Հիշել նախագիծը

«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ


__ նոյեմբերի 2022 թվականի N __ - Ն

 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Պրոբացիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ դատարանի կողմից որպես անվտանգության միջոց նշանակված՝ հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման շրջանակներում պրոբացիայի շահառուին հոգեբանական օգնություն կարող են ցույց տալ հետևյալ կառույցները.

1) առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք ունեն հոգեբանավերականգնողական ծրագրերի իրականացման առնվազն հինգ տարվա փորձ.

2) առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք մատուցում են հոգեբանական ծառայություններ և ունեն դատապարտյալների հետ աշխատանքի առնվազն երեք տարվա փորձ.

3) առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք մատուցում են հոգեբանական ծառայություններ և ունեն տվյալ տեսակի հանցանք կատարած անձանց հետ աշխատելու առնվազն երկու տարվա փորձ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

               վարչապետ                                                                                                                                                                                                        Ն. Փաշինյան

 

                   Երևան

  • Քննարկվել է

    01.11.2022 - 17.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2038

Տպել