13 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:49:24 Անհրաժեշտ է հնարավորինս ազատականացնել աշխատանքային հարաբերությունների ոլորտը։ Օտարերկրյա կապիտալում ընկերությունների պարագայում անհրաժեշտ է սահմանել կամ հստակեցնել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով տեղեկատվություն/փաստաթղթեր փոխանակելու հնարավորությունը (օրինակ՝ Docusign, Adobe Sign ստորագրված փաստաթղթերի փոխանակում և այլն)։ Առաջարկը չի ընդունվել ։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
14 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:56:10 Վերանայել և նոր կարգավորումներ սահմանել ԱՕ Հոդված 249-ով՝ «Պարտադիր բժշկական զննություն», նախատեսված «գործատուի միջոցների հաշվին» պայմանի հետ կապված, այն հիմնավորմամբ, որ պարտադիր բուժզննության կազմակերպման համար ֆինանսական միջոցների նախնական տրամադրումը խնդրահարույց է, քանի որ երբեմն ապագա աշխատողը բուժզննությունն անցնելու հետո չի ցանկանում պայմանագիր կնքել։ Առաջարկվում է պարտադիր բժշկական զննության համար պատասխանատվություն սահմանել անձի համար, ով աշխատանքի ընդունվելուց հետո կստանա համապատասխան փոխհատուցում, կամ աշխատանքի անցնելուց հետո կանցնի բուժզննում։ Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
15 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:56:10 Վերջինիս համատեքստում առաջարկվում է վերանայել ՀՀ Կառավարության 15 հուլիսի 2004 թվականի N 1089-Ն որոշումը (ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՆՆԵՐԻ, ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԻ, ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ)։ Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
16 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:56:10 Առաջարկվում է վերանայել ՀՀ կառավարության 2 դեկտեմբերի 2010 թվականի N 1698-Ն որոշման (ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1599-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 876-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ) Հավելված 1-ի սահմանման սկզբունքներն այն հիմնավորմամբ, որ արագ փոփոխվող աշխատաշուկայի ներկա պայմաններում նոր մասնագիտությունների և զբաղմունքների առաջացմամբ պայմանավորված վերոնշյալ որոշմամբ հաստատված մասնագիտությունների և պաշտոնների ցանկը շուտ է կորցնում իր արդիականությունը։ Բացի այդ, սույն որոշմամբ սահմանափակվում է նաև նոր մասնագիտությունների առաջացման դեպքում իրավական կարգավորման ճկունությունը։ ՈՒստի, առաջարկվում է նաև հնարավորություն տալ գործատուներին ներկայացնելու մասնագիտություններ և/կամ կիրարկման ընթացքում համաձայնեցնելու դրանց ճանաչումը որպես ծանր, վնասակար արտադրությունների մասնագիտություններ և պաշտոններ։ Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
17 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:56:10 Սահմանել որոշակի իրավական կարգավորումներ մի շարք ոլորտներում (այդ թվում՝ կրթամշակութային, արտադպրոցական, տարբեր ծառայությունների և այլ) գործունեության տեսակից ելնելով հանգստյան օրերը (շաբաթ և կիրակի) աշխատանքային դիտարկելու և այդ օրերի բնականոն աշխատանքի համար աշխատողին վճարելու որպես աշխատանքային օր՝ դրանք զուգահեռ հանգստյան սահմանելով շաբաթվա մեկ այլ օր։ Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
18 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:56:10 Աշխատաժամանակի տևողությունը կրճատելու իրավական հիմքեր ստեղծել նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողների համար այն հիմնավորմամբ, որ նախադպրոցական հաստատությունները գործում են մինչև ժամը 17:00: Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
19 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:56:10 Վերանայել դեռ 2013թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված «ՀՀ զբաղմունքների դասակարգիչը» և «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչը» այն հիմնավորմամբ, որ գործատուները պաշտոնների անվանացանկերի կազմման ժամանակ չեն կարողանում համադրել ներկա աշխատաշուկայի պահանջներին համապատասխան պաշտոնների անվանումները և դրանց ներկայացվող հիմնական պահանջները։ Այդ պատճառով գործատուները հիմնականում օգտվում են միջազգային դասակարգիչներից կամ կամընտրական անվանումներ տալիս պաշտոններին։ Առաջարկը չի ընդունվել ։ Նախագծի նպատակը հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր սահմանելն է։ Ներկայացված առաջարկը Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է։
20 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:56:10 Օրենսդրությամբ սահմանել և որոշակի կարգավորումներ նախատեսել ժամանակակից «ԳԻԳ» տնտեսության պահանջներով լայն տարածում գտած աշխատանքային հարաբերությունները: Սա ազատ շուկայի համակարգ է, որն ինչպես միջազգային աշխատաշուկաներում, այնպես էլ Հայաստանում դարձել է առավել ակտուալ վերջին տարիներին: Մասնավորապես. - Ֆրիլանս աշխատանք (ինքնաշխատ մասնագետներն են, ովքեր ազատ են իրենց աշխատաժամանակի, աշխատավայրի, պայմանների ընտրության հարցում): Շատ հաճախ աշխատանքային հարաբերություններ են ստեղծում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ: - Տնից աշխատանք (work from home), երբ գործատուի հետ պայմանավորվածության համաձայն, սովորաբար` ժամանակավոր, աշխատակիցն իր հիմնական պարտականություններն իրականացնում է տնից, աշխատանքային նույն պայմաններով ու երաշխիքներով, ինչպես աշխատավայրից աշխատանքի դեպքում: - Հեռավար աշխատանք (Remote work), երբ աշխատակցի պայմանագրային գործառույթների իրականացման համար սահմանված չէ հստակ աշխատավայր: Աշխատակիցը կարող է ծառայություններ մատուցել նաև երկրից դուրս վայրից: Հեռավար աշխատակիցը սովորաբար ունի նույն իրավունքներն ու պարտականություններն, ինչ որ գրասնեյակում աշխատող իր գործընկերը: - Համակցված աշխատանք (Hybrid work), երբ աշխատակիցն իր պայմանագրային գործառույթների իրականացման համար կարող է աշխատել և աշխատավայրում և աշխատավայրից դուրս: Պետք է փաստել, որ Արմավիրի զարգացման կենտրոնը ՏՀՏ գործատուների միության և Կիրակի հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է հանդիպում-քննարկումներ, որոնց ժամանակ մասնակից գործատուների կողմից բարձրացված ամենախնդրահարույց հարցադրումները վերաբերում էին համավարակից հետո շարունակվող հեռավար կամ համակցված հեռավար, տնից աշխատանքի իրավական կարգավորումների պահանջին: Սակայն սույն փաստաթղթի նախագծից հանվել են մասնակիցների առաջարկները, քանի որ դրանց գերակշիռ մասն արդեն ներառված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ս/թ դեկտեմբերին e-draft հարթակում շրջանառված «ՀՀ ԱՕ-ում լրացումներ և փոփոխությունների կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում» (այսուհետ`Նախագիծ): Ստորև ներկայացվում են այն առաջարկները, որոնք էլետրոնային նամակարգրության արդյունքում մասնակիցներից ստացվել են վերոնշյալ նախագծի վերաբերյալ: Առաջարկն ընդունվել է ի գիտություն
21 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:56:10 Առաջարկվում է Նախագծի Հոդված 2. («Հոդված 106.1. Աշխատանքային պարտականությունների կատարումը հեռավար կամ համակցված հեռավար եղանակով) խմբագրված տեքստում վերանայել «պարտականությունների մի մասը» արտահայտությունը և հստակեցնել: Քանի որ ստացվում է, որ հեռավար եղանակով կատարվող աշխատանքային պարտականությունները պետք է հստակ տարանջատվեն աշխատավայրում կատարվող աշխատանքային պարտականություններից, մինչդեռ իրական նպատակն այն է, որ աշխատողը հնարավորություն ունենա միևնույն աշխատանքային պարտականությունը (օրինակ՝ հաշվապահի դեպքում՝ տարեկան հաշվետվության կազմումը) իրականացնել հեռավար եղանակով աշխատելու ընթացքում, կամ գրասենյակում գտնվելիս, կամ մասամբ հեռավար և մասամբ աշխատավայրից: Առաջարկն ընդունվել է, Նախագծով Օրենսգրքի նոր խմբագրության շարադրվող 106.1-ին հոդվածի 2-րդ մասից հանվել է «մի մասը» բառերը։
22 Արմավիրի զարգացման կենտրոն 20.12.2022 11:56:10 Առաջարկվում է Նախագծի Հոդված 2. («Հոդված 106.1. Աշխատանքային պարտականությունների կատարումը հեռավար կամ համակցված հեռավար եղանակով) խմբագրված տեքստի կետ 3), ենթակետ 9-ում «պետք է ապահովեն» արտահայտությունից հետո ավելացնել. «աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև..» և շարունակել տեքստը ինչպես գրված է Նախագծում: Առաջարկն ընդունվել է, առաջարկին համապատասխան Նախագիծը խմբագրվել է
23 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 21.12.2022 17:29:43 1) Նախագծի 2-րդ հոդվածում՝ Օրենսգրքի 106.1-ին հոդվածի 1-ին մասում «դուրս» բառից հետո լրացնել «տեղեկատվական և հեռահաղորդակցության ցանցի, այդ թվում՝ համացանցի և ընդհանուր օգտագործման կապի միջոցներով» բառակապակցությունը։ 2) Նախագծի 2-րդ հոդվածում՝ Օրենսգրքի 106.1-ին հոդվածի 5-րդ մասում «կողմերի» բառից հետո ավելացնել «գրավոր» բառը, իսկ 12-րդ մասում՝ 247-րդ-ից հետո ավելացնել նաև 249-րդ հոդվածը։ 3) Մեր կարծիքով անհրաժեշտ է ի թիվս գործող աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի դադարեցման հիմքերի, ամրագրել նաև հեռավար եղանակով աշխատանքային պարտականությունները կատարող աշխատողների հետ աշխատանքային պայմանագրի դադարեցման լրացուցիչ հիմքերը, գործատուի կողմից ընդունած անհատական իրավական ակտն աշխատողին հանձնելու կարգը և ժամկետները: 4) Նախագծի 2-րդ հոդվածում՝ Օրենսգրքի 106.1-ին հոդվածի 9-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ․ «Գործատուն իրավունք ունի աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարող աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմագիրը, եթե աշխատողը հեռավար աշխատանքի վայրը փոխել է և անհնարին է դարձել աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը։ Աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ անհատական ակտի մեկ օրինակը գործատուն աշխատողին է ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ այն ընդունելու հաջորդ օրը։»։ 1-ին առաջարկն ընդունվել է։ 2-րդ առաջարկը չի ընդունվել։ Հաշվի առնելով, որ հեռավար կամ հեռավար համակցված եղանակով աշխատելու վերաբերյալ պայմանը ներառվելու է աշխատանքային պայմանագրում, վերջինս այլ ձևով չի կարող լինել, քան՝ գրավորը։ Ինչ վերաբերում է 12-րդ մասում 249-րդ հոդվածը նույնպես ավելացնելուն, ապա նշենք, որ, եթե աշխատանքն այնպիսին է, որ պահանջվում է պարտադիր նախնական կամ պարբերական բժշկական զննություն, ապա անկախ այն հանգամանքից, որ աշխատանքն իրականացվում է հեռավար եղանակով բժշկական զննություն անցնելու պահանջը տարածվում է նաև վերջինիս վրա և բացառություն չի կարող սահմանվել։ 3-րդ և 4-րդ առաջարկները չեն ընդունվել, քանի որ հեռավար եղանակով աշխատանք իրականացնելու պայմանը սահմանվում է կողմերի համաձայնությամբ։ Ինչ վերաբերում է վայրի փոփոխությանը, ապա նշենք, որ հեռավար եղանակով աշխատանքը գործատուի կառավարման (ղեկավարման) կամ հսկողության ներքո գտնվող վայրից դուրս ցանկացած վայրում իրականացվող աշխատանքն է։
24 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 22.12.2022 17:33:54 Ճիշտ է Նախագծով փորձ է արվել համապարփակ իրավական կարգ սահմանել աշխատանքային պարտականությունների հեռավար և համակցված հեռավար եղանակով կատարումն ապահովելու ուղղությամբ, սակայն, Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենսգրքի 106.1-ին հոդվածի նոր խմբագրությամբ 9-րդ կետում սահմանվել է աշխատողի դրությունը վատթարացնող դրույթ։ Հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքի կատարման նկատմամբ գործատուի հասանելիությունը և հսկողությունը կարող է իրականացվել բացառապես ժամանակակից թվային տեխնիկայի և կապի միջոցների օգտագործմամբ, ուստի աշխատանքի նկատմամբ պահանջներ սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել տեխնիկայի և կապի խափանման հավանական գործոններն ու այլ ռիսկերը, օրինակ՝ տեղեկատվության արտահոսքի կամ երրորդ անձանց դրանք հայտնի դառնալու հանգամանքները։ Այդպիսի խափանումների առկայությամբ աշխատողն իր կամքից անկախ զրկված կլինի գործատուի համար իր հասանելիությունն ու հսկողության իրականացումն ապահովելու հնարավորությունից, որն ըստ Նախագծում առկա ձևակերպման՝ համարվում է աշխատողի կողմից աշխատանքային կարգապահության խախտում։ Օրինակ՝ պանդեմիայի ժամանակ, մենք բոլորս արձանագրեցինք, որ հեռավար դասընթացների ժամանակ, բազմաթիվ աշխատող անձինք իրենց տանը չէին կարողանում օգտվել համակարգչից կամ իրենց ընտանիքում գոյություն ուներ մեկ համակարգիչ, որից օգտվում էին ընտանիքի բոլոր անդամները և անհնար էր լինում հավուր պատշաճի կազմակերպել թե՛ աշխատանքը, թե՛ դասընթացները։ Հարց է առաջանում, արդյո՞ք Նախագծի հեղինակը հաշվի է առել այս հանգամանքը և արդյո՞ք գործատուն ռիսկերը կանխարգելելու նպատակով պարտավորված է լինելու իր աշխատողին ապահովել առանձին համակարգչով, որպեսզի անցանկալի հետևենքներից խուսափի և՛ ինքը, և՛ աշխատողը։ Ելնելով դրանից, առաջարկում ենք հստակեցնել գործատու և աշխատող փոխհարաբերությունը՝ գործատուի և աշխատողի աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարելու կարգն ու պայմանները, այն սահմանել բացառապես օրենքով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ ոչ թե այն թողնել գործատուի հայեցողությանը՝ միայն իր ներքին կարգապահական կանոններով, ինչպես նաև կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանելու ցանկությանը։ Մեր իրականությունը ցույց է տալիս, որ ոչ բոլոր գործատուներն են և ոչ բոլոր դեպքերում են գործատուները կազմում ներքին կարգապահական կանոններ և հետևում դրանց կատարմանը։ Բացի այդ, գործատուի և աշխատողի միջև ծագած վեճերի քննության ժամանակ նրանցից որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու պարագայում, պետք է հաշվի առնել, թե որ օրենքի պահանջը չի կատարվել և ում կողմից կամ ում մեղքով է տեղի է ունեցել խախտումը, օրինակ աշխատանքային պարտականությունները կատարելիս տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել կամ ծրագիրը խափանվել է կամ այլ։ Բացի այդ, գաղտնիք չէ, որ անհատական համակարգչով աշխատելիս օգտագործողներին (հատկապես սկսնակ կամ ոչ փորձ ունեցող) կարող են հետապնդել տվյալների կորուստ, համակարգի կախում, համակարգչի առանձին մասերի խափանում, տարբեր վիրուսային ծրագրերի ներխուժում համակարգչային համակարգ։ Այս ամենը կարող են նպաստել, որպեսզի աշխատողը չկատարի իր աշխատանքային պարտականությունները և արդյունքում կրի պատասխանատվություն իր սեփական գույքը օգտագործելու համար, իսկ գործատուն՝ կրի պատասխանատվություն մի բանի համար, որ կազմակերպության կամ աշխատանքային ամբողջական տեղեկատվությունը/գործիքները տեղադրել է աշխատողի սեփական համակարգչի մեջ։ Անհրաժեշտ է, նախևառաջ կարգավորել մի կարևոր հարց, ըստ որի գործատուն պարտավորված է լինելու հեռավար եղանակով աշխատանքի պարագայում իր աշխատողին ապահովել առանձին համակարգչով, որտեղ տեղադրված կլինեն կազմակերպության և համակարգչային հակավիրուսային ծրագրերը, որոնք թույլ կտան աշխատողին միայն այդ համակարգչով կատարել իր աշխատանքը՝ հեռավար կամ համակցված եղանակով աշխատելիս և կրի պատասխանատվության այդ համակարգչի պահպանման համար։ Այստեղ երկու կողմն էլ ապահովագրված են լինում։ Իսկ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող խմբագրությամբ՝ Օրենսգրքի 106.1-ին հոդվածի 9-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «Աշխատողի կողմից» արտահայտության մեջ «կողմից» բառը փոխարինել «մեղքով» բառով։ Այսինքն, երբ աշխատողի մեղքն առկա կլինի, իսկ գործատուի պարագայում՝ նրա կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջը՝ իմպերատիվ դրույթը, չկատարվի։ Առաջարկը մասամբ է ընդունվել։ Հեռավար եղանակով աշխատանք իրականացնելու պայմանը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, և, եթե օրինակ աշխատողը համաձայն չէ, կամ համապատասխան պայմաններ չունի հեռավար աշխատանք իրականացնելու համար կարող է չհամաձայնվել հեռավար աշխատանքին, կամ կարող է գործատուի հետ համաձայնություն ձեռք բերվել օրինակ համակարգիչը գործատուի կողմից տրամադրելու վերաբերյալ, որի մասին նշում կատարվի աշխատանքային պայմանագրում։ Ինչ վերաբերում է Նախագծով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 9-րդ մասի վերաբերյալ առաջարկին, ապա այս մասով առաջարկն ընդունվել է։ Նախագծով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասության մեջ «Աշխատողի կողմից» արտահայտության մեջ «կողմից» բառը փոխարինվել է «մեղքով» բառով։
25 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 22.12.2022 23:52:38 Դրական գնահատելով աշխատանքային հարաբերությունների կարգավորման արդի մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված Նախագծով առաջրկվող լրացումները և փոփոխությունները, հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվող հեռավար աշխատանքի կազմակերպման հետ կապված որոշ կարգավորումներ խնդրահարույց են և հակասում են հեռավար աշխատանքի կարգավորման վերաբերյալ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) «Հեռավար աշխատանքի մարտահրավերները. աշխատաժամանակի կազմակերպումը, աշխատանքի և կյանքի միջև հավասարակշռության պահպանումը և միացած չլինելու իրավունքը» վերնագրով կարծիքում արտահայտված սկզբունքներին (https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=CELEX:52020AE5278&rid=6 ): Մասնավորապես, Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ «Հեռավար եղանակով աշխատանք կատարողների աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում սույն օրենսգրքի …, 244-րդ հոդվածի, … պահանջները:»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 244-րդ հոդվածը սահմանում է, որ գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները: Այդպիսի պայմաններ են անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը և դրանք ժամանակին տրամադրելը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի կատարման համար։ Ինչպես COVID-19 համավարակի հետևանքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման պայմաններում Կազմակերպության կողմից արձանագրած աշխատանքային իրավունքների խախտումների (https://hcav.am/covid-19-hcav-2/), այնպես էլ COVID-19 համավարակի պայմաններում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակի վերաբերյալ Կազմակերպության կողմից հրապարակված զեկույցներով արձանագրել էինք, որ հեռավար աշխատանքի հնարավորություն սահմանող օրենսդրական փոփոխությունը չի հանգեցրել խնդրի լիարժեք կարգավորմանը, մասնավորապես, չեն լուծվել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աշխատանքի հեռավար կազմակերպման դեպքում աշխատողին՝ իր պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ սարքավորումների, նյութերի և գործիքների տրամադրումը, աշխատողի կամ վերջինիս հաշվին ձեռք բերված անհրաժեշտ նյութերի և սարքավորումների դիմաց վճարման կարգի հետ կապված դեպքերը և այլ հարցեր (https://hcav.am/labor-rights-covid-19/):«Հեռավար աշխատանքի մարտահրավերները. աշխատաժամանակի կազմակերպումը, աշխատանքի և կյանքի միջև հավասարակշռության պահպանումը և միացած չլինելու իրավունքը» վերնագրով կարծիքում Կոմիտեն գտել է, որ հեռավար աշխատողները պետք է ունենան նույն անհատական և կոլեկտիվ իրավունքները, ինչ այն աշխատողները, որոնք աշխատանքը կատարում են աշխատավայրից։ Ըստ Կոմիտեի՝ աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ սարքավորումների, նյութերի, աշխատանքի հետ կապված ծախսերի վերաբերալ բոլոր հարցերը հստակ պետք է սահմանվեն հեռավար աշխատանքը սկսելուց առաջ: Որպես ընդհանուր կանոն, Կոմիտեն համարում է, որ գործատուները պետք է ապահովեն հեռահար աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումները, դրանց տեղադրումը և սպասարկումը։ Գործատուն պետք է վճարի հեռավար աշխատանքը կատարելու հետ կապված ծախսերը (օրինակ, բջջային հեռախոսակապ, ինտերնետ): Նախագծի 2-րդ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքը հեռավար կամ համակցված հեռավար եղանակներով կատարելու դեպքում անհրաժեշտ նյութերի և սարքավորումների, աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ միջոցների ձեռք բերումը պետք է իրականացնի աշխատողը։ Ավելին, Նախագծով չի սահմանվում նաև, որ նշված հարցի լուծումը կարող է կարգավորվել կողմերի՝ գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ վերջինս հակասում է Կոմիտեի արտահայտած սկզբունքներին, պետք է նշել, որ նշվածը կարող է խոչընդոտել աշխատանքը հեռավար և համակցված հեռավար եղանակներով կատարելուն, քանի որ աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների ձեռք բերման համար աշխատողը ստիպված է լինելու իր միջոցներով կատարել լրացուցիչ ծախսեր, որոնք, ըստ Նախագծի, չեն փոխհատուցվելու գործատուի կողմից, ուստի գտնում ենք, որ այն խախտում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով երաշխավորված՝ աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովման սկզբունքը, ինչպես նաև Կոիտեի կողմից սահմանված այն սկզբունքը, որի համաձայն՝ հեռավար աշխատողները պետք է ունենան նույն անհատական և կոլեկտիվ իրավունքները, ինչ այն աշխատողները, որոնք աշխատանքը կատարում են աշխատավայրից։ Վերը նշվածը հաշվի առնելով առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումները և դրանք համապատասխանեցնել «Հեռավար աշխատանքի մարտահրավերները. աշխատաժամանակի կազմակերպումը, աշխատանքի և կյանքի միջև հավասարակշռության պահպանումը և միացած չլինելու իրավունքը» վերնագրով Կոմիտեի կարծիքում արտահայտված սկզբունքներին՝ սահմանելով, որ հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռք բերման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերալ բոլոր հարցերը պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով՝ հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքը սկսելուց առաջ: Առաջարկն ընդունվել է։, առաջարկին համապատասխան Նախագիծը խմբագրվել է