Հիշել նախագիծը

«Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ինչպես նախորդ տասնամյակում, այնպես էլ ներկայումս մեծ կարևորություն է տրվում դեղագործության ոլորտի զարգացմանը: Ոլորտն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ այն ուղղակիորեն կապված է բնակչության առողջության պահպանման և պետական անվտանգության ապահովման հետ:

Դեղագործությունը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը:

Դեղագործությունը Հայաստանի արտահանման եզակի ոլորտներից է, որը գրանցել է արտահանման աճ գլոբալ ֆինանսական ճգնաժամի տարիներին: Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ անդամակցությունը և մուտքը ԵԱՏՄ միասնական շուկա:

2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011թ-ի համեմատությամբ կազմել է 178,6%, իսկ արտահանման ծավալների աճը՝ 103,6%:

Դեղագործական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն Հայաստանի Հանրապետության դեղագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները կատարելագործելու, արտադրողականության բարձրացման,  ինչպես նաև զարգացման նոր ուղղություններ հիմնելու ուղղությամբ։

Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նոր դեղերի արտադրության կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն իրականացնել ներմուծման փոխարինում տեղական շուկայում, և օգտագործել տեղական գիտական մշակումները՝ թողարկելով նոր դեղեր արտահանման համար։

Ոլորտի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա նաև պետական աջակցության տրամադրումը։

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է դեղագործական արդյունաբերության ճյուղի զարգացման նոր ռազմավարական մոտեցումների ընդունումը և դրա իրագործումը։

  • Քննարկվել է

    25.10.2022 - 09.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2814

Տպել

Առաջարկներ`

ՀՀ դեղ արտադրողների միություն

08.11.2022

Հավելված N 2 9. Աջակցություն դեղագործության ոլորտի ենթակառուցվածքների ստեղծմանը Առաջարկում ենք «Ժամկետերը»՝ 2024 թվականը սահմանել 2023- 2024թթ., և «Ֆինանսավորման աղբյուրը և չափը» սյունակը (ՀՀ պետ. բյուջե ֆինանսավորում 600 մլն ՀՀ դրամ) լրացնել հետևյալ կերպ. (I) Պետական գույքի տրամադրում, (II) ՀՀ պետ. բյուջե ֆինանսավորում:

ՀՀ դեղ արտադրողների միություն

08.11.2022

Հավելված N 2 3. Ներքին շուկայում տեղական արտադրանքի ավելացում. 1. Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում ԵԱՏՄ գրանցումների փորձաքննությունների վճարների սուբսիդավորում մինչև 50%. Առաջարկում ենք պետական ֆինանսավորում տարեկան 40 մլն ՀՀ դրամը դարձնել 60 մլն ՀՀ դրամ: 3. Միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղամիջոցների գրանցման փորձաքննության վճարների սուբսիդավորում մինչև 50%. Առաջարկում ենք պետական ֆինանսավորում տարեկան 20 մլն ՀՀ դրամը դարձնել 35 մլն ՀՀ դրամ: 5. Արտահանման շուկայի ընդլայնում և դիվերսիֆիկացում 1. Արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի մինչև 50%-ի համաֆինանսավորում. Առաջարկում ենք պետական ֆինանսավորումը տարեկան 12 մլն ՀՀ դրամը դարձնել 25 մլն ՀՀ դրամ: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Համաֆինանսավորման գումարների ավելացման առաջարկությունը հիմնված է ՀՀ դեղ արտադրող ընկերությունների առաջիկա գրանցումների կանխատեսումների ընդհանուր թվի ½-ի վրա:

ՀՀ դեղ արտադրողների միություն

08.11.2022

Հավելված N 2 2. Կադրերի մասնագիտական վերապատրաստում. Կատարման պատասխանատու մարմիններ սյունյակում ԴԱՆ միությունը խնդրում ենք փոխել «Արֆարմա» ՀԿ-ի, հաշվի առնելով, որ 2019 թվականի ապրիլի 19-ին դեղ արտադրող ընկերություններն առանձնանալով ներմուծողներից հիմնադրեցին ՀՀ դեղ արտադրողների միությունը, որը հիշատակվում է որպես «Արֆարմա» ՀԿ, իսկ ԴԱՆ միությունը նախկին անվանումն է՝ ՀՀ դեղ արտադրողների և ներմուծողնեևի միություն:

Տեսնել ավելին