Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.07.2023 - 14.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2169-Ն որոշման մեջ այդ որոշման շրջանակներում շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնել նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության կամ պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով մահացած զավակը՝ հաշվի առնելով համապատասխան ուժային մարմնի տված Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման հավելվածով սահմանված՝ զինծառայողի զոհվելու մասին N 1 ձևի տեղեկանքը և անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի տված տեղեկանքը՝ զոհված զավակի մահվան պատճառական կապի մասին:  
0 1589

Քննարկվել է 25.07.2023 - 09.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №665-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №670-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի №916-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի №141-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի №1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Ծառայության զինծառայողներին կենսաթոշակ նշանակելու և վճարումն ապահովելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու և դրամական աջակցության, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափի և վճարման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերի, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգի, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի, ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգի, չափերի և պայմանների,  Ծառայության զինծառայողների և Ծառայությունում զինվորական ծառայության և աշխատանքի ընդունվող թեկնածուների ռազմաբժշկական փորձաքննությանն առընչվող աշխատանքների հետ կապված հարաբերությունները:
0 1649

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.08.2022 - 14.09.2022

«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ԽԵՂՈՒՄ, ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով եղել են զոհեր (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձ) և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք: Ներկայացվող նախագծի նպատակը 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության տրամադրումն է։
1 3862

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.08.2022 - 01.09.2022

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի միասնականացնել զոհված` «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին և զոհված զինծառայողի ընտանիքին տրամադրվող պարգևավճարի իրավունքին առնչվող իրավակարգավորումները և դրանք սահմանել մեկ իրավական ակտով։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ վերանայվել կամ հստակեցվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70‑րդ հոդվածով սահմանված մյուս պարգևավճարների իրավունքի իրացմանն առնչվող առանձին իրավակարգավորումներ, այդ թվում՝ զոհված զինծառայողի ընտանիքին, ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարների մասով։ Նախագծով նախատեսվում է, որ զոհված երկու զինծառայողի (երկու ծնողի, երկու զավակի, ամուսնու և զավակի, ծնողի և զավակի, ծնողի և ամուսնու) դեպքում՝ պարգևավճարի չափը սահմանել կրկնակի։ Նախագծով հստակեցվել է ընտանիքին տրվող պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի (ում պարգևավճարը չի վճարվում բաժնեմասով) պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում այդ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի մյուս անդամին պարգևավճար նշանակելու ժամկետները։ Նախատեսվել է նաև ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված պարգևավճարը վերահաշվարկելու ժամկետները։ Գործող կարգավորումները նախատեսում են միայն ընտանիքի անդամի մահվան դեպքը, որպես պարգևավճարը վերահաշվարկելու հիմք, մինչդեռ ընտանիքի անդամի պարգևավճար ստանալու իրավունքը կարող է դադարեցվել այլ հիմքերով։ 
0 2360