Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշմամբ (այսուհետ՝ կարգ) հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված է, որ «Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմումը ներկայացնելու պահին 17 տարին լրացած քաղաքացին կարող է…»: Հիմք ընդունելով նշված կարգավորումը՝ որը կարգով տարկետում ստանալու համար դիմելու սահմանափակումներ չի սահմանում, քաղաքացիները որոնք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) կարգավորումներից բխում է, որ չեն կարող տարկետում ստանալ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով այն քաղաքացիները, որոնք օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով զորակոչի ենթակա չեն, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք տարկետում են ստացել օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա ընդունված ՀՀ կառավարության  12 ապրիլի 2018 թվականի N 430-Ն որոշման հավելված N  1-ի համաձայն: Կարգով տարկետում ստանալու համար դիմելու հստակ սահմանափակումների բացակայությունը շատ ժամանակ քաղաքացիների մոտ ոչ միանշանակ մոտեցւմներ է ձևավորում և շատ քաղաքացիներ օրենքի կարգավորման տեսանկյունից կարգով տարկետում ստանալու համար դիմելու իրավունք չունենալու պարագայում դիմում են տարկետում ստանալու համար մատնանշելով կարգով սահմանափակման բացակայությունը, որը խանգարում է իրենց կանխատեսելի վարքագիծ ունենալուն:

Հիմք ընդունելով օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը, կարգի 10-րդ կետով սահմանված է, որ «Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը»: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետում 2022 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած փոփոխություններով, որով  սահմանվել է, որ «… Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները՝ մինչև 28 տարին լրանալը» կարգավորումը, անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություն կատարել կարգի 10-րդ կետում՝ 26 տարեկան փոխարինելու 27 տարեկան կարգավորումով:

Կարգի 14-րդ հոդված սահմանվում է, որ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիները հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում պաշտպանած քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հաջորդ զորակոչի ընթացքում: Նշված կարգավորման նպատակն է եղել աջակցել այն ասպիրանտներին որոնք հայտարարված զորակոչին ենթակա են զորակոչի, սակայն դեռ չեն հասցրել պաշտպանել իրենց թեկնածուական ատենախոսությունը: Սակայն նշված կարգավորումը տարընկալումների առիթ է տվել այն մասով, որ ատենախոսության պաշտպանությունը պետք է նշանակված լինի զորակոչի ընթացքում, թե բուն պաշտպանությունը պետք է տեղի ունենա զորակոչի ընթացքում:

Կարգի 16-րդ կետով սահմանված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող է երկարացվել քաղաքացիներին տրված տարկետման ժամկետները: Սակայն պրակտիկայում հանդիպում են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիների տարկետման ժամկետների երկարացման անհրաժեշտություն է առաջանում կապված այն հանգամանքով, որ քաղաքացու ուսումնառության և տրված տարկետման ժամկետները չեն համապատասխանում: Հիմնականում նշված խնդրի պատճառ է հանդիսանում  այն հագամանքը, որ տարկետման տրամադրման պահին բուհերը հստակ տեղեկատվություն չեն կարողանում տալ ուսման ավարտի մասին, կամ կապված կրթության կազմակերպաման առանձնահատկություններից կարող է ուսման սկզբում նշված ուսումնառության ժամկետը փոփոխվել քաղաքացու կամքից անկախ հանգամանքերուվ:

  1. Կարգավորման նպատակը.

Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կատարելագործել կարգը, տարկետում ունեցող քաղաքացիների համար դրանք դարձնելով ավելի նպատակային: Առաջարկվող կարգավորումների շնորհիվ կհստակեցի կարգով տարկետում ստանալու համար  դիմելու սահմանափակումները, հնարավորություն կտրվի տարկետում տրամադրել մինչև 27 տարեկանը, ինչպես նաև կնախատեսվի տարկետման տրամադրման ժամկետների փոփոխություն՝ դրանք համապատասխանեցնելով քաղաքացու փաստացի ուսումնառության ժամկետի հետ:

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի   12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացները կկատարելագործվեն, այն կդառնա ավելի նպատակային և համահունչ կլինեն կրթության կազմակերպման ժամկետներին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի   12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի   12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  • Քննարկվել է

    02.11.2022 - 17.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1447

Տպել

Առաջարկներ`

Գագիկ Բադադյան

11.11.2022

Բնականաբար, փոփոխությունը գովելի է կրթության շարունակականության և ամբողջականության ապահովման համատեքստում: Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք այս փոփոխությունից հետո նաև նախաձեռնվելու է 451-Ն որոշումից բխող այլ որոշումներում ևս իրականացնել փոփոխություն, թե ոչ: Քանի որ դրանից բխող որոշումներում տարկետման առավելագույն ժամկետի մասով հավելվածում ոչ թե հղում է արվում 451-Ն որոշմանը, այլ առանձին նշվում է մինչև 26 տարին լրանալու օրը /տե՛ս օրինակ Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման կետ 1/: Հետևաբար, արդյո՞ք չկա անհրաժեշտություն փոփոխության ենթարկել արդեն իսկ գոյություն ունեցող որոշումների 3-րդ հավելվածների 1-ին կետերը ևս՝ 26 տարին լրանալու օրը փոխարինելով 27 տարին լրանալու օրը կապակցությամբ, քանի որ քաղաքացիների կցագրման վկայականներում տարկետման հիմք է սահմանվում ոչ թե 451-Ն որոշումը, այլ առանձին անվանական որոշումները, և եթե չփոփոխվեն այդ որոշումները ևս, ապա զինկոմիսարիատների համար առկա չի լինի հիմք փոփոխելու տարկետման ժամկետները և իրականացնել փաստաթղթավորում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Մարինա Հովհաննիսյան

09.11.2022

Շնորհակալություն եմ հայտնում նախագծով սահմանված փոփոխությունների համար և կցանկանայի մի փոփոխություն առաջարկել: Առաջարկում եմ Որոշման հավելվածի 14-րդ կետը «…հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը ՀՀ-ում կամ այլ պետությունում պաշտպանած….>> թողնել նույն խմբագրությամբ, հստակեցնելով, որ պաշտպանության օրը պետք է պաշտոնապես նշանակվի և որոշվի ամենաուշը հայտարարված զորակոչի ընթացքում և ասպիրանտը պետք է պաշտպանվի և ստանա ԲՈԿ-ի հաստատումը կամ գիտական աստիճանի համապատասխանեցումը մինչև հաջորդ զորակոչի սկիզբը: Այս ձևով, Որոշմամբ սահմանված նույն ժամանակահատվածը մինչև հաջորդ զորակոչ, ևս օպտիմալ կերպով օգտագործվում է ատենախոսության և գիտական գործունեության համար` բացառելով ճգնաժամային իրավիճակը, որում հայտնվում են հատկապես արտերկրյա համալսարաններում ասպիրանտուրայի առկա ուսուցմամբ սովորող ՀՀ քաղաքացիները, ելնելով նշված ԲՈՒՀ-երի ուսումնական պրոցեսների կազմակերպման, տևողության և ատենախոսության պաշտպանության գործընթացների առանձնահատկություններից (օրինակ՝ արտերկրյա համալսարաններն ունեն իրենց ատենախոսության նշանակման օրենքներն ու ժամկետները, որոնք հնարավոր չէ փոփոխել)։

Davit Mkheyan

08.11.2022

Առաջարկում եմ նաև փոփոխել սույն հոդվածի 11րդ կետը, քանի որ ՀՀ որոշ բուհերում հեռակա համակարգող ասպիրանտուրայի ընդունելությունը կարող է լինել ավելի ուշ, քան սեպտեմբերի 30ը։ Հեռակա համակարգում ուսուցումը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս մարզերի բնակիչներին ևս օգտվելու տարկետման հնարավորությունից իրենց կրթությունը շարունակելու համար, և նաև կօգնի նոր դասախոսների խնդրին հենց մարզերի բուհերում։

Տեսնել ավելին