Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2022 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 28.3-րդ հոդվածի 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1.1.    Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանել՝

1) երեխան մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված լինելու դեպքում՝ 31600 դրամ (խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխով սահմանված կարգով)

2) երեխան 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված լինելու դեպքում, եթե՝

ա․ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում՝ 31600 դրամ (խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-ին գլխով սահմանված կարգով),

բ․ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսի չափով։»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
  • Քննարկվել է

    06.12.2022 - 22.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2166

Տպել

Առաջարկներ`

Վիգեն Պողոսյան

14.12.2022

Ըստ նախագծի առաջարկվում է սահմանել խնամքի նպաստ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար իսկ 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում անկախ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից, սակայն հաշվի չի առնվել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխա ունեցող և խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար նույնպես խնամքի նպաստ սահմանելու անհրաժեշտությունը: Այսինքն տվյալ նախագծով ստացվում է, որ եթե երեխան ծնվել է 2022թ.-ի վերջում և ծնողը չի ցանկացել խնամքի արձակուրդ ձևակերպել այլ հաճախել է աշխաքտանքի ապա նրա դեպքում չի սահմանվում նպաստ իսկ եթե երեխան ծնվեր 2023թ.-ին ապա կսահմանվեր: Կարծում եմ տվյալ մոտեցումը արդար չի նորածին երախա ունեցող և աշխատող ծնողների համար և առաջարկում եմ նախագծում նեռարել նաև մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխա ունեցող և խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար նույնպես խնամքի նպաստ սահմանելու դրույթը:

Տեսնել ավելին