Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1․ 2016 թվա­կանիհոկ­­տեմբերի4-ի Հայաստանի Հանրապետության հար­կա­­յինօրենս­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետը շարա­դրել հետևյալ խմբագրությամբ.

<<26) թանկարժեք մետաղների օտարումը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատ­րաստ­ված՝ ԱՏԳԱԱ 7106, 7108, 7109, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող՝ ոսկերչական նշա­նա­կության կիսապատրաստուկների օտարումը.>>:

Հոդված 2․ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Օրենս­գրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դաս­վող թանկարժեք մետաղների օտարման գործարքների» բառերը:

Հոդված3․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
  2. Սույն օրենքի 2-րդ հոդվածը կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո կատար­վող՝ ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտար­ման գոր­ծարք­նե­րին վերագրվող՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած՝ ԱԱՀ-ի հաշ­վանց­վող (պակա­սեցվող) գումարների մասով:
  • Քննարկվել է

    01.11.2022 - 17.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4763

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: