Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

Ներկայացված նախագծերը նպատակաուղղված են կարգավորել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունները, որոնք ըստ էության կարգավորված չեն, քանի որ 2004 թվականի օգոստոսի 19-ի «Երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքն օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու  մասին» N 1192 որոշման  լիազորող նորմը ուժը կորցված է ճանաչվել և որոշումը փաստացի չի գործում։ Գործող օրենսդրությամբ բացակայում է նաև  ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնությամբ սահմանված աշխատանքների իրականացման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի ձևի սահմանումը, իսկ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը նախատեսում է պայմանագրի կնքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն ստացած ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի միջև, ուստի պայմանագրի ձևի սահմանումը կրկին բխում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից: Այդ նպատակով նախագծերով առաջարկվում է  լրացում  կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» որոշման մեջ և նշված որոշումը լրացնել՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի օրինակելի ձևը սահմանող հավելվածով։ Ինչպես նաև նշված որոշման N 1 և N 2 հավելվածներով հաստատված են՝ «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության» և «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով» ընդերքօգտագործման պայմանագրերի օրիանակելի ձևերը, որոցում առկա են որոշակի եզրույթներ, որոնք  իմաստային առումով չեն համաատասխանում ՀՀ ընդերքի մասին գործող օրենսգրքում օգտագործվող հասկացություններին և տարընկալման առիթ են ստեղծում: Այսպիսով՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով առաջարկվում է նշված որոշման հավելվածներում առկա տարընկալում առաջացնող եզրույթները փոխարինել համապատասխան եզրույթներով։

  • Քննարկվել է

    09.11.2022 - 27.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1773

Տպել