Հիշել նախագիծը

««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի  14-ի ՀՕ-297-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  3-րդ հոդվածի՝

1․ 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ կետով՝

«3.2) արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիր, որն ուղղված է սովորողների հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը, սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացմանը։»։

  1. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով՝

«15.1.արտադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող  կազմակերպություն կամ ստորաբաժանում է, որն իրականացնում է արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիր (եր)։»։

Հոդված 2. Oրենքի 13-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասի 5-րդ կետից հանել <<, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակություն։>> բառերը։
  2. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով՝

<<5.1. արտադպրոցական կրթություն և դաստիարակության։>>։

Հոդված 3. Oրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 20. Արտադպրոցական կրթություն և դաստիարակություն

  1. Արտադպրոցական կրթության և դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, և նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը:
  2. Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական,  արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, նկարչական դպրոցների, արշավների, տեխնիկների, զբոսաշրջության, բնապահպանական կազմակերպությունների  (անկախ կազմակերպական-իրավական ձևից), ճամբարների, մարզադպրոցների, հայորդաց տների և արտադպրոցական կրթություն և դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպությունների միջոցով:
  3. Արտադպրոցական կրթադաստիարակչական գործառույթն իրականացնում են մանկավարաժական աշխատողները, որոնց անվանացանկն ու  նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  4. Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել տվյալ ուղղությամբ գիտելիքների իմացության աստիճանի գնահատմանն ուղղված ատեստավորման և դրա արդյունքով ստանալ հավելավճար:
  5. Արտադպրոցական ուսումնական հաստատությունները կրթական ծրագրերը իրականացնում են ուսումնական պլանների հիման վրա, որոնց օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:>>։

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի՝

  1. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով՝

«5.1. Հաստատում է պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները։»։

  1. 2. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.3-րդ, 6.4-րդ, 6.5-րդ և  6.6-րդ կետերով՝

«6.3. Սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական  աշխատողների  ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից հավելավճարի  տրամադրման  կարգը։»։

«6.4. Սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը:»։

«6.5. Սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների` ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը։>>։

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3․2-րդ  կետերով՝

«3.1. հաստատում  է արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագրերն՝ ըստ ուղղությունների։

3․2․ հաստատում  է օրինակելի ուսումնական պլանները։»։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

րդ օրը:

  • Քննարկվել է

    30.11.2022 - 16.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1507

Տպել