Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«     »  «                 »  2022 թվականի N ...... -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ`

1) 4.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.7. Սոցփաթեթի շահառուն՝ բանկում սոցփաթեթի հաշիվ բացելու, սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար՝ սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ գլխում նշված փաստաթղթերից բացի, բանկ կամ սոցփաթեթի ծառայություն մատուցող կազմակերպություն է ներկայացնում նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։».

2) 5.2-րդ կետում և 5.3-րդ կետերում «կանխարգելիչ բժշկական քննություն» բառերը փոխարինել «պարտադիր բուժզննություն» բառերով, 5.3-րդ կետում «կանխարգելիչ բժշկական քննությունն» բառերը՝ «պարտադիր բուժզննությունն» բառերով, իսկ 5.4-րդ կետում «պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության» բառերը՝ «պարտադիր բուժզննության» բառերով.

3) N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «լզ»- «խգ» պարբերություններով.

«լզ. «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամը.

լէ. «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամը.

լը. «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամը.

լթ. «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը.

խ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոցը.

խա. Երևանի պետական մանկավարժական համալսարանի N 57 ավագ դպրոցը.

խբ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը.

խգ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցը.».

4) N 1 հավելվածի 4-րդ կետի 9-րդ ենթակետում «կազմակերպությունում աշխատանքի» բառերից հետո լրացնել «կամ տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում մինչև մեկ ամսվա ընթացքում կրկին ընդունվում է աշխատանքի կամ տեղափոխվում այլ աշխատանքի» բառերով, իսկ «հաջորդող ամսվանից» բառերից հետո՝ «(կամ տվյալ ամսվանից, եթե աշխատանքի է ընդունվել տվյալ ամսվա առաջին աշխատանքային օրվանից)» բառերով.

5) N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի ա պարբերության մեջ «տեղեկանք» բառից հետո լրացնել «, տվյալ աշխատողը նոր աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանում է ներկայացնում նաև սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տեղեկանքը և 6-րդ կետով սահմանված սոցփաթեթի փոխանցման մասին դիմումը։ Սույն կետի 9-րդ ենթակետով սահմանված այն դեպքում, երբ աշխատողը նույն սոցփաթեթի կազմակերպությունում կրկին ընդունվում է աշխատանքի կամ տեղափոխվում այլ աշխատանքի՝ տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպության պատասխանատու ստորաբաժանում ներկայացվում է միայն սոցփաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն սույն հավելվածով սահմանված ձևի, որտեղ, որպես սոցփաթեթի հաշվեհամար, լրացվում է սոցփաթեթի շահառուի՝ մինչև աշխատանքից ազատվելը կամ այլ աշխատանքի տեղափոխվելը գործող սոցփաթեթի հաշվեհամարը» բառերով.

6) N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի բ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. նոր աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանումը կամ նույն սոցփաթեթի կազմակերպությունում կրկին աշխատանքի ընդունվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դեպքում տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպության պատասխանատու ստորաբաժանումը՝ տվյալ աշխատողի՝ սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան հաշվարկում է նրա սոցփաթեթի ամսական սահմանաչափը և դրա հիման վրա՝ սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից (կամ տվյալ ամսվանից, եթե աշխատանքի է ընդունվել կամ տեղափոխվել տվյալ ամսվա առաջին աշխատանքային օրվանից) մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտն ընկած ժամանակահատվածի համար սոցփաթեթի ընդհանուր գումարը,».

7) N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի գ պարբերությունից հանել «նախկին և նոր աշխատավայրերի գործատուների միջոցով» բառերը.

8) N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի գ պարբերությունում «չափով» բառից հետո լրացնել «, իսկ նույն սոցփաթեթի կազմակերպությունում կրկին աշխատանքի ընդունվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դեպքում աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու հիմքով տվյալ սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի հաշվեհամարին տվյալ բյուջետային տարում փոխանցված (այդ թվում՝ սույն հավելվածի 21-րդ, 23-րդ և 24-րդ կետերով սահմանված կարգով փոխանցման ենթակա) սոցփաթեթի գումարների ընդհանուր չափով» բառերով.

9) N 1 հավելվածի 4-րդ կետի 14-րդ ենթակետի գ պարբերության մեջ «սկսած» բառից հետո լրացնել «, եթե մինչև կադրերի ռեզերվ անցնելը հանդիսացել է սոցփաթեթի շահառու» բառերով.

10) N 1 հավելվածի 6-րդ կետում «, ինչպես նաև» բառերից առաջ լրացնել «կամ սույն հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դեպքում» բառերով.

11) N 1 հավելվածի «Ձև»-ի մեջ «հաշվի համարին» բառերը փոխարինել «հաշվեհամարին» բառով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

  • Քննարկվել է

    21.11.2022 - 07.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2649

Տպել