Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման, վարձակալության տրամադրման մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2022 թվականի N ...... Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ  4-Ի N 914ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 29-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`
  • պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
  • պետական գույքի վարձակալության տրամադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
  • պետական գույքի վարձակալության տրամադրման աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
  • վարձակալի կողմից պետական գույքի բարելավման համար ներկայացվող ներդրումային ծրագրի օրինակելի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
  • պետական գույքի վարձակալության պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի։
  1. Պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետական գույքը (բացառությամբ՝ պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ռազմարդյունաբերության և ազգային անվտանգության ու ոստիկանությանը հանձնված (ամրացված) գույքի, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար), ինչպես նաև անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին տրամադրված պետական գույքը տրամադրվում է վարձակալության՝ ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով, եթե՝

1) տվյալ գույքը պետական մարմինների, կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների կողմից չի օգտագործվում.

2) պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման (մոնիթորինգի) ուսումնասիրման արդյունքում պարզվում է, որ տարածքի օգտագործումը չի համապատասխանում կազմակերպության  կանոնադրական գործառույթներին և առաջարկվում է տրամադրել վարձակալության.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ և պետական գույքի կառավարման լիազոր մարմինն առաջարկում է  տրամադրել վարձակալության։

  1. Պետական գույքն ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրման գործընթացը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) (բացառությամբ՝ որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի):
  2. 4. Սահմանել, որ պետական գույքը մինչև հինգ տարի ժամկետով վարձակալության է տրամադրվում Կոմիտեի նախագահի հրամանով (բացառությամբ՝ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի, երբ անկախ ժամկետից պետական գույքը վարձակալության է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ), իսկ հինգ տարի և ավել ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ։
  3. 5. Սահմանել, որ Կոմիտեին են վերապահվում՝

1) պետական գույքի վարձակալության պայմանագրերի կնքումը (բացառությամբ՝ որոշման 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերով կնքված պայմանագրերի) և պայմանագրային պարտավորությունների կատարման հսկումը։ Ընդ որում, հսկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում վարձակալի կողմից ներկայացված հաշվետվությունների կամ պայմանագրային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղում կատարվող ուսումնասիրության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համաձայն.

2) պետական գույքի վարձակալության պայմանագրերի հաշվառումը.

3) անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին տրամադրված գույքը մինչև հինգ տարի ժամկետով վարձակալության տրամադրման դեպքում՝ վարձակալության տրամադրվող անշարժ գույքը կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից հետ վերցնելու (բացառությամբ՝ որոշման 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի) իրավասությունները:

  1. Պետական մարմինների ղեկավարները՝ պետական մարմնին ամրացված գույքից, ինչպես նաև իրենց ենթակայության կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքից չօգտագործվող տարածք առաջանալու դեպքում՝ այդ մասին կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից տեղեկատվությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են ներկայացնել Կոմիտե վարձակալության տրամադրման նպատակով՝ հայտի ձևով, որը պետք է ներառի՝

1) գույքի վարձակալության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորումը, այդ թվում` սահմանափակումները և վարձակալության տրամադրվող տարածքի օգտագործման նպատակը, եթե այդպիսին առկա է, առաջարկություն վարձակալության տրամադրման ձևի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն նշված տարածքը պետական մարմնի կողմից չօգտագործվելու մասին.

2) վարձակալության տրամադրվող գույքի նկարագիրը՝ ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և վարձակալության առաջարկվող ժամկետը՝ համապատասխան հիմնավորմամբ, ինչպես նաև ամսական վարձավճարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ամսական վարձավճարի վերաբերյալ գրավոր առաջարկությունը.

3) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև վարձակալության տրամադրվող անշարժ գույքի (տարածքի) հատակագիծը.

4) չօգտագործվող կամ ոչ նպատակային օգտագործվող գույքը (կամ դրա մի մասը) հետագայում իր կանոնադրական գործառույթներին համապատասխան նպատակով օգտագործելու դեպքում՝ գույքի նկարագիրը և համապատասխան նպատակով օգտագործման հիմնավորումը։

  1. 7. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 6-րդ կետով վարձակալության տրամադրման նպատակով պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը (այդ թվում՝ վարձավճարի մեծության վերաբերյալ) սահմանված ժամկետում հայտի ձևով ստանալուց հետո, ինչպես նաև Կոմիտեին ամրացված գույքից ազատ տարածքների առկայության դեպքում, գույքի գնահատման հաշվետվությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրել Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում, որը պետք է ներառի տեղեկատվություն գույքի գտնվելու վայրի, մակերեսի, ամսական վարձավճարի մեծության, վարձակալության տրամադրման ձևի, վարձակալության նպատակով հայտեր ներկայացնելու ժամկետների մասին, ինչպես նաև կազմակերպել սույն որոշմամբ հաստատված կարգերի պահանջներով պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը։
  2. 8. Սահմանել, որ՝

1) ուսումնական (հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն) հաստատություններում սննդի կազմակերպման նպատակով առանձնացված տարածքները  (ճաշարանները) վարձակալության են տրամադրվում նախապես մրցութային եղանակով ընտրված սուբյեկտին՝ կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետի, ընկերության բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և համապատասխան պետական մարմնի առաջարկությամբ ու Կոմիտեի համաձայնությամբ.

2) բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տարածքները վարձակալության են տրամադրվում աճուրդով՝ կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետի, ընկերության բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ և Կոմիտեի համաձայնությամբ.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում տարածքները վարձակալության են տրամադրվում մինչև 2 տարի ժամկետով, կազմակերպության, ընկերության և հիմնադրամի հետ պայմանագիր կնքելու միջոցով՝ առանց գույքը կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից հետ վերցնելու։

  1. 9. Սույն որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն կնքված պայմանագրերի պատճեն, օգտագործման իրավունքի գրանցումն սահմանված կարգով իրականացնելուց հետո, կազմակերպությունը, ընկերությունը կամ հիմնադրամը պարտավոր են 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Կոմիտե։
  2. 10. Սույն որոշմամբ սահմանված ձևերով վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձակալական վճարների մեծությունը որոշվում է շուկայական գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում կամ անկախ գնահատման կազմակերպությունների կողմից՝ որակավորված գնահատողի միջոցով։
  3. 1 Սահմանել, որ՝

1) լիցենզավորման հիման վրա ֆորմալ կրթական գործընթաց իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատություններին տարածքների  գործող վարձակալության տրամադրման պայմանագրերի վերակնքման դեպքում՝ վարձակալական վճարի մեծության նկատմամբ կիրառվում է զեղչ՝ տվյալ տարածքի շուկայական գնահատված արժեքի 50 տոկոսի չափով։ Ընդ որում այն գործող պայմանագրերը, որոնց  ժամկետը լրանում է  մինչև 2024 թվականի հունվարի առաջին տասնօրյակը, վարձակալի ցանկությամբ սույն որոշմամբ սահմանված պայմաններով կարող են վերակնքվել։

2) սույն կետի 1-ին ենթակետի պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող և դեռևս չավարտված վարձակալության պայմանագրերի վրա (բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված վերակնքման դեպքի)։ Ընդ որում վարձակալության պայմանագիրը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ հաշվի առնելով լիազոր մարմնի կողմից առաջարկված ժամկետը, իսկ  վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձակալական վճարի մեծությունը որոշվում է ելնելով տվյալ պահին հաշվարկված շուկայական գնահատման արժեքից։

  1. Սույն որոշման համաձայն վարձակալության տրամադրված պետական գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
  2. 13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից (բացառությամբ՝ սույն որոշման 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի) մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից պետական գույքի լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրել կազմակերպության կառավարումն իրականացնող համապատասխան պետական մարմնին` տվյալ կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին փոխանցելու համար.

2) սույն որոշման 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում վարձակալությունից մուտագրված միջոցների 50 տոկոսը, տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից պետական մարմինների, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետի, ընկերության բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացմամբ, որպես կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրել կազմակերպության կառավարումն իրականացնող համապատասխան պետական մարմնին` տվյալ կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին փոխանցելու համար:

  1. 14. Սույն որոշմամբ չի կանոնակարգվում կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված (ամրացված) պետական գույքի մշակութային, մարզական, կրթական գործունեություն իրականացնելու նպատակով այդ թվում՝ նաև գիտական կազմակերպություններին, թանգարաններին, արգելոց-թանգարաններին, գրադարաններին և թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետական գույքի (ցուցասրահ, համերգասրահ, դահլիճ, մարզադահլիճ) իրենց կողմից (օրվա մեջ չօգտագործվող ժամերին) մինչև մեկ տարի ժամկետով՝ ժամավճարով (որը չի կարող պակաս լինել օրական մեկ ու կես ժամից) որպես ծառայությունների մատուցում երրորդ անձանց՝ կրթամշակութային, սպորտային, ներկայացուցչական-արարողակարգային, թատերահամերգային, մշակութային միջոցառումներ իրականացնելու համար տրամադրման գործընթացը։ Ընդ որում նշված գործընթացը կանոնակարգում է տվյալ մարմնի կառավարումն իրականացնող վերադաս մարմնի ղեկավարը (Երևանի քաղաքապետի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետը)։
  2. 15. Սահմանել, որ՝

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հան­րապետության պետական սեփականություն համարվող տարածքների վարձակա­լու­թյան տրամադրման համար կնքված վարձակալության պայմանագրերը գործում են մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը, իսկ տվյալ հարաբերությունները կար­գավորող նոր պայմանագրերը կնքվում են սույն որոշմամբ սահմանված կարգերով.

2) սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած և դեռևս չավարտված վարձակալության տրամադրման գործընթացների վրա։

  1. 16. Պետական գույքից վարձակալության տրամադրված տարածքների դեպքում վարձակալի հետ կոմունալ՝ էներգետիկ, կապի, հակահրդեային և աղբահանության համար կնքվում է սպասարկման պայմանագիր, եթե վարձակալված տարածքը ընդհանուր շենքից առանձնացված տարածք չէ և կոմունալ ծառայությունների իրականացումը լրացուցիչ ծախսերի կատարման պատճառով նպատակահարմար չէ առանձնացնել (բացառությամբ՝ սննդի կազմակերպման համար վարձակալի կողմից օգտագործված գազի, ջրի և էլեկտրոէներգիայի սպառման), ապա վարձակալի համաձայնությամբ կնքվում է օգտագործողի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր։ Պայմանագրում ծառայությունների վճարի հաշվարկման համար, որպես սկզբունք կարող է կիրառվել ընդհանուր շենքի համար նախորդ տարվա կոմունալ ծառայությունների՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրին համապատասխանող կոմունալ ծառայությունների համար կատարված ծախսերի միջին վճարը։
  2. 17. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի ««Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշումը։
  3. 18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են պետական մարմիններին հանձնված (ամրացված) և անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին տրամադրված պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բացառիկ դեպքերում այլ բան նախատեսված չէ:
  2. Պետական գույքը, եթե բավարարում է սույն որոշման 2-րդ կետով նախատեսված պահանջներին, կարող է վարձակալությամբ տրամադրվել ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով:
  3. Պետական գույքը կարող է ուղղակի ձևով վարձակալության տրամադրվել՝

1) տվյալ գույքի վարձակալին (այսուհետ՝ վարձակալ), որը պատշաճ, բարեխիղճ կատարել է վարձակալության պայմանագրով նախատեսված պարտավորությունները և գույքի վարձակալության ժամկետը երկարաձգելու համար վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 1 ամիս առաջ, պետական մարմիններին հանձնված (ամրացված) գույքի վարձակալության դեպքում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացրել է վարձակալության պայմանագիրը վերակնքելու հայտ, իսկ կազմակերպությանը կամ ընկերությանը կամ հիմնադրամին անհատույց  օգտագործման տրամադրված պետական գույքի վարձակալության դեպքում, դիմում է կազմակերպությանը կամ ընկերությանը կամ հիմնադրամին՝ սահմանված կարգի համաձայն Կոմիտե վարձակալական պայմանագիրը վերակնքելու հայտ ներկայացնելու համար։ Վարձակալության պայմանագիրը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ առավելագույնը նախկին պայմանագրով սահմանված ժամկետով՝ եթե գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր չի ներկայացվել, իսկ վարձակալի կողմից գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում վարձակալության պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 տարի։ Ընդ որում, վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարի շուկայական գնահատված արժեքն եթե  ստացվում է ավելի փոքր մեծություն, քան` տվյալ գույքի  վարձակալության համար կնքված գործող պայմանագրով սահմանված վարձավճարի մեծությունն է, ապա վարձավճարի չափը սահմանվում է վերջին պայմանագրով սահմանված վարձակալական վճարի չափով:

2) մինչև 10 տարի ժամկետով ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը, որի կողմից գույքի բարելավման նպատակով ներկայացված ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

  1. Պետական գույքը մրցույթով վարձակալության է տրամադրվում մինչև 10 տարի ժամկետով, այն դեպքում, երբ անհրաժեշտ է իրականացնել գույքի անբաժանելի բարելավման ծրագիր և մրցույթի իրականացման արդյունքում հաղթող ճանաչված սուբյեկտը պարտավորվում է գույքի օգտագործման իրավունքի ձեռք բերման դեպքում կատարել իր կողմից ներկայացրած ծրագրին համապատասխան գույքի անբաժանելի բարելավման ուղղությամբ ստանձնած ներդրումային պարտավորությունները։
  2. Պետական գույքը աճուրդով վարձակալության է տրամադրվում մինչև 5 տարի ժամկետով (բացառությամբ՝ սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի), այն դեպքում, երբ վարձատուի կողմից բացի վարձակալական վճարի մեկնարկային գնի պայմանից, այլ պայմաններ չեն առաջադրվում։
  3. Ուսումնական (հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն) հաստատություններում սննդի կազմակերպման համար տարածքները մինչև 2 տարի ժամկետով վարձակալության են տրամադրվում հանրային սննդի կազմակերպման իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին։ Ընդ որում, հանրային սննդի կազմակերպման իրավունքը տրամադրվում է մրցութային եղանակով, որը կազմակերպում է հաստատության վերադաս պետական մարմինը կամ հաստատությունը՝ վերադաս պետական մարմնի համաձայնությամբ։
  4. Բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տարածքները մինչև 2 տարի ժամկետով վարձակալության են տրամադրվում աճուրդով՝ կազմակերպության կառավարումն իրականացնող վերադաս պետական մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետի, ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացնող պետական մարմնի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ և Կոմիտեի համաձայնությամբ։ Ընդ որում Կոմիտեն աճուրդը կազմակերպում և անցկացնում է այդ մասին առաջարկությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում և աճուրդի արդյունքների մասին տեղեկացնում աճուրդի անցկացման օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։
  5. Պետական մարմիններին հանձնված (ամրացված) գույքի ուղղակի վարձակալության տրամադրման դեպքում սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված անձը Կոմիտե է ներկայացնում հայտ, որը պետք է ներառի՝

1) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

2) քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենը.

3) անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.

4) վարձակալության տրամադրվող գույքի օգտագործման նպատակը.

5) առաջարկություն վարձակալության ժամկետի մասին.

6) վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարի շուկայական գնահատված արժեքի վերաբերյալ գնահատման մասին հաշվետվությունը.

7) անհրաժեշտության դեպքում գույքի բարելավման նպատակով սահմանված կարգի համաձայն կազմված ներդրումային ծրագիրը։

  1. Կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրված գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրման նպատակով՝ կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետը, կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի ղեկավարը՝ ընկերության գործադիր տնօրենի, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի տնօրենի առաջարկությամբ հայտ են ներկայացնում Կոմիտե, որը պետք է նաև ներառի՝

1) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

2) քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենը.

3) անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.

4) վարձակալության տրամադրվող գույքի օգտագործման նպատակը.

5) առաջարկություն վարձակալության ժամկետի մասին.

6) վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարի շուկայական գնահատված արժեքի վերաբերյալ գնահատման մասին հաշվետվությունը.

7) անհրաժեշտության դեպքում գույքի բարելավման նպատակով սահմանված կարգի համաձայն կազմված  ներդրումային ծրագիրը։

  1. Պետական գույքի ուղղակի վարձակալության տրամադրման դեպքում սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված անձինք Կոմիտե են ներկայացնում հայտ, որը պետք է ներառի՝

1) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

2) քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենը.

3) անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.

4) վարձակալության տրամադրվող գույքի օգտագործման նպատակը.

5) առաջարկություն վարձակալության ժամկետի մասին.

6) վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարի շուկայական գնահատված արժեքը՝ ըստ գնահատման մասին հաշվետվության.

7) գույքի բարելավման նպատակով սահմանված կարգին համապատասխան կազմված ներդրումային ծրագիրը։

  1. Սույն կարգի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված հայտում թերությունների առկայության դեպքում՝ Կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ, թերությունների մասին տեղեկացնում է հայտ ներկայացնողներին, որոնք Կոմիտեի գրությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող են շտկել հայտում առկա թերությունները և կրկին այն ներկայացնել։
  2. Կոմիտեն սույն կարգի համաձայն ներկայացված հայտերը ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում կամ մերժում է և դրա մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է անձին կամ կազմակերպության կառավարումն իրականացնող պետական մարմնին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների դեպքում՝ Երևանի քաղաքապետին, բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի ղեկավարը՝ ընկերության գործադիր տնօրենի, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի տնօրենի ընկերության դեպքում՝ կառավարման պետական մարմնին և հիմնադրամների հոգաբարձուների խորհրդին։ Ընդ որում՝ ներկայացված հայտը մերժվում է, եթե.

1) չեն ապահովվել սույն կարգի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված պահանջները.

2) մինչև 10 տարի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության առաջարկության դեպքում չի ներկայացվել գույքի բարելավման համար ներդրումային ծրագիրը կամ այն չի համապատասխանում օրինակելի ձևի պահանջներին.

3) առավել նպատակահարմար է համարվել գույքի օգտագործումը պետության կարիքների համար.

4) սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում չեն շտկվել ներկայացված հայտում առկա թերությունները։

13.Կոմիտեն սույն կարգի համաձայն վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնելու համար մշակում է պետական գույքի  վարձակալության տրամադրման մասին իրավական ակտի նախագիծ, ընդ որում՝ մինչև հինգ տարի ժամկետի դեպքում՝ Կոմիտեի նախագահի հրամանի (բացառությամբ՝ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախսատեսված դեպքի, երբ անկախ ժամկետից, գույքը վարձակալության է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ), իսկ հինգ տարի և ավելի  մինչև 10 տարի ժամկետի, այդ թվում՝ նաև պայմանագրերի վերակնքման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։

  1. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված իրավական ակտերի նախագծերը պետք է ներառեն առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) վարձակալության տրամադրման ձևի մասին.

2) գույքն աճուրդով վարձակալության ներկայացնելու դեպքում՝

ա. գույքի ամսական (տարեկան) մեկնարկային վարձակալական վճարի չափը,

բ. վարձակալության տրամադրման ժամկետը,

գ. նշում՝ աճուրդը չկայանալու դեպքում վարձավճարի մեկնարկային գնի վերջին աճուրդի մեկնարկային գնի մինչև 20 տոկոսի չափով նվազեցման մասին.

3) գույքը մրցույթով վարձակալության ներկայացնելու դեպքում՝

ա. գույքի նվազագույն (մեկնարկային) ամսական (տարեկան) վարձակալական վճարի չափը,

բ. ներդրումային ծրագիր իրականացնելու անհրաժեշտության մասին,

գ. վարձակալության տրամադրման ժամկետը,

դ. նշում՝ մրցույթը չկայանալու դեպքում վարձավճարի մեկնարկային գնի վերջին մրցույթ մեկնարկային գնի մինչև 20 տոկոսի չափով նվազեցման մասին.

4) գույքն ուղղակի ձևով վարձակալության ներկայացնելու դեպքում՝

ա. իրավաբանական անձանց համար՝ գրանցման համարը, իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի կամ անձնագրի համարը,

բ. վարձակալության տրամադրվող գույքի ամսական (տարեկան) վարձակալական վճարը,

գ. Գույքի բարելավման նպատակով իրականացվող ներդրումային ծրագրի  մասին.

5) գույքի օգտագործման վերաբերյալ առկա սահմանափակումների մասին և այլ տեղեկատվություն:

  1. 15. Աճուրդով (մրցույթով) վարձակալության չտրամադրված գույքի վարձավճարի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ (եթե այդպիսին նախատեսվում է վարձակալության տրամադրման մասին իրավական ակտով) նվազեցվում է վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկնարկային գնի 25 տոկոսից, եթե վարձակալության տրամադրման մասին իրավական ակտով ավելի փոքր չափ չի սահմանվել:
  2. Յուրաքանչյուր կազմակերպվող աճուրդից կամ մրցույթից հետո գույքը վարձակալության չտրամադրվելու դեպքում, մինչև հաջորդ աճուրդը կամ մրցույթը կազմակերպելը, եթե չի լրացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը, Կոմիտեն տվյալ գույքի վարձակալության տրամադրման մասին իրավական ակտի համաձայն մինչև հաջորդ աճուրդ կամ մրցույթ կազմակերպելը, չկայացած աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը վարձակալության տրամադրելու համար տեղեկատվությունը տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքում։
  3. Գույքի հավանական վարձակալները սույն կարգի 16-րդ կետով նախատեսված պայմաններով գույքը վարձակալելու համար Կոմիտե են ներկայացնում հայտ, որը պետք է ներառի՝

1) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

2) քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենը.

3) անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.

4) վարձակալության տրամադրվող գույքի օգտագործման նպատակը.

5) առաջարկություն վարձակալության ժամկետի մասին.

   6) գույքի բարելավման նպատակով առաջարկության դեպքում՝ սահմանված կարգին համապատասխան կազմված ներդրումային ծրագիրը։

  1. 1 Կոմիտեն սույն կարգի 16-րդ կետում նշված պայմաններով գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրելուց հետո, եթե ստացել է մեկ հայտ, իսկ մրցույթի դեպքում՝ նաև գույքի բարելավման ներդրումային ծրագիր, ապա հայտը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում կամ մերժում է և դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հավանական վարձակալին: Ընդ որում՝ դիմումն ընդունելու դեպքում՝ հավանական վարձակալին ներկայացնում է պետական գույքը վարձակալելու վերաբերյալ գրավոր առաջարկություն:
  2. Եթե սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նույն գույքի վարձակալության տրամադրման համար ստացվել են մեկից ավելի հայտեր, ապա Կոմիտեն տվյալ իրավական ակտի պահանջներին համապատասխան կազմակերպում է տվյալ գույքի աճուրդը կամ մրցույթը: Ընդ որում, վարձակալության տրամադրման պայմանները ընդունելով վերջին չկայացած աճուրդի կամ մրցույթի պայմանները։
  3. Սույն կարգի 17-րդ կետով նախատեսված հայտին կից փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է հավանական վարձակալին, որը գրությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:
  4. Սույն կարգի 17-րդ կետի համաձայն ներկայացված հայտը մերժվում է, եթե՝

1) չեն ներկայացվել սույն կարգի 17-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

2) սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:

  1. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված հիմքերով դիմումների մերժման դեպքում գործընթացը շարունակվում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված պայմաններով։

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն) ամրացված, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետև` գույք) վարձակալության տրամադրման մրցույթով վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բացառիկ դեպքերում այլ բան նախատեսված չէ::
  2. Պետական գույքի վարձակալության տրամադրման մրցույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` մրցութային հանձնաժողով):

 

  1. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
  2. Մրցութային հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից, որի կազմում ընդգրկվում են Կոմիտեի (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ և հանձնաժողովի քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չէ), համապատասխան պետական մարմնի (երկու անդամ) ներկայացուցիչներ (ընդ որում՝ կազմակերպությանը, ընկերությանը կամ հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի դեպքում՝ մեկ ներկայացուցիչը պետք է լինի կազմակերպությունից կամ ընկերությունից կամ հիմնադրամից), իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետարանի, ընկերության բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (մեկ անդամ) և կազմակերպության, ընկերության և հիմնադրամի (մեկ անդամ) ներկայացուցիչներ:
  3. Պետական գույքի վարձակալության մրցույթ կազմակերպելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և Կոմիտեի նախագահի հրամանների համաձայն մրցութային հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է պետական գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և ներկայացնում հրապարակման:
  4. Սույն կարգի 4-րդ կետում նշված մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովն ընդունում է մրցույթի մասնակցության հայտերը (ըստ սահմանված ձևի), կազմակերպում և անցկացնում է գույքի վարձակալության մրցույթը, ինչպես նաև որոշում գույքի վարձակալության մրցույթի հաղթողին:
  5. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների թվի առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
  6. Մրցութային հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած՝ մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփելուց և դրա մասին արձանագրություն կազմելուց ու Կոմիտեի նախագահին ներկայացնելուց հետո (բացառությամբ՝ որոշման 8-րդ կետով նախատեսված դեպքերի):

 

III. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

  1. Պետական գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ Կոմիտեի պաշտոնական և «www.azdarar.am» կայքերում:
  2. Պետական գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`

1) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) մրցույթի կազմակերպչի անունը (անվանումը).

3) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).

4) մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

5) մրցույթով վարձակալության տրվող գույքի անվանումը, մրցույթի պայմանները և դրանց գնահատման կշռային գործակիցները (այդպիսիք սահմանված լինելու դեպքում).

6) մրցույթի մասնակցության հայտին կից՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`

ա. գրավոր գնային առաջարկ,

բ. նախավճարի մուծումը հաստատող անդորրագիր,

գ. գործարար (ներդրումային) ծրագիր,

դ. իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենը,

ե. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը).

7) գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են հրապարակվել լրացուցիչ տեղեկություններ.

8) մրցույթի մասնակցության նախավճարների չափը (մասնակցության նախավճարի չափը սահմանվում է սույն որոշման 10-րդ կետի համաձայն՝ հաշվարկված գույքի առնվազն մեկ ամսվա վարձավճարի նվազագույն չափով), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, մրցույթի հաղթող չճանաչվելու դեպքում՝ նախավճարի հետ վերադարձման կարգը.

9) ծածկագրերը և դրանք կիրառելու կարգը (պետական գույքը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում).

10) մրցույթի հայտերի ընդունման և բացման ժամկետները, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերի օրերը և ժամերը.

11) մրցույթի կարգին ծանոթանալու և դրա պատճենը տրամադրելու կարգը:

  1. Պետական գույքի վարձակալության մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ հանձնված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված։
  2. Պետական գույքի վարձակալության մրցույթի պայմանների փոփոխման դեպքում՝ հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե դրանցով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
  3. Պետական գույքի վարձակալության մրցույթի էական պայմանների փոփոխման դեպքում մրցութային հանձնաժողովի կողմից անհրաժեշտ է հրապարակել մրցույթի անցկացման մասին նոր հրապարակային ծանուցում՝ չեղյալ հայտարարելով նախկին ծանուցումը:

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
  2. Պետական գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:
  3. Պետական գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը՝ մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով՝ անձամբ կամ փոստով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու ժամկետ է համարվում ծրարի` Կոմիտե մուտքագրման օրը և ժամը:
  4. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերն առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտը ներկայացնողին:
  5. Պետական գույքի վարձակալության մրցույթի հայտատուները, մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերը ներկայացնելու կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը: Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները ենթակա չեն քննարկման:
  6. Պետական գույքի վարձակալության մրցույթի հայտը գրանցվում է հատուկ գրանցամատյանում՝ հայտատուին տալով ստացական մրցույթի մասնակցության հայտն ընդունելու մասին:
  7. Պետական գույքի վարձակալության մրցույթի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում վճարում են մրցույթի մասնակցության նախավճարը` կոմիտեի անվամբ բացված համապատասխան հաշվին:
  8. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վճարած նախավճարը ներառվում է մասնակցի առաջարկած գույքի վարձակալական վճարի գնի մեջ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում՝ մրցույթը համարվում է չկայացած, իսկ վճարված նախավճարը Կոմիտեի կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին։
  9. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցներին, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուներին մրցույթի մասնակցության նախավճարը վերադարձվում է հայտատուին մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա։

 

  1. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
  2. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված օրը և ժամին՝ մրցույթի մասնակցության հայտերի բացման նիստում:
  3. Գույքի վարձակալության մրցույթի հայտատուները և նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:
  4. Եթե հայտատուների կողմից եղել է առաջարկություն, ապա ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:
  5. Պետական գույքի վարձակալության մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ: Մրցութային առաջարկները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն պետական գույքի վարձակալության տրամադրման մասին համապատասխան իրավական ակտով սահմանված նվազագույն արժեքներից:
  6. Հանձնաժողովը մրցույթի հայտերի բացման նիստում բացում է մրցույթի մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`

1) անունը, ազգանունը (անվանումը) և նախատեսված լինելու դեպքում՝ մրցույթի հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը.

2) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը հրապարակային ծանուցմամբ մրցույթի համար սահմանված պայմաններին.

3) ամփոփ տվյալներ մրցույթի մասնակցության հայտերում փոփոխություն կատարելու մասին:

  1. Այն հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ:
  2. Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:
  3. Եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ մրցույթի համար սահմանված պայմանների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գույքի բարելավման ներդրումային ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է։
  4. Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը:
  5. Հանձնաժողովի անդամները, ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով, իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:
  6. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:
  7. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:
  8. Առանց մրցույթի մասնակիցների համաձայնության վերջիններիս մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարակման` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  9. Հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած` մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրություն կազմվելուց հետո:

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
  2. Պետական գույքի վարձակալության տրամադրման մրցույթը համարվում է չկայացած, եթե՝

1) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) մրցույթի հայտատուներից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել:

  1. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չէ մրցույթը չկայացած համարելու համար:
  2. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:
  3. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերության:
  4. Եթե մրցույթը համարվում է չկայացած՝ հաղթող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ արձանագրությունը չստորագրվելու պատճառով, ապա այդ դեպքում գույքի վարձակալության մրցույթը կազմակերպվում է նույն պայմաններով՝ առանց մեկնարկային գնի նվազման։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն) ամրացված, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետև` գույք) վարձակալության տրամադրման աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
  3. Գույքի աճուրդային եղանակով վարձակալության տրամադրման դեպքում, բացի գույքի վարձակալության վարձավճարի չափից, այլ պայմաններ և սահմանափակումներ չեն կարող սահմանվել:
  4. Գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ Հայսատանի Հանրապետության կառավարության որոշումների Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի հրամանների, ինչպես նաև սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի գույքի վարձակալության աճուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան կազմակերպում ու անցկացնում է Կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպիչ)։
  5. ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
  6. Աճուրդի կազմակերպման և անցկացման նպատակով կազմակերպչի տնօրենի հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որը պետք է կազմված լինի 6 անձից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կազմակերպչի կողմից՝ հանձնաժողովի նախագահ, երեք անդամ, Կոմիտեին ամրացված գույքի դեպքում՝ Կոմիտեի երկու անդամ, պետական մարմնին ամրացված գույքի դեպքում՝ մեկական անդամ պետական մարմնից և Կոմիտեից, կազմակերպությանն ամրացված, ընկերությանը և հիմնադրամին տրամադրված գույքի դեպքում՝ կազմակերպության կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետարանի, ընկերության բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (մեկ անդամ) և կազմակերպության, ընկերության և հիմնադրամի (մեկ անդամ) ներկայացուցիչներ և հանձնաժողովի քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չէ:
  7. Պետական մարմիններին հանձնված (ամրացված) գույքի վարձակալության աճուրդ կազմակերպելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն ստանալուց, իսկ անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքի դեպքում՝ վարձակալության աճուրդ կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտն ընդունվելուց հետո և այդ մասին Կոմիտեի կողմից կազմակերպիչին ծանուցելուց հետո, կազմվում է հանձնաժողով, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և ներկայացնում է Կոմիտե` սահմանված կարգով հրապարակելու համար:
  8. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում հանձնաժողովն ընդունում է աճուրդի մասնակցության հայտերը, կազմակերպում և անցկացնում է գույքի վարձակալության աճուրդը, ինչպես նաև որոշում գույքի վարձակալության աճուրդի հաղթողին:
  9. Հանձնաժողովի նիստը իրավազոր է հանձնաժողովի անդամների թվի 2/3-ի մասնակցության դեպքում: Աճուրդն անցկացնող հանձնաժողովի նիստի իրավազոր չլինելու դեպքում, կազմակերպիչը այդ մասին տեղեկացնում է աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձանց՝ հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետներում:
  10. Կազմակերպիչն իրավասու է գույքի վարձակալության աճուրդի արդյունավետ իրականացման նպատակով՝ նախապատրաստման և կազմակերպման գործընթացին ներգրավել մասնագիտացված կազմակերպություն(ներ):
  11. Հանձնաժողովի գործունեությունը տվյալ աճուրդի կազմակերպման դեպքում համարվում է դադարած՝ աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփելուց և այդ մասին արձանագրությունը կազմակերպչի տնօրենի ստորագրմանը ներկայացնելուց հետո:

 

  1. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
  2. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդի անցկացման օրվանից առնվազն տասնհինգ օր առաջ Կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում:
  3. Գույքի վարձակալության աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.

1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) աճուրդի կազմակերպչի անվանումը).

3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).

4) աճուրդը չկայանալու դեպքում՝ լոտի մեկնարկային գնի նվազման չափը.

5) աճուրդի ձևը և անցկացման կարգը.

6) լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային վարձավճարի չափը, լոտի իրավունքի գործողության ժամկետը, որակական և քանակական տվյալները (անշարժ գույքի դեպքում՝ հասցեն (գտնվելու վայրը), մակերեսը և այլն).

7) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը.

8) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

9) կազմակերպչի կողմից սահմանված մասնակցության վճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները.

10) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.

11) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.

12) աճուրդի նախավճարի չափը (նախավճարի չափը չի կարող գերազանցել աճուրդում առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի հիսուն տոկոսը), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը։

  1. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր։
  2. Աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդն սկսվելուց առնվազն երեսուն րոպե առաջ, եթե աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ։
  3. Այն պայմանները և տեղեկությունները, որոնք նշվել են աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ, ենթակա չեն փոփոխման, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխություններ են տեղի ունեցել աճուրդով տրամադրվող լոտի նկատմամբ սահմանափակումների մասով կամ փոփոխություններ են տեղի ունեցել` կապված լոտի ֆիզիկական վիճակի հետ, կամ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսվել է փոփոխությունների հնարավորությունը:
  4. Գույքի վարձակալության աճուրդի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պարտավոր է աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել է գույքի վարձակալության աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական (աճուրդի ձևը, գույքի (լոտի) անվանումը, մակերեսը, իրավունքի տեսակը և գործողության ժամկետը, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը, նախավճարը, մասնակցության վճարը) պայմանները: Գույքի վարձակալության աճուրդի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է կատարել նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը չեղյալ հայտարարելով, որի մասին անհատապես տեղեկացնել արդեն իսկ մասնակցության հայտ ներկայացրած անձանց:

 

  1. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
  2. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման վայրում և ժամկետում։
  3. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) նախավճարի վճարումը հավաստող անդորրագիրը.

2) մասնակցության վճարումը հավաստող անդորրագիրը.

  3) իրավաբանական անձանց համար` գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար՝ նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները, օտարերկրյա ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը.

 4) պետական գույքի վարձակալության աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը)։

  1. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը` աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով:
  2. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո ստացված հայտերը չեն քննարկվում։
  3. Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք, աճուրդի մասին ծանուցման մեջ սահմանված չափով, ժամկետներում և կարգով, անկանխիկ եղանակով կազմակերպչի հաշվին մուծում են նախավճար և մասնակցության վճար։
  4. Նախավճարը և մասնակցության վճարը վճարելու և համապատասխան հայտ ներկայացնելու դեպքում կազմակերպիչը պարտավոր է աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձին տրամադրել մասնակցի վկայական, որտեղ նշվում է կազմակերպչի անվանումը, վճարված նախավճարի չափը, աճուրդի անցկացման օրը, լոտի(երի) հերթական համարը և մասնակցի վկայականի համարը, որին համապատասխան քարտի համարով հանդես է գալիս աճուրդում։
  5. Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով կարող է սահմանվել մուտքի վճար, որի չափը սահմանվում է Կազմակերպչի տնօրենի հրամանով և  չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը։
  6. Աճուրդի մասնակիցներին մասնակցի վկայականներ տրամադրելը, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի տոմսի վաճառքը պետք է դադարի աճուրդը սկսվելուց առնվազն երեսուն րոպե առաջ, եթե աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:
  7. Մասնակցության և մուտքի վճարները սահմանվում են կազմակերպչի տնօրենի հրամանով, դրանք գույքի գնի մեջ չեն ներառվում, անկախ աճուրդի արդյունքներից` չեն վերադարձվում և օգտագործվում են աճուրդի կազմակերպման նպատակով:
  8. Գույքի վարձակալության աճուրդին կարող են մասնակցել մասնակցի վկայական ձեռք բերած անձինք կամ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձինք:
  9. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված հայտատուի վճարած նախավճարը ներառվում է մասնակցի կողմից առաջարկված վարձավճարի մեջ:
  10. Գույքի վարձակալության աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ վճարման որոշակի ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված անձն արձանագրությունը ստորագրելու օրվանից 5 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի(երի) գինը (հաղթող ճանաչված անձի առաջարկած երեք ամսվա վարձավճարի և նախավճարի տարբերությունը) կազմակերպչի հաշվին։
  11. Գույքի վարձակալության աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունն ստորագրելուց հետո կազմակերպիչը գույքի վարձակալության տրամադրման աճուրդում հաղթող ճանաչված անձին տրամադրում է լոտի գնի վճարման հանձնարարագիր` հաղթող անձի առաջարկած երեք ամսվա վարձավճարի և նախավճարի տարբերության չափով, որի հիման վրա վերջինս սահմանված ժամկետում կատարում է վճարում կազմակերպչի հաշվին ու վճարման անդորրագիրը ներկայացնում կազմակերպչին։
  12. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված անձի կողմից կատարված վճարումները չեն վերադարձվում` աճուրդը համարվում է չկայացած, իսկ առաջարկած երեք ամսվա վարձավճարի և նախավճարի տարբերությունը կազմակերպչի կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին: Ընդ որում՝ եթե աճուրդը համարվում է չկայացած՝ հաղթող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու պատճառով, ապա այդ դեպքերում հաջորդ աճուրդը կազմակերպվում է նույն պայմաններով՝ առանց մեկնարկային գնի նվազման։
  13. Աճուրդը կայացած կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպիչը` չհաղթած մասնակիցների վճարած նախավճարները փոխանցում է վերջիններիս բանկային հաշվեհամարներին։
  14. Առանց մրցույթի մասնակիցների համաձայնության վերջիններիս մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարակման` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

  1. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
  2. Գույքի վարձակալության աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վարձակալության առաջարկվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային վարձավճարի չափը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային վարձավճարի չափի 5 տոկոսի չափով:
  3. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված արժեքով գույքը վարձակալելու մասին:
  4. Յուրաքանչյուր մասնակից կարող է գույքի՝ իր կողմից առաջարկվող վարձավճարի չափն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով, կամ քայլի չափից ոչ պակաս գումարով՝ բարձրացնելով իր մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը:
  5. Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն վարձավճարի չափն առաջարկած մեկ թեկնածու։
  6. Գույքի վարձակալության առավելագույն վարձավճարի չափ առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից երրորդ անգամ առաջարկված վարձավճարի չափը հայտարարելուց և աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո ճանաչվում է աճուրդի հաղթող:
  7. 37. Հանձնաժողովն աճուրդում հաղթած մասնակցի հետ աճուրդի անցկացման օրն ստորագրում է աճուրդի արձանագրությունն, այն կազմակերպչի տնօրենի կողմից հաստատվելուց հետո, տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:

 

  1. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
  2. Աճուրդի բացմանը նախորդող երեք օրվա ընթացքում աճուրդից հրաժարվելու դեպքում կազմակերպիչը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցել մասնակիցների կրած իրական վնասը:
  3. Աճուրդից հրաժարվում են, եթե.

1) առկա է գույքի սեփականատիրոջ կամ գույքային իրավունքների տիրապետողի գրավոր դիմումն աճուրդից հրաժարվելու վերաբերյալ.

2) լոտը կամ դրա մի մասը ներառված է սնանկության հետևանքով լուծարվող իրավաբանական անձի կամ անվճարունակ ճանաչված ֆիզիկական անձի գույքի կազմում.

3) դատարանը որոշում է կայացրել լոտի վարձակալության տրամադրման սահմանափակման վերաբերյալ:

  1. Աճուրդից հրաժարվելու մասին ծանուցումը պետք է արվի այնպես, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:

 

  1. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
  2. Գույքի վարձակալության աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) արտակարգ իրավիճակի պատճառով անհնար է դառնում աճուրդով նախատեսված աշխատանքների կատարումը.

3) օրենսդրությամբ սահմանված և սույն կարգով նախատեսված այլ դեպքերում։

  1. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է աճուրդի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը։

 

  1. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
  2. Կազմակերպչի կողմից կազմվում է վճարման հանձնարարագիր` 2 օրինակից, որոնցից մեկը մնում է կազմակերպչի մոտ, իսկ մյուսը՝ տրվում է աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին։ Վճարման հանձնարարագրում նշվում են վարձակալի կողմից վճարման ենթակա գումարի չափը, վճարման վերջնաժամկետը և համապատասխան հաշվեհամարը:
  3. Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն իրավաբանական ուժ է ստանում կազմակերպչի կողմից հաստատվելուց հետո և հիմք է հանդիսանում գույքի նոր վարձակալի հետ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու համար:
  4. Կազմակերպիչը աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Կոմիտեին (բացառությամբ՝ որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի), կցելով հաղթող մասնակցի կողմից կատարված անհրաժեշտ վճարումները հավաստող բոլոր անդորրագրերի պատճենները, հետագա գործընթացներն իրականացնելու համար:
  5. Գույքի վարձակալը պարտավոր է 30 օրվա ընթացքում Կոմիտեի հետ կնքել գույքի վարձակալության պայմանագիր (բացառությամբ՝ որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի): Գույքի վարձակալության իրավունքը համարվում է փոխանցված` իրավունքի գրանցման պահից:

 


 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ՎԱՐՁԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ

 

  1. Ընդհանուր տեղեկություններ ներդրումային ծրագիրն իրականացնող իրավաբանական (այսուհետ՝ կազմակերպության) և ֆիզիկական անձի մասին

1.1. իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը ___________________________________ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անձի անունը, ազգանունը  ­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­___________________________________,

1.2. կազմակերպության ձևը և ստեղծման (վերակազմակերպման) ժամկետը  ________________ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի սերիան, համարը կամ նույնականացման քարտի համարը, ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել _______________________________________,

1.3. կազմակերպության գրանցման վկայականի համարը ____________________________ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ հանրային ծառայության համարանիշը __________________________,

1.4 կազմակերպության և ֆիզիկական անձի դեպքում՝ գրանցման վայրը (հասցեն) և տարեթիվը, փոստային հասցեն, հեռախոս, էլեկտրոնային հասցե, վեբ կայքեր (առկայության դեպքում) ___________________________­­__________________________________________________,  

1.5 կազմակերպության կանոնադրական կապիտալի չափը (առկայության դեպքում)

_________________________________________ դրամ,

(թվերով և տառերով)

 

1.6. կազմակերպության նույնականացման ծածկագիրը ______­­­­_______________________, հարկ վճարողի հաշվառման համարը ______­­­­_______________________,

1.7. ներդրումային ծրագիրը հաստատվել է կազմակերպության ընդհանուր ժողովի (իրավասու մարմնի) 20___թ. ______­­­­__________ թիվ ______­­­­_______ որոշմամբ

Կազմակերպության տնօրեն_____­­­­__________________, հեռ.______­­­­___________________,

 

Կազմակերպության հաշվապահական ծառայության ղեկավար հեռ.  ___­­­­___________։

 

 

  1. Կազմակերպության դեպքում՝ կազմակերպության գործունեության նպատակները և խնդիրները

2.1. կազմակերպության նպատակներն են`

1) _______________________­­____________________________________________________,

2) _______________________­­____________________________________________________,

3) _____________________________________________________________________ և այլն,

2.2 կազմակերպության խնդիրներն են

1) ___________________________________________________________________________,

2) ___________________________________________________________________________,

3) _____________________________________________________________________ և այլն։

 

  1. Կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող ներդրումային ծրագիրը

3.1. ներդրումային ծրագրի ընդհանուր նկարագիրը________________________________,

______________________________________________________________________________,

3.2. ծրագրի հիմնական նպատակը և լուծման ենթակա խնդիրները

______________________________________________________________________________,

______________________________________________________________________________,

3.3. ներդրումային ծրագիրը իրականացվում է ____________________________________,

_______________________________________________________________________________,

(անմիջականորեն կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից)

_______________________________________________________________________________։

(կամ կապալային կամ այլ պայմանագիր կնքելու միջոցով)

 

  1. Ներդրումային ծրագրի գործողության ոլորտը, ներդրումային բյուջեն և իրականացման ժամանակահատվածը

4.1  սույն ծրագիրն իրականացվում է հետևյալ ոլորտ(ներ)ում

1) _____________________________________________________________________________,

(ծառայությունների մատուցում՝ տուրիզմ, հյուրանոցային բիզնես, սննդի կազմակերպում, գրասենյակային տարածքների տրամադրում և այլն)

2)_______________________________________________________________________________,

(կամ ուղղակի արտադրական ծրագրի իրականացում)

3)_______________________________________________________________________________.

(կամ գիտաարտադրական և մշակույթային ծրագրի իրականացում)։

 

4.2  սույն ներդրումային ծրագրի բյուջեն կազմում է _____________________________դրամ,

                                                                                                                         (թվերով և տառերով)

4.3 սույն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված ____________ ժամկետում ներդրողը ըստ տարիների նախատեսում է կատարել հետևյալ գումարի ներդրումները 

1) ________________________­­____________________________________________________,

2) _______________________­­____________________________________________________,

3) _______________________________________________________________________ և այլն,

  1. 5. Ներդրումային ծրագրի ֆինանսավորման աղբյուրները

1) սեփական միջոցներ ________________________________________________________,

                                                                                       (նշել գումարի մեծությունը)

2) փոխառու միջոցներ ________________________________________________________,

                                   (նշել գումարի մեծությունը)

3) դրամաշնորհներ    _________________________________________________________,

                                      (նշել գումարի մեծությունը)

4) բարեգործների կողմից տրամադրվող միջոցները ______________________________:

                                                                                                                       (նշել գումարի մեծությունը)

 

  1. Ներդրումային ծրագրով նախատեսված ֆինանսավորման ուղղությունները և ըստ ժամանակացույցի իրականացվող միջոցառումները

6.1. սույն ծրագրի շրջանակներում նախատեսված ֆինանսավորման ուղղություններն են

1) _____________________________________________________________________________,

                         (տարածքի բարելավմանն ուղղված շինմոնտաժային աշխատանքների իրականացում, նշել գումարը)

2) _____________________________________________________________________________,

               (տարածքի բարելավմանն ուղղված այլ ծախսերի կատարում, նշել գումարը)

Տարածքի բարելավման ակնկալվող ներդրումներին վերաբերվում են միայն տարածքի վրա կատարվող և անբաժանելի բարելավում ապահովող միջոցները, որոնք էլ հիմք են հանդիսանում ներդրումային պարտավորությունների կատարումը հաստատելու  համար,                                                                                              

6.2. սույն ծրագրի շրջանակներում կազմակերպությունը ըստ ժամանակացույցի նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները

1)_______________________________________________________________________________,

(նշել միջոցառումը և կատարման ժամկետը)

2)_______________________________________________________________________________,

(նշել միջոցառումը և կատարման ժամկետը)

3) ________________________________________________________________________ և այլն։

(նշել միջոցառումը)

 

  1. Ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

Սույն ծրագրի իրականացման արդյունքում տարածքի բարելավման քանակական և որակական հստակ չափելի ցուցանիշների սահմանում, տարածքի բարոյական մաշվածության նվազման ուղղությամբ աշխատանքների արդյունքների առանձնացում և ներկայացում և այլ տարածքի բարելավումը բնութագրող ու աշխատատեղերի ստեղծմանն առընչվող տեղեկությունների ներկայացում։ 

  1. Ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված ռիսկերը

8.1. սույն ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերն են

1) ___________________________­­_______________________________________________,

2) ___________________________­­_______________________________________________,

3) ___________________________­­____________________________________________ և այլն,

8.2 հնարավոր ռիսկերի մեղմացման նպատակով իրականացվող միջոցառումներն են

1) ___________________________­­__________________________________________________,

2) ___________________________­­__________________________________________________,

3) ___________________________­­____________________________________________ և այլն:

 

 

 

 

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ Ձև

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N  _ _ _ _ _


ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի (գտնվելու վայրը` ք. Երևան, Տիգրան Մեծի 4), այսուհետ՝ «Վարձատու», ի դեմս Կոմիտեի նախագահ՝ ————————————————————————————————————————ի,

                                                                          (անունը, ազգանունը)

որը գործում է վարչության կանոնադրության հիման վրա, և որի անունից համաձայն լիազորագրի հանդես է գալիս լիազորված անձ`——————————————————————, 

                                                                                                        (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

մի կողմից, և ———————————————————————————————————————

                           (կազմակերպության անվանումը, գտվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները)

 

(այսուհետ՝ «Վարձակալ», ի դեմս ——————————————————— - ի, որը գործում է

                                                                                                      (անունը, ազգանունը, պաշտոնը)

——————————————————————————————— հիման վրա, մյուս կողմից,

                         (կանոնադրության լիազորագրի կամ այլնի)

կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին:

 

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՔԸ

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը։

1.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 20__ թվականի _____________ -ի N ____ որոշումը:

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 2.1. Պայմանագրով` Վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց Վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել պետական գույքի, այսուհետ՝ «Տարածքը», որը գտնվում է __________________________________________________________________

                                                                                  ( գույքի գտվելու վայրը)

հասցեում, _________________________________________________________ գործունեություն ծավալելու  

                                 (օգտագործման նպատակը)

նպատակով։

 

2.2. Վարձակալության հանձնվող ոչ բնակելի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է՝ ______________________________ քառակուսի մետր:

 (տառերով և թվերով)

2.3. Տարածքի սխեմատիկ պատկերը (հատակագիծը) և դրա որոշակիորեն սահմանման ու բնութագրման համար անհրաժեշտ և բավարար տեղեկությունները տրվում են Գույքի նկատմամբ Վարձատուի իրավունքները հավաստող վկայականին համապատասխան:

2.4. Տարածքը Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից ———————————————— 20__ թ-ին տրված N __________________ սեփականության վկայականի հիման վրա սեփականության իրավունքով պատկանում է Վարձատուին:

2.5. Պայմանագիրը կնքելու պահին Տարածքը գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում՝ համաձայն Կադաստրի կոմիտեի «__________» տարածքային ստորաբաժանման կողմից ____________________ 20__ թ-ին տրված N __________ միասնական տեղեկանքի:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

 3.1. Պայմանագիրը գործում է _____________________ տարի ժամկետով: Ժամկետի սկիզբ

                                                                   (տառերով և թվերով)                                                                        

է համարվում Տարածքի հանձնման-ընդունման ակտը ստորագրելու օրը։

        3.2. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման և պետական գրանցման պահից:

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 4.1. Պայմանագրի կնքման պահին Տարածքի համար ամսական վարձավճարը սահմանվում է ______________________________________________________________ դրամ:

                                                                                          (բառերով)

4.2. Վարձակալը Վարձատուի հաշվին փոխանցում է վարձավճարը Պայմանագրում նշված հաշվեհամարին` տարածքի հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրվանից յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա ____-ը ( ________ ):

4.3. ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգով հաշվարկված վարձավճարի նվազագույն մեծության փոփոխման (ավելացման) դեպքում վարձատուի պահանջով վարձավճարի չափը ենթակա է վերահաշվարկման։

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1. Վարձատուն իրավունք ունի`

5.1.1. պահանջել Վարձակալից` Տարածքն օգտագործել պայմանագրի պայմաններին և  գույքի նշանակությանը համապատասխան,

5.1.2. Պահանջել Վարձակալից`  լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները, եթե Վարձակալը Տարածքն օգտագործել է պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանն անհամապատասխան։

5.1.3. Պահանջել Վարձակալից`  վաղաժամկետ մուծելու վարձավճարը, եթե վարձակալության վճարի մուծման էական խախտումներ են թույլ տրվել։

5.2. Վարձատուն պարտավոր է`

5.2.1. Տարածքը Վարձակալին տրամադրել Պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխանող վիճակում։

5.2.2. Տարածքը Վարձակալին հանձնել հանձնման-ընդունման ակտով`  Պայմանագրի նոտարական վավերացման պահից 30 (երեսուն) օրվա ընթացքում:

5.2.3. Ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, Վարձակալին գրավոր տեղեկացնել Տարածքն ազատելու անհրաժեշտության մասին` կապված շենքը հիմնական վերանորոգման կանգնեցնելու, կամ քաղաքաշինական նկատառումներով այն քանդելու վերաբերյալ սահմանված կարգով ընդունված որոշումների հետ։

5.3. Վարձակալն իրավունք ունի`

5.3.1. Տարածքն ենթավարձակալության հանձնել կամ օգտագործել այլ կերպ միայն Վարձատուի գրավոր համաձայնության դեպքում:

5.4. Վարձակալը պարտավոր է`

5.4.1. Տարածքն օգտագործել պայմանագրի պայմաններին և Գույքի նշանակությանը համապատասխան:

5.4.2. Ժամանակին մուծել Տարածքն օգտագործելու համար Պայմանագրի 4.1 կետում նախատեսված վճարը (վարձավճարը)։

5.4.3. Պայմանագրից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գրանցել պետական լիազորված մարմնում, որից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Վարձատուին ներկայացնել անշարժ գույքի (Տարածքի) նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը։

5.4.4. Պայմանագրի նոտարական վավերացման և Պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել իր միջոցների հաշվին։

5.4.5. Ժամանակին կատարել վարձակալված Տարածքի ընթացիկ վերանորոգումը։

5.4.6. Ապահովել Տարածքի ինժեներական ցանցերի, հաղորդակցության ուղիների և սարքավորումների պահպանվածությունը։

5.4.7. Առանց Վարձատուի գրավոր համաձայնության` Տարածքում չկատարել փակ և բաց լարանցումներ և չանցկացնել հաղորդակցության ուղիներ, չանել վերանախագծումներ և վերասարքավորումներ։

5.4.8. Առանց Վարձատուի համաձայնության Տարածքում չկատարել Վարձակալի կողմից Տարածքի նախնական տեսքը խեղաթյուրող ինքնակամ վերակառուցումներ, պատերի, միջնապատերի կամ ծածկերի ամբողջականության խախտում, ցանցերի վերափոխում կամ անցկացում հայտնաբերելու դեպքում դրանք պետք է վերացվեն, իսկ տարածքը բերվի իր նախկին տեսքին` Վարձակալի հաշվին և Վարձատուի որոշած ժամկետում։

5.4.9. Վարձակալած Տարածքի տարածքներում պահպանել սանիտարական և հակահրդեհային կանոնների պահանջները, ինչպես նաև բոլոր այն կանոնները և նորմերը, որոնք գործում են Վարձակալի գործունեության ձևերի ու վարձակալած Տարածքի նկատմամբ։

5.4.10. Երկամսյա ժամկետում ազատել տարածքը՝ կապված Տարածքի (կամ դրա մի մասի) կառուցվածքների (կոնստրուկցիաների) վթարային վիճակի, Տարածքը հիմնական վերանորոգման ենթարկելու կամ քաղաքաշինության նկատառումներով այն քանդելու հետ։

5.4.11. Վարձատուին անմիջապես տեղեկացնել Տարածքի ամեն մի վնասվածքի, վթարի կամ այլ իրադարձության մասին, որը վնաս է հասցրել (կամ սպառնում է հասցնել) տարածքին, և ժամանակին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վտանգի կանխարգելման համար, ինչպես նաև Տարածքը հետագայում քանդելու կամ վնասելու դեմ։

5.4.12. Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում այլ կազմակերպությունների հետ կնքել պայմանագրեր` վարձակալած Տարածքի կոմունալ սպասարկումների նպատակով, էներգետիկ կամ այլ միջոցներով ապահովելու վերաբերյալ վարձակալած տարածքի կոմունալ բոլոր ծախսերը իրականացվում են վարձակալի կողմից։

5.4.13. Ապահովել Վարձատուի և նրա ներկայացուցիչների անարգել մուտքն Տարածք՝ դրա զննման և ստուգման համար։

5.4.14. Ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, Վարձատուին գրավոր տեղեկացնել վարձակալված Տարածքի սպասվելիք ազատման մասին՝ կապված պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հետ։

5.4.15. Տարածքն ազատելիս, այն սարքին վիճակում հանձնել ակտով, հաշվի առնելով բնականոն մաշվածությունը.

5.4.16. Պահմանված ժամկետում կատարել Վարձատուի առաջարկությունները՝ ուղղված իր գործունեության ընթացքում առաջացած այնպիսի իրավիճակների վերացմանը, որոնք վտանգի տակ են դնում Տարածքը, իսկ վարձակալված Տարածքից դուրս՝ բնապահպանական և սանիտարական իրավիճակը։

5.4.17. Վերակազմավորման դեպքում երկշաբաթյա ժամկետում գրավոր տեղեկացնել Վարձակալին (դրույթը վերաբերում է միայն իրավաբանական անձանց):

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Վարձակալը պայմանագրի 4.1 կետում նախատեսված վարձավճարի կետանցի դեպքում յուրաքանչյուր օրվա համար Վարձատուին վճարում է տույժ` ապառքի 0.15 (զրո ամբողջ տասնհինգ հարյուրերորդական) տոկոսի չափով:

6.2. Տույժի մուծումը կողմերին չի ազատում պայմանագրով նրանց վրա դրված պարտավորությունները կատարելուց:

6.3. Եթե Վարձակալը պայմանագիրը դադարելուց հետո չի վերադարձրել Տարածքը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, ապա Վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամանակահատվածի համար: Եթե նման վճարն ամբողջովին չի մարում Վարձատուին պատճառված վնասները, նա կարող է պահանջել հատուցելու դրանց մնացած մասը:

6.4. Վարձատուն պատասխանատվություն չի կրում Տարածքի այն թերությունների համար, որոնք նա նշել է Պայմանագիրը կնքելիս, կամ նախապես հայտնի է եղել Վարձակալին:

6.5. Կետանցի վրա տույժը հաշվարկվում է մինչև վարձակալի կողմից ողջ պարտքի փաստացի մարումը:

VII. ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԸ

7.1. Վարձակալած Տարածքից Վարձակալի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը:

7.2. Վարձակալի կողմից կատարած վարձակալած Տարածքից անբաժանելի բարելավումների արժեքը չի հատուցվում:

VIII. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

8.1. Պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:

8.2. Պայմանագրի գործողությունը կարող է դադարել կողմերի համաձայնությամբ` երկու ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին, ինչը ձևակերպվում է համաձայնագրով՝ նոտարական վավերացմամբ, ինչպես նաև կողմերից մեկի պահանջով` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով ցանկացած այլ ժամկետում՝ վեց ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին:

8.3. Պայմանագրում կատարվող փոփոխությունները և լրացումները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում և ձևակերպում լրացուցիչ համաձայնագրերով՝ նոտարական վավերացմամբ:

8.4. Տարածքի (շենքերի, շինությունների) վրա արտաքին գովազդի և տեղեկատվության օբյեկտների տեղադրումն իրականացնում է Վարձակալը կամ նրա հետ համապատասխան պայմանագիր կնքած անձը՝ առանց Վարձատուի համաձայնության, եթե.

8.4.1. այն չի հակասում սահմանված քաղաքաշինական կանոններին (կարգերին).

8.4.2. չի առաջացնում հատուկ թույլտվության անհրաժեշտություն:

8.5. Կողմերի անվանման, գտնվելու վայրի, բանկային վավերապայմանների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում նրանք պարտավոր են երկշաբաթյա ժամկետում միմյանց գրավոր տեղեկացնել տեղի ունեցած փոփոխությունների մասին:

8.6. Մինչև պայմանագրի ժամկետի ավարտը կողմերի միջև ծագած պարտավորությունները ենթակա են կատարման:

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

9.1. Վարձատուի պահանջով` վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե Վարձակալը`

9.1.1. Տարածքն օգտագործել է Պայմանագրի պայմանների կամ դրա նշանակության էական կամ բազմակի խախտումներով.

9.1.2. էականորեն վատթարացրել է Տարածքի վիճակը.

9.1.3. Պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամ և ավելի չի մուծել վարձավճարը.

9.1.4. Պայմանագրով սահմանված ժամկետներում չի կատարել Տարածքի ընթացիկ վերանորոգումը.

9.1.5. առանց Վարձատուի գրավոր համաձայնության կնքել է ենթավարձակալության պայմանագրեր և մտել է գործարքների մեջ (իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեջ Տարածքի կամ դրա մի մասի վարձակալության իրավունքի ներդրում).

9.1.6. Վարձակալի վերակազմավորման դեպքում՝ եթե Վարձատուն նախապես գրավոր չի տեղեկացվել (դրույթը վերաբերում է միայն իրավաբանական անձանց):

9.2. Վարձակալի պահանջով` Պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե`

9.2.1. Վարձատուն Վարձակալի օգտագործմանը չի տրամադրել Տարածքը կամ խոչընդոտներ է ստեղծել Տարածքը պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար.

9.2.2. Վարձակալին հանձնված Տարածքն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին Վարձատուն չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել Վարձակալին, և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս.

9.2.3. Հանգամանքների բերումով, որոնց համար Վարձակալը պատասխանատու չէ, Տարածքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 10.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

11.1. Պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով 4 (չորս) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, սակայն օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է նոտարի մոտ պահպանվող օրինակին:

11.2. Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ:

XII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  Վարձատու

 Վարձակալ

_________________________
      (գտնվելու վայրը)

__________________________
        (գտնվելու վայրը)

_________________________
          (բանկային վավերապայմանները)

__________________________
     (բանկային վավերապայմանները)

_________________________  
                (ստորագրություն)

__________________________  
                 (ստորագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    17.11.2022 - 04.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի վարձակալություն

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2697

Տպել