Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈւՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

« 24  »  հոկտեմբերի 2022 թվականի  N 12-Ն

 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈւՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈւ  ՄԱՍԻՆ

 

(Զեկուցող` Ա.Գրիգորյան)      

Ղեկավարվելով «<Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով,

՝

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

 

1.Հաստատել Թալին համայնքի 2022թ.-ի տարեկան բյուջեն՝

Եկամուտների մասով  1333705.6  (հազ,դրամ)/վարչական բյուջե/

Եկամուտների մասով  59984.3  (հազ,դրամ)/ֆոնդային բյուջե

Պահուստային ֆոնդ      210.0000 հազար դրամ

 Ծախսերի մասով      1346453.3 (հազ,դրամ) /վարչական բյուջե /  

 Ծախսերի մասով         546749.3 (հազ,դրամ)    /ֆոնդային բյուջե/

Պակասուրդ                     12747.7  (հազ,դրամ)                                                                                                                                                                                                           

 

                                                                           

2.Հաստատել Թալին համայնքի 2022թ.-ի տարեկան բյուջեն համաձայն կից հավելվածի։

3.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։

4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։

5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։

6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։

7.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։

8.Հաստատել համայնքի բյուջի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։

9.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։

10.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։

11.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    25.10.2022 - 31.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2009

Տպել