Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար:

  • Քննարկվել է

    02.11.2022 - 17.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1498

Տպել

Առաջարկներ`

Գագիկ Բադադյան

11.11.2022

Բնականաբար, փոփոխությունը գովելի է կրթության շարունակականության և ամբողջականության ապահովման համատեքստում: Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք այս փոփոխությունից հետո նաև նախաձեռնվելու է 451-Ն որոշումից բխող այլ որոշումներում ևս իրականացնել փոփոխություն, թե ոչ: Քանի որ դրանից բխող որոշումներում տարկետման առավելագույն ժամկետի մասով հավելվածում ոչ թե հղում է արվում 451-Ն որոշմանը, այլ առանձին նշվում է մինչև 26 տարին լրանալու օրը /տե՛ս օրինակ Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման կետ 1/: Հետևաբար, արդյո՞ք չկա անհրաժեշտություն փոփոխության ենթարկել արդեն իսկ գոյություն ունեցող որոշումների 3-րդ հավելվածների 1-ին կետերը ևս՝ 26 տարին լրանալու օրը փոխարինելով 27 տարին լրանալու օրը կապակցությամբ, քանի որ քաղաքացիների կցագրման վկայականներում տարկետման հիմք է սահմանվում ոչ թե 451-Ն որոշումը, այլ առանձին անվանական որոշումները, և եթե չփոփոխվեն այդ որոշումները ևս, ապա զինկոմիսարիատների համար առկա չի լինի հիմք փոփոխելու տարկետման ժամկետները և իրականացնել փաստաթղթավորում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Մարինա Հովհաննիսյան

09.11.2022

Շնորհակալություն եմ հայտնում նախագծով սահմանված փոփոխությունների համար և կցանկանայի մի փոփոխություն առաջարկել: Առաջարկում եմ Որոշման հավելվածի 14-րդ կետը «…հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը ՀՀ-ում կամ այլ պետությունում պաշտպանած….>> թողնել նույն խմբագրությամբ, հստակեցնելով, որ պաշտպանության օրը պետք է պաշտոնապես նշանակվի և որոշվի ամենաուշը հայտարարված զորակոչի ընթացքում և ասպիրանտը պետք է պաշտպանվի և ստանա ԲՈԿ-ի հաստատումը կամ գիտական աստիճանի համապատասխանեցումը մինչև հաջորդ զորակոչի սկիզբը: Այս ձևով, Որոշմամբ սահմանված նույն ժամանակահատվածը մինչև հաջորդ զորակոչ, ևս օպտիմալ կերպով օգտագործվում է ատենախոսության և գիտական գործունեության համար` բացառելով ճգնաժամային իրավիճակը, որում հայտնվում են հատկապես արտերկրյա համալսարաններում ասպիրանտուրայի առկա ուսուցմամբ սովորող ՀՀ քաղաքացիները, ելնելով նշված ԲՈՒՀ-երի ուսումնական պրոցեսների կազմակերպման, տևողության և ատենախոսության պաշտպանության գործընթացների առանձնահատկություններից (օրինակ՝ արտերկրյա համալսարաններն ունեն իրենց ատենախոսության նշանակման օրենքներն ու ժամկետները, որոնք հնարավոր չէ փոփոխել)։

Davit Mkheyan

08.11.2022

Առաջարկում եմ նաև փոփոխել սույն հոդվածի 11րդ կետը, քանի որ ՀՀ որոշ բուհերում հեռակա համակարգող ասպիրանտուրայի ընդունելությունը կարող է լինել ավելի ուշ, քան սեպտեմբերի 30ը։ Հեռակա համակարգում ուսուցումը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս մարզերի բնակիչներին ևս օգտվելու տարկետման հնարավորությունից իրենց կրթությունը շարունակելու համար, և նաև կօգնի նոր դասախոսների խնդրին հենց մարզերի բուհերում։

Տեսնել ավելին