Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի  ____ -ի N    -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 86-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
  • 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի խնդիրներն են.

1) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների մշակումը.

2) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

3) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների ուսումնասիրությունն ու վերլուծությունը:»․

  • 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների ապահովման նպատակով  իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխմանն ու խափանմանն վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրումը.

2) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխմանն ու խափանմանն միջոցառումների ընթացքի նկատմամբ հսկողության իրականացումը և նոր սպառնալիքների մասին տեղեկատվությունների, ավիացիոն անվտանգության ապահովման նոր մեթոդների և տեխնոլոգիաներ կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

3) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության գործառույթների իրականացման արություններ ունեցող պետական կառավարման համակարգի մարմինների և կազմակերպությունների համագործակցության համակարգումը՝ ելնելով սպառնալիքի ձևերից ու բնույթից.

4) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բնագավառում պետական քաղաքականության և ավիացիոն անվտանգության ապահովման մասով գործող իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանն աջարկություններ ներկայացնելը․

5) նոր օդանավակայանների կառուցման և գործող օբյեկտների, ենթակառուցվածքների ընդլայնման կամ վերակառուցման դեպքերում նախագծերի քննարկումը և ավիացիոն անվտանգության մասով առաջարկությունների ներկայացումը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն.  

6) օդանավակայանների ավիացիոն անվտանգության կոմիտեների և այլ համապատասխան հանձնաժողովների կողմից ներկայացրած առաջարկությունների քննարկումը.

7) քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված ավիացիոն անվտանգության միասնական չափանիշների իրականացման նպատակով միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների հետ համագործակցության ձևերի քննարկումը.

8) արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ փոխհամագործակցության պլանների վերաբերյալ խորդհատվական օգնության տրամադրումը.

9) արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ փոխհամագործակցության պլանների մշակման, հաստատման, կիրառման և վերանայման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը և արտակարգ իրավիճակների կանխման, կանխարգելման, հետևանքների մեղմացման ու վերացման, ինչպես նաև վաղ ազդարարման նորարական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։».

3) 6-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը».

4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակա քան տարին երկու անգամ:»․

5) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:»։

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                     ՎԱՐՉԱՊԵՏ                                                           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.10.2022 - 26.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2188

Տպել