Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչները և հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները ճանաչելու և երաշխավորելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 64-րդ հոդվածի 2-ին մասի 5-րդ կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվում են հան­րա­կրթության ոլորտում իրականացվող` կրթության և գիտության բնագավառում Հայաստանի Հան­­րապետության կառավարության լիազոր մարմնի ճանաչած, երաշխավորած և Հայաս­տանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչներին համա­պա­տաս­խա­նող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին մաս­նակցության իրավունքի տրամադրումը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 64-րդ հոդվածի 2-ին մասի 5-րդ կետով սահմանված վերո­­նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար հան­րա­կր­թու­թյան ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցա­շա­րերի, օլիմպիադաների չափորոշիչներ, ինչ­պես նաև հան­րա­կրթության ոլորտում իրակա­նաց­վող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցա­շա­րերը, օլիմպիադաները կրթության և գիտության բնագավառում Հայաստանի Հան­­րա­պե­տու­թյան կառավարության լիազոր մարմնի կողմից ճանաչման և երաշխավորման կարգ սահմանված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչներ, ինչպես նաև հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները կրթության և գիտության բնագավառում Հայաստանի Հան­­րա­պե­տու­թյան կառավարության լիազոր մարմնի կողմից ճանաչելու և երաշխավորելու կարգը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմ­պիադաների չափորոշիչներն են, ինչպես նաև հանրակրթության ոլորտում իրակա­նաց­վող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները կրթու­թյան և գիտության բնագավառում Հայաստանի Հան­­րա­պե­տու­թյան կառավարության լիա­զոր մարմնի կողմից ճանա­չելու և երաշխավորելու կարգը:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել հանրակրթության ոլորտում իրա­կա­նաց­վող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափո­րո­շիչները, ինչպես նաև հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առար­­­կայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները կրթության և գիտության բնա­գա­վառում Հայաստանի Հան­­րա­պե­տու­թյան կառավարության լիազոր մարմնի կողմից ճանա­­չելու և երաշխավորելու կարգը:

 

  • Քննարկվել է

    16.02.2017 - 20.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8849

Տպել