Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__ ________ 2017 թվականի N _____-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ, ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ, ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 


 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2017 թվականի

թիվ   -Ն որոշման

 

 

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ, ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ, ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների գիտելիքների, կարողություններիու հմտությունների բացահայտմանը, գնահատմանն ու զարգացմանն ուղղված, տարբեր բովանդակությամբ, մեկ կամ մի քանի փուլով կազմակերպվող միջոցառումներ են:

2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառման նպատակով հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները պետք է բավարարեն հետևյալ չափորոշիչները`

1) վերջին 3 տարվա ընթացքում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնականհաստատությունների՝ առնվազն 10000 և ավելի սովորողների մասնակցություն` Հայաստանի Հանրապետությանամբողջ տարածքից և,

2) հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների ծրագրային բովանդակության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականիապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ հաստատված` հանրակրթության պետական չափորոշչին և ՀայաստանիՀանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված` առարկայականչափորոշիչներին համապատասխանություն և,

3) անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերով, խրախուսման միջոցներով ապահովում:

 

 

 

  • Քննարկվել է

    16.02.2017 - 20.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8751

Տպել