Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայաuտանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N  302‑Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 70‑րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով մասերով սահմանված է զոհված` «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված, ինչպես նաև 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված և 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամների պարգևավճարի իրավունքը։

ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ վերանայվել կամ հստակեցվել են Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված մյուս պարգևավճարների իրավունքի իրացմանն առնչվող առանձին իրավակարգավորումներ, այդ թվում՝ զոհված զինծառայողի ընտանիքին, ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարների մասով։

Ըստ այդմ, նպատակահարմար է միասնականացնել զոհված` «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին և զոհված զինծառայողի ընտանիքին տրամադրվող պարգևավճարի իրավունքին առնչվող իրավակարգավորումները և դրանք սահմանել մեկ իրավական ակտով։

Որոշմամբ նախատեսվեց 2 պարգևավճարի իրավունք․ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողին, ով պարգևավճարի իրավունք է ձեռք բերում ՀՀ պաշտպանության մասնակցության համար, պարգևավճարի իրավունք տրվեց նաև իր ընտանքի զոհված անդամի համար (Որոշման հավելվածի 5-րդ կետի 10-12-րդ ենթակետեր)։

Պաշտպանության նախարարությունը բազմիցս բարձրացրել է հետևայալ հարցերը․

  1. պարգևավճարի իրավունք նախատեսել նաև աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերկրողին կորցնելու ստանալու իրավունք ունեցող՝ ՀՀ պաշտպանության մասնակիցների համար (անդրադարձ կկատարվի Օրենքի շրջանակներում),
  2. սոցիալական երաշխիքների առանձնահատկություն սահմանել այն ընտանիքների համար, որտեղ կան զոհված երկու զինծառայող՝ երկու ծնող, երկու զավակ, ամուսին և զավակ, ծնող և զավակ, ծնող և ամուսին (կենսաթոշակների մասով անդրադարձ կկատարվի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի շրջանակներում, պարգևավճարի մասով՝ սույն նախագծի շրջանակներում)։

Հարկ է նկատել, սույն առաջարկները վերաբերում են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, քանի որ գործող իրավակարգավորումները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց (2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ) վրա:

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N  302‑Ն որոշման հավելվածի 14‑րդ կետի համաձայն՝ պարգևավճարը նշանակվում է հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում։ Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում նշանակվում է դիմելու օրվանից։

Նարեկ Ռոմանի Գևորգյանը ՀՀ նախագահի 03.02.2021թ. հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով: Նրա հայրը՝ Ռոման Վաչագանի Գևորգյանը պարգևավճար նշանակելու համար դիմել է պարգևատրվելու օրվանից 12 ամիս հետո՝ 09.02.2022թ.։ Զոհված զինծառայողի հոր առաջարկով գործող իրավակարգավորումը վերանայման կարիք ունի։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով, առաջարկվում է․

  1. ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 302‑Ն որոշմամբ  սահմանված՝ «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին պարգևավճար նշանակելուն առնչվող կարգավորումները բովանդակային առումով նախատեսել Որոշմամբ՝ միասնականացնելով զոհված զինածառայողի ընտանիքին տրվող պարգևավճարների իրավունքի իրացման պայմաններն ու կարգը,
  2. հստակեցնել, որ զոհված զինծառայողի 18 տարին չլրացած երեխան երեխայի համար սահմանված չափով պարգևավճարը վճարվում է զոհված զինծառայողի զավակին՝ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը կամ պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելը,
  3. զոհված երկու զինծառայողի (երկու ծնողի, երկու զավակի, ամուսնու և զավակի, ծնողի և զավակի, ծնողի և ամուսնու) դեպքում՝ պարգևավճարի չափը սահմանել կրկնակի յուրաքանչյուր երեխայի համար՝ 76000 դրամ, իսկ յուրաքանչյուր այլ անդամի՝ 62000 դրամ (պարգևավճարի չափը վերանայելու հարցը բարձրացրել են Պաշտպանության նախարարության մասնագետները՝ զոհված երկու զինծառայող ունեցող ընտանիքների սոցիալական երաշխիքների վերանայման շրջանակներում),
  4. հստակեցնել (առաջնորդվելով կենսաթոշակների համար Կառավարության 05.05.2011 թիվ 665-Ն որոշման թիվ 1 հավելվածի 11-րդ կետով) հաշմանդամ ճանաչված անձին պարգևավճարը նշանակելու ժամկետները՝ իրավունքը ճանաչելով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական որոշման  քաղվածքի «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին (դիմելու) ամսաթվից, իսկ պարգևավճար նշանակելու համար դիմելու ժամկետը՝ երկրորդ (փորձաքննություն կատարելու) ամսաթվից,
  5. հստակեցնել ընտանիքին տրվող պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի (ում պարգևավճարը չի վճարվում բաժնեմասով) պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում այդ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի մյուս անդամի անձամբ ներկայացրած դիմումի հիման վրա պարգևավճար նշանակելու ժամկետները (գործող կարգավորումները նախատեսում են միայն մահվան դեպքը, մինչդեռ առկա են պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու այլ հիմքեր՝ հարցը բարձրացրել են Պաշտպանության նախարարության մասնագետները),
  6. հստակեցնել ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված պարգևավճարը վերահաշվարկելու ժամկետները (գործող կարգավորումները նախատեսում են միայն ընտանիքի անդամի մահվան դեպքը, որպես պարգևավճարը վերահաշվարկելու հիմք, մինչդեռ ընտանիքի անդամի պարգևավճար ստանալու իրավունքը կարող է դադարեցվել այլ հիմքերով, հարցը բարձրացրել են Պաշտպանության նախարարության մասնագետները),
  7. հստակեցնել պարգևավճար նշանակելու դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը (հաշվի առնելով նաև ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 302‑Ն որոշման հավելվածի համապատասխան դրույթները),
  8. դատական պրակտիկայից ելնելով՝ հստակեցնել, որ զինծառայողի զոհվելու մասին կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու մասին համապատասխան մարմիննեևի տված տեղեկանքները իրավունք հաստատող փաստաթղթեր են,
  9. հաշվի առնելով զոհված զինծառայողի հոր՝ Ռոման Վաչագանի Գևորգյանի առաջարկը՝ սահմանել, որ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարը նշանակվում է պարգևատրելու օրվանից (բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ), եթե դիմումը ներկայացվել է պարգևատրելու ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում, նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու օրվանից, իսկ դրույթին հետադարձ ուժ տալ։

Նախագծով առաջարկվում է լուծել նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ, կատարել նաև որոշ խմբագրական փոփոխություններ։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Օրենքի դրույթներին:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից կամ որևէ այլ ռազմավարական փաստաթղթից՝ այն ապահովում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի կիրարկումը։

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում  եկամուտները և ծախսերը չեն ավելանա կամ նվազի։  

Պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության հիման վրա 15 ընտանիքում զոհված երկու զինծառայողի (երկու ծնողի, երկու զավակի, ամուսնու և զավակի, ծնողի և զավակի, ծնողի և ամուսնու) համար պարգևավճարների չափերն ավելացնելու դեպքում հարկ կլինի լրացուցիչ հատկացնել ամսական 465 հազար դրամ (31000 դրամ x 15 ընտանիք) կամ տարեկան 5580.0 հազար դրամ (465x12 ամիս), ինչը կֆինանսավորվի սոցիալական ապահովության ոլորտին հատկացված միջոցների հաշվին։

  • Քննարկվել է

    17.08.2022 - 01.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2391

Տպել