Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է պետական ծառայողների պարգևատրման կարգի հստակեցման՝ իրավակիրառական պրակտիկայում առաջ եկած խնդիրների լուծման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված պարգևատրման կարգը ՀՀ կառավարության 2017թ. սեպտեմբերի 22-ի N 1145-Ա որոշմամբ հավանության արժանացած և ՀՀ ԱԺ ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 10-րդ հոդվածով՝ պետական ծառայողների պարգևատրման կարգի խմբագրված դրույթներին համապատասխանեցնելու նպատակով: 

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա իրավիճակը և առկա խնդիրները

Որոշմամբ սահմանված է կատարողականի հիման վրա աշխատողների  պարգևատրման կարգը, և տարանջատված չեն պետական ծառայողների և պետական ծառայող չհանդիսացող աշխատողների պարգևատրման, դրա չափի որոշման առանձնահատկությունները: Գործող կարգավորումներով միայն Որոշման 1.2-րդ կետում է սահմանված, որ Որոշման հավելվածի V գլխով նախատեսված պարգևատրումները պետական ծառայող հանդիսացող աշխատողներին տրվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված պարգևատրման ֆոնդից, իսկ պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց կարող են տրվել տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Բացի այդ, Որոշմամբ բոլոր աշխատողների համար սահմանված են կառավարչական հմտությունների գնահատման չափորոշիչներ, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից և կառավարման գործառույթներ ունենալու հանգամանքից:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է վերանայել աշխատողների կառավարչական հմտությունների չափանիշները, դրանք տարանջատելով ըստ ղեկավարման, կառավարչական պատասխանատվության և անձնային հմտությունների. մասնավորապես ղեկավարների համար առաջարկվում է սահմանել անձնային և կառավարչական հմտությունների չափանիշներ, իսկ ոչ ղեկավարների համար՝ միայն անձնային հմտությունների չափանիշներ: Վերջինիս համար հիմք է ընդունվել Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի փորձագետների կողմից ներկայացված առաջարկությունները՝ պարգևատրման համակարգի բարեփոխման վերաբերյալ: Միաժամանակ Նախագծով առաջարկվում է հստակեցնել և ամբողջականացնել Որոշմամբ հաստատված կարգի պարգևատրմանը վերաբերող դրույթները:

2. Կարգավորման առարկան

Նախագծով նախատեսվում է հստակեցնել Որոշմամբ սահմանված պարգևատրման կարգը և վերանայել աշխատողների կառավարչական հմտությունների չափանիշները՝ դրանք տարանջատելով ըստ ղեկավարման, կառավարչական պատասխանատվության և անձնային հմտությունների:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշմամբ սահմանված պարգևատրման կարգի հստակեցում և իրավակիրառական պրակտիկայում առաջ եկած խնդիրների լուծում:

 

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ` ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    23.10.2017 - 07.11.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

23.10.2017 11:22

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1218

Տպել