Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակը կամ նպաստ ստանալու վճարման եղանակը փոխելու՝ աշխատող կենսաթոշակառուի կամ նպաստառուի կողմից  դիմումն առցանց ներկայացնելու ընթացակարգը։    

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման N 1 հավելվածի (այսւոհետ՝ Հավելված) 6.3-6.8-րդ կետերով կանոնակարգված են աշխատող կենսաթոշակառուի առցանց դիմումի հիման վրա ինքնաշխատ եղանակով կենսաթոշակն ստանալու եղանակը (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելուն  առնչվող հարաբերությունները։

Մասնավորապես, Հավելվածի 6.6-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելու  համար ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում։

Հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակը ազգային օպերատորի կողմից ստանալու համար ազգային օպերատորի հետ կնքվում է Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր, որն ըստ  հավելվածի 6.2-րդ կետի՝  կենսաթոշակառուն պետք է կցի համապատասխան դիմումին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առցանց եղանակով ներկայացված դիմումներին որևէ փաստաթուղթ չի կցվում, ահրաժեշտ է հստակեցնել առցանց դիմում ներկայացնելու ընթացակարգը՝ բացառելով այդ դեպքում առցանց դիմումով վճարող կազմակերպությունը փոխելու և ազգային օպերատորին ընտրելու հնարավորությունը։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ առցանց դիմումի հիման վրա ազգային օպերատորին ընտրել հնարավոր չէ։

Միաժամանակ հստակեցվում է, որ առցանց դիմումի մերժման դեպքում նույնպես քաղաքացին պետք է ծանուցվի մերժման և մերժման հիմքերի մասին։

Առաջարկվել են կատարել նաև որոշ խմբագրական փոփոխություններ։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կսահմանվի կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմումը ներկայացնելու առանձնահատկություն՝ նախատեսելով, որ առցանց եղանակով ներկայացված դիմումի հիման վրա ազգային օպերատորին ընտրել հնարավոր չէ։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից,  Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից։

Ներկայացված նախագիծը նպատակ ունի հստակեցնել կենսաթոշակը կամ նպաստ ստանալու վճարման եղանակը փոխելու՝ աշխատող կենսաթոշակառուի կամ նպաստառուի կողմից  դիմումն առցանց ներկայացնելու ընթացակարգը։  

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    24.08.2022 - 08.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2678

Տպել