Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Դավիթ Սիրունյան 08.09.2022 12:00:38 Հարգելի գործընկերներ, Առաջարկում եմ այս տվյալները տեքստային տարբերակով մուտքագրելու և պահպանելու փոխարեն մտածենք ունենալ կառույցների տեղեկատվական մոդելները, որոնք կբավարարեն փաստաթղթում նշված պահանջներին և ավելի ճկուն կդարձնեն հետագայում այդ կառույցների սպասարկման և շահագործման գործընթացը: Կառույցների տեղեկատվական մոդելների կիրառման վերաբերյալ արդեն առկա է զգալի միջազգային փորձ, որը մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում կարելի է ինտեգրել և կիրառել ՀՀ-ում: Կարծում եմ, որ այս տեխնոլոգիայի կիրառությունը և տվյալների պահպանումը տեղեկատվական մոդելի տեսքով շատ ավելի ճկուն հնարավորություն կընձեռի Հայաստանի հանրապետությանը հետագայում կառավարելու ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդը: Շնորհակալություն առաջարկի համար: Քաղաքաշինության բնագավառում նորարարական տեխնոլոգիաների՝ էլեկտրոնային տեղեկատվական և մոդելավորման (BIM) համակարգերի ներդրումը դիտարկվում է բնագավառի ռազմավարական ուղղություններից: Միաժամանակ, սույն նախագծի նպատակը՝ բնակֆոնդի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում տրված եզրակացությունների հիման վրա տեղեկատվական համակարգի ստեղծման համար իրավական հիմքերի ամրագրումն է: Նման համակարգի ստեղծումը կհանդիսանա բնակարանային ֆոնդի վիճակի վերաբերյալ իրական ժամանակահատվածում տեղեկատվության տնօրինման, ինչպես նաև բնակարանային ֆոնդի վիճակի բարելավմանն ուղղված որոշումների կայացման համար օբյեկտիվ գործիք, որը հնարավորություն կտա նաև իրական ժամանակահատվածում դուրս բերել առավել վատթար վիճակում գտնվող շենքերի մասով տվյալները:
2 ԲԻՄ Կոնսալթինգ 23.09.2022 11:01:50 Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ նախքան որոշումը ուժի մեջ մտնելը կազմակերպել հանրային քննարկում և լսել այս որոշմանը կողմ և դեմ իրավաբանական և ֆիզիկական անձանց հիմնավորումները և կարծիքները: Նախագիծը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ, ինչպես նաև հանրային քննարկման է տեղադրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: