Հիշել նախագիծը

«Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 ՀՀ դեղ արտադրողների միություն 08.11.2022 11:18:41 Հավելված N 1 VII Ռազմավարական ուղղություններ 9-րդ մաս․ Աջակցություն դեղագործության ոլորտի ենթակառուցվածքների ստեղծմանը Առաջարկում ենք «Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը» հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի Հավելված N 1-ի 9-րդ մասի՝ «Բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծում» միջոցառման շրջանակներում ակնկալվող ֆինանսական աջակցությունն առավել բովանդակային ներկայացնել՝ 9-րդ մասի վերջին պարբերությունը ձևակերպելով հետևյալ կերպ. (...) Նշված խոշոր ներդրումային ծրագրի իրագործմանը կնպաստի պետական գույք հանդիսացող շենքի տրամադրումը «Նոյմեդ» ընկերությանը՝ որպես սեփականություն, ընկերության կողմից իրականացվելիք ներդրումների դիմաց: Շենքը իր չափերով և կառուցվածքով պետք է բավարարի նախատեսված Բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններին, «այն է հետևյալ բնութագրով և հատկանիշներով` 6000 ք.մ. – 10000 ք.մ. առանձնացված շենք/շինություն Երևան քաղաքում,  կոմունիկացիայի (գազ, ջուր, լույս) առկայությամբ,  չգտնվի վթարային վիճակում,  բարձահարկ շենքի դեպքում՝ հագեցած լինի վերելակներով,  եթե բազմահարկ շենք չլինի, ապա ունենա միմյանց աջակցող կցաշենքեր,  առնվազն 8000 ք.մ. շրջապատող հողատարածք՝ ավտոկայանատեղիների և կանաչ տարածությունների ապահովման համար՝ հաշվարկվսծ 800 սշխատողների սպասարկման համար: Բիոտեխնոլոգիական կենտրոնի գործարկում. Կենտրոնի գործարկման համար անհրաժեշտ է ոչ միայն շենք, այլև ֆինանսական միջոցներ (Բիոտեխնոլոգիական կենտրոնի գործարկման համար անհրաժեշտ ծախսերի սուբսիդավորում)՝ շենքի բարելավումների իրականացման, համապատասխան պայմանների ստեղծման, մարդկային ռեսուրսների ձևավորման և տեխնոլոգիաների ներդրման համար։
2 ՀՀ դեղ արտադրողների միություն 08.11.2022 11:18:41 Հավելված N 2 Միջոցառումների ծրագիր 1. Օրենսդրական դաշտի բարեփոխումներ. «Միջոցառման անվանումը»՝ Հարկադիր լիցենզավորման մեխանիզմների ներդրում, առաջարկում ենք փոփոխել. Հարկադիր լիցենզավորման մեխանիզմների փոփոխություն: «Նպատակը»՝ Հարկադիր լիցենզավորման իրավական հիմքերի փոփոխություն, հաշվի առնելով, որ «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ նախատեսված են հարկադիր լիցենզավորման վերաբերյալ կարգավորումներ, որոնք ենթակա են լրացման և (կամ) փոփոխության: Կատարման պատասխանատու մարմինների շարքում կարելի է ներառել նաև ՀՀ արդարադատության նախարարությանը, հաշվի առնելով, որ օրենսդրական բարեփոխումը նախատեսում է համապատասխան փոփոխություն և լրացում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում:
3 ՀՀ դեղ արտադրողների միություն 08.11.2022 11:18:41 Հավելված N 2 2. Համապատասխան մասնագիտական կադրերի ապահովում, դեղագործական արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականության բարձրացում. 1. Դեղագործության ոլորտում բուհական ծրագրերի շարունակական արդիականացում. Անհրաժեշտ ենք համարում «Միջոցառման անվանում» սյունյակը լրացնել հետևյալ կերպ՝ Դեղագործության ոլորտում բուհական ծրագրերի շարունակական արդիականացում, դեղագործական հմտությունների զարգացման ծրագրի մշակում և իրականացում. «Նպատակ» սյունյակը լրացնել հետևյալ կերպ՝ Բուհական ծրագրերի համապատասխանությունը շուկայի պահանջներին, գործնական հմտությունների զարգացում: «Ֆինանսավորման աղբյուրը և չափը» կարծում ենք կարող է սահմանվել՝ տարեկան 5 մլն դրամ: «Միջոցառման արդյունք» սյունյակը կարող է լրացվել հետևյալ կերպ. Բուհ - մասնավոր հատված համագործակցության հուշագրերի կնքում, գործնական հմտությունների զարգացման ծրագրի առկայություն: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Կրթական ծրագրերի արդիականացմանը զուգահեռ կարող է առաջանալ անհրաժեշտություն բարձր առաջադիմություն դրսևորած ուսանողների համար մշակելու և անցկացնելու գործնական հմտությունների զարգացման դասընթաց, որն ավարտելուն պես վերջիններս ձեռք կբերեն այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են աշխատանքում, ինչն էլ հնարավորություն կընձեռի դասընթացն ավարտելուն պես աշխատանքի անցնելու դեղագործական ընկերություններում, միաժամանակ ընկերությունները ևս կապահովվեն պատրաստի մասնագիտական կադրերով:
4 ՀՀ դեղ արտադրողների միություն 08.11.2022 11:18:41 Հավելված N 2 2. Կադրերի մասնագիտական վերապատրաստում. Կատարման պատասխանատու մարմիններ սյունյակում ԴԱՆ միությունը խնդրում ենք փոխել «Արֆարմա» ՀԿ-ի, հաշվի առնելով, որ 2019 թվականի ապրիլի 19-ին դեղ արտադրող ընկերություններն առանձնանալով ներմուծողներից հիմնադրեցին ՀՀ դեղ արտադրողների միությունը, որը հիշատակվում է որպես «Արֆարմա» ՀԿ, իսկ ԴԱՆ միությունը նախկին անվանումն է՝ ՀՀ դեղ արտադրողների և ներմուծողնեևի միություն:
5 ՀՀ դեղ արտադրողների միություն 08.11.2022 11:18:41 Հավելված N 2 3. Ներքին շուկայում տեղական արտադրանքի ավելացում. 1. Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում ԵԱՏՄ գրանցումների փորձաքննությունների վճարների սուբսիդավորում մինչև 50%. Առաջարկում ենք պետական ֆինանսավորում տարեկան 40 մլն ՀՀ դրամը դարձնել 60 մլն ՀՀ դրամ: 3. Միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղամիջոցների գրանցման փորձաքննության վճարների սուբսիդավորում մինչև 50%. Առաջարկում ենք պետական ֆինանսավորում տարեկան 20 մլն ՀՀ դրամը դարձնել 35 մլն ՀՀ դրամ: 5. Արտահանման շուկայի ընդլայնում և դիվերսիֆիկացում 1. Արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի մինչև 50%-ի համաֆինանսավորում. Առաջարկում ենք պետական ֆինանսավորումը տարեկան 12 մլն ՀՀ դրամը դարձնել 25 մլն ՀՀ դրամ: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Համաֆինանսավորման գումարների ավելացման առաջարկությունը հիմնված է ՀՀ դեղ արտադրող ընկերությունների առաջիկա գրանցումների կանխատեսումների ընդհանուր թվի ½-ի վրա:
6 ՀՀ դեղ արտադրողների միություն 08.11.2022 11:18:41 Հավելված N 2 9. Աջակցություն դեղագործության ոլորտի ենթակառուցվածքների ստեղծմանը Առաջարկում ենք «Ժամկետերը»՝ 2024 թվականը սահմանել 2023- 2024թթ., և «Ֆինանսավորման աղբյուրը և չափը» սյունակը (ՀՀ պետ. բյուջե ֆինանսավորում 600 մլն ՀՀ դրամ) լրացնել հետևյալ կերպ. (I) Պետական գույքի տրամադրում, (II) ՀՀ պետ. բյուջե ֆինանսավորում: