Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի № 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն ուրշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հիմնադրամը հանդիսանալով էներգետիկ ծառայություններ մատուցող, իրականացնում է բացառիկ գործառույթ՝ կնքելով էներգետիկ ծառայութունների մատուցման պայմանագրեր հանրային շենքերի սեփականատերերի (շահառուներ) հետ։

  • Քննարկվել է

    21.11.2022 - 07.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 873

Տպել

Առաջարկներ`

Արտեմ Պետրոսյան

30.11.2022

Համաձայն էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետ "ա" ենթակետի Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մինչդեռ սույն փոփոխությամբ արհեստական մենաշնորհ է տրամադրվում ՀՎԷԷ-ին, փաստացի կառավարության որոշմամբ առաջարկվում է Էներգետիկայի մասին ՀՀ օրենքին հակասող փոփոխություն․․․․․

Հովհաննես Բուրմանյան

28.11.2022

Նախագծից ակնհայտ երևում է, որ փորձ է կատարվում արհեստականորեն գերիշխող դիրք ստեղծել կոնկրետ մատակարարի համար: Նախ, Նախագծի հիմնավորման մեջ տեղ գտած տեղեկատվությունից «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ծրագրերի» սահմանումը վերաբերում է «Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերին»: Այնուհետ, «պետական հիմնադրմամբ հիմնադրամ» հասկացություն Հիմնադրամների մասին ՀՀ օրենքով նախատեսված չէ: Եվ ի վերջո, «այդ թվում՝ էներգախնայողության ծառայությունների ձեռքբերում» բացառիկ իրավունք ստեղծելու պատրվակով, քողարկվում է մեկ այլ բացառիկ իրավունքի ստեղծումը, այն է՝ «էներգետիկ ծառայությունների ձեռքբերումը», որն ինքնին ծառայությունների լայն շրջանակ է ընդգրկում, և որի բացառիկ դարձնելը կհանգեցնի մենաշնորհի: Խորհուրդ կտամ Նախագիծը մշակողներին կրկին անգամ ուսումնասիրել Տնտեսական մրցակցության մասին ՀՀ օրենքը: Առաջարկում եմ Նախագծում 40-րդ կետը խմբագրել հետևյալ ձևով. «40․ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերի շրջանակներում էներգախնայողության ծառայությունների ձեռքբերում»:

Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամ

24.11.2022

Նախագծի հիմնավորումից երևում է, որ դրա նպատակն է ամրագրել էներգախնայողության ծառայությունների ձեռքբերումը բացառապես կոնկրետ հիմնադրամից: Այլ կերպ ասած փորձ է կատարվում պետական մակարդակով համակարգել Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության (ՀՎԷԷ) Հիմնադրամի տնտեսական գործունեությունը, որը անխուսափելիորեն կբերի Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետևանքներին: 2. «էներգախնայողության ծառայությունների ձեռքբերման» հիմնավորումով փորձ կատարվում է քողարկել վերը նշված հիմնադրամին «էներգետիկ ծառայությունների ձեռքբերման» լայն սպեկտրի ամրագրումը: 3. Համաձայն Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ: Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե ով է հիմնադիրը (ֆիզիակական կամ իրավաբանական անձը, թե պետությունը), հիմնադրամը հետապնդում է հանրօգուտ նպատակներ: Այդ իսկ պատճառով օրենքը չի նախատեսում «պետական հիմնադրմամբ հիմնադրամ» հասկացությունը: Չի բացառվում, որ շուտով Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրեր կարող է իրականացնել նաև ոչ պետության կողմից ստեղծված հիմնադրամը: Առավել ևս, որ պետությունն է որոշում, թե ում տալ բացառիկ իրավունքը, քանի որ դրա տնօրինումը պատկանում հենց պետությանը, այլ ոչ թե իրականացնողին:

Տեսնել ավելին