Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պետա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց:

  • Քննարկվել է

    02.11.2022 - 17.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2170

Տպել

Առաջարկներ`

Արա Սաղումյան

03.11.2022

Ավտոմեքենայի, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար 1990 թվականի պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսեր ձեռք բերելու համար քաղաքացիները կատարել են համապատասխան չափերով վճարումներ ԽՍՀՄ Խնայբանկի հայկական մասնաճյուղերում: Անցել է ավելի, քան երեք տասնամյակ, սակայն քաղաքացիները չեն ստացել ոչ վերը նշված գույքը, ոչ էլ դրա դիմաց որևէ փոխհատուցում: Ինչու՞ է մինչ օրս ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի խախտմամբ խտրական մոտեցում ցուցաբերվում նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուների և պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսեր ձեռք բերած անձանց նկատմամբ:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

02.11.2022

2. Ելնելով վերոհիշյալ 1-ին կետում բերված հիմնավորումներից և դրանք ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մեջ ներառելու հնարավորությունից, կարծում ենք, որ սույն Նախագծի շրջանառությունը պետք է հանվի և իրականացվի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո: 3. Այդ առաջարկությունների ընդունման դեպքում առաջարկում ենք Նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները. 1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «1939» թիվը փոխարինել «1949» թվով, իսկ «դեկտեմբերի 31-ը» բառերը՝ «հունիսի 30-ը» բառերով՝ ՝ ներկայում Հայաստանում կյանքի սպասվող տևողությանը համապատասխան: 2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետից հետո լրացնել նոր 2-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք և նրանց ավանդները ժառանգության իրավունքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպած ժառանգները` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` Կառավարության սահմանած կարգով,»,

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

02.11.2022

«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ուսումնասիրելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը» (այսուհետև՝ Նախագիծ), հայտնում է հետևյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները. 1. Նախագծում նշվում է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված այն կարգավորմամբ, որ 2023 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայ¬բան¬կի ՀԽՍՀ հան¬րա¬պե¬տա¬կան բան¬կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց: Ցավոք, այդ գործընթացը, մեր կարծիքով շատ է երկարաձգվում և չի համապատասխանում այդ ծրագրի նպատակադրումներին: Այսպես. 1) 2023 թվականինն էլ (https://www.e-draft.am/projects/4797) նախատեսվում է այդ բյուջետային ծրագրին հատկացնել սոսկ 1.1 մլրդ դրամ, այնքան, որքան նախորդ տարիներին: Մինչդեռ հատկանշական է, որ այդ ծրագրի շահառուները տարեցտարի պակասում են ելնելով ինչպես տարիքից, այնպես էլ՝ միգրացիոն հոսքերից: Հետևապես առաջարկել ենք, որպեսզի ՀՀ պետական բյուջեով այդ ծրագրի իրականացմանը հատկացվեն ավելի շատ միջոցներ՝ առնվազն 2 անգամ ավելի շատ բյուջեի նախագծով նախատեսվածից, այն հաշվով, որպեսզի միջինժամկետ հատվածում բավարարվեն դրա բոլոր շահառուների ակնկալիքները և նրանց հետ վերադարձվեն ավելի քան 30 տարի առաջ կատարված ներդրումները , որոնց հաշվին տարիներ շարունակ իրականացվել են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման բազմաթիվ ծրագրեր, որոնցից այժմ էլ օգտվում են այդ ներդրումների շահառու ներկայիս սերունդը, այդ թվում որոշումներ ընդունող իշխանության ներկայացուցիչները: 2) Այդ բյուջետային ծրագրի իրականացման նպատակով Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Մինչդեռ անհասկանալի է, թե ինչու այդպիսի արտոնություն չի սահմանված Հայրենական մեծ պատերազմի մասնակցին հավասարեցված անձանց անունով ներդրված ավանդը ՀՀ օրենսդրությամբ սահմնաված կարգով նրանց և/կամ նրանց ժառանգած անձանց վրա: Ակնհայտ է, որ այդ անձանց թիվը գնալով պակասում է, իսկ նրանց ավանդների նկատմամբ ժառանգության իրավունքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված ժառանգների թիվը մեծ չէ: Հետևապես առաջարկել ենք բյուջեի նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ. «փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց և նրանց ավանդները ժառանգության իրավունքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպած ժառանգներին` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` Կառավարության սահմանած կարգով,», Այս կարգավորմամբ կվերացվի տվյալ բյուջետային ծրագրի ներկայում գործող իրավակարգավորումների հակասահմանադրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով: 3) Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է փոխհատուցման տրամադրումը «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց: Ըստ այդ կարգավորման նշված բյուջետային ծրագրից արտոնություն ստացող անձանց տարիքը պետք է լինի 81.5 տարուց ավելի: Կարծում ենք, որ այս կարգավորումը չի բխում ՀՀ սահմանադրությունից, մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ ռազմավարությունից և երկրում ներկայում տիրող ժողովրդագրական իրավիճակից: Այսպես, ըստ Ալիք մեդիա լրատվական կայքի հետազոտության տվյալների «Հայաստանում կտրուկ նվազել է կյանքի միջին տեւողությունը. սրա մասին փաստում է պաշտոնական վիճակագրությունը: 2020 թվականին տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը մեր երկրում եղել է 68.4 տարի: Սա, 2000 թվականից սկսած, Հայաստանում արձանագրված ամենացածր ցուցանիշն է:»: Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների 2019 թ. ՀՀ ամբողջ բնակչության կյանքի սպասվող տևողությունը հաշվարկված ծննդից, կազմում էր 76.5, այդ թվում կանանց՝ 79.5, իսկ տղամարդկանց՝ 73.1: Այդ տվյալները 2020 թ. բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով՝ 73.5, 78.6, 68.4: Ակնհայտ է, որ երկրում կյանքի սպասվող տևողությունը աստիճանաբար նվազում է: Այդ պայմաններում ոչ մարդասիրական, խտրական ու անհավասար է թվում կառավարության քաղաքականությունը 1993 թվականին ներդրված ավանդների փոխհատուցումը 81.5 տարուց ավելի անձանց: Հետևապես առաջարկել ենք բյուջեի նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց» բառերը փոխարինել «մինչև 1949 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց» բառերով՝ ներկայում Հայաստանում կյանքի սպասվող տևողությանը համապատասխան: Այս կարգավորմամբ նույնպես կվերացվի սույն բյուջետային ծրագրի ներկայում գործող իրավակարգավորումների հակասահմանա-դրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով:

Տեսնել ավելին