Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

___________________ 2022 թվականի N ____ -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածում՝
  • 3-րդ կետից հանել «(կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը, կամ կազմակերպությունը փոխելու)» բառերը.

2) 6.5-րդ կետից հանել «, եթե «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա է կենսաթոշակառուի՝ դիմում ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ  աշխատող հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն» բառերը.

3) 6.6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․ «Առցանց եղանակով ներկայացված դիմումի հիման վրա ազգային օպերատորին ընտրել հնարավոր չէ։».

4) 6.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Սույն կարգի 6.3-րդ կետում նշված դեպքում ներկայացված դիմումը մերժվում է, եթե «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա չէ տեղեկատվություն կենսաթոշակառուի՝ դիմում ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ աշխատող հանդիսանալու վերաբերյալ, կամ դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ որպես վճարող կազմակերպություն ընտրված է ազգային օպերատորը։ Առցանց դիմումի հիման վրա կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելը մերժելու դեպքում այդ մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում կենսաթոշակառուին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով մերժման հիմքերը։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    24.08.2022 - 08.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2676

Տպել