Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.11.2023 - 10.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2022թ․ մարտի 24-ի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագիրը», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 398-Լ որոշմամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքում առաջացել են նոր իրողություններ և անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել ծրագիր-ժամանակացույցը՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին:
0 889

Քննարկվել է 21.11.2022 - 07.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի № 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն ուրշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հիմնադրամը հանդիսանալով էներգետիկ ծառայություններ մատուցող, իրականացնում է բացառիկ գործառույթ՝ կնքելով էներգետիկ ծառայութունների մատուցման պայմանագրեր հանրային շենքերի սեփականատերերի (շահառուներ) հետ։
4 2391