Հիշել նախագիծը

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի  18-րդ հոդվածի 1-ին  մասի 42-րդ կետով 21-րդ հոդվածի 3-րդ  մասով և  36-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, քաղաքացիների կողմից  համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հասցեագրված դիմում-բողոքների  քննարկման ոլորտում վարչարարության արդյունավետությունը  բարձրացնելու, քաղաքացիների ընդունելության ընթացակարգը բարելավելու, ավագանու դերակատարության ու պատասխանատվության բարձրացման նպատակով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,                                                                                                                                                                                                                       

Թալին համայնքի ավագանին որոշում է՝                                                                                                         

1.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը՝ համաձայն կից հավելվածի:                                                                                                                                                                                 

2.Սույն որոշումը  և քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել Թալինի համայնքապետարանի և համայնքի կազմում գտնվող բոլոր բնակավայրերի վարչական շենքերում՝ քաղաքացիների համար տեսանելի վայրում:                                                                                                                                                                 

3.Սույն որոշումը ուժի  մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

  • Քննարկվել է

    24.11.2022 - 10.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2113

Տպել