Հիշել նախագիծը

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2022-2027 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով։

Նախագծով նախատեսվում է հաստատել Սպիտակ համայնքի 2022-2027 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, որը, ելնելով համայնքի ռազմավարական նպատակներից, նախատեսում է հետևյալը․

    Համայնքի ղեկավարի իրավասության շրջանակում միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքներն ու օրինական շահերը:

    Բարձրացնել համայնքի բնակչությանը մատուցվող ծառայությունների և սպասարկումների մակարդակը և որակը, այն հասանելի դարձնել համայնքի բնակիչներին․

    Համայնքի ֆինանսական վիճակի բարելավում' եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման միջոցով: Քաղաքացիական հասարակության սուբյեկտների համագործակցության ակտիվացում էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման միջոցով․

    Հայաստանի և արտերկրի համայքների հետ համագործակցության ընդլայնում, իրականացնել համայնքային ենթակայության կազմակերպությունների շենքերի հիմնանորոգման և ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային և տեխնիկական վերազինման աշխատանքներ․

    Ապահովել համայնքի կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների կազմակերպությունների անխափան և նպատակային գործունեությունը, իրականացնել այդ կազմակերպությունների զբաղեցրած շենքերում հիմնական վերանորոգման, ջերմամատակարարման վերականգնման և գույքի ձեռքբերման աշխատանքներ' աշխուժացնելով համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը․

    Ապահովել առողջ ապրելակերպի խրախուսումը, ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, երիտասարդական ոլորտի մշտական զարգացումը․

    Համայնքում պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսը զարգացնելու ուղղությամբ, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը'  նվազեցնելով գործազրկության մակարդակը․

    Իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր՝ նպաստելով համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական, բնակարանային, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավմանը․

    Նպաստել համայնքի տարածքում գտնվող բնակելի շենքերի, համայնքային սեփականություն համարվող շենքերի և շինությունների պահպանմանը, շահագործմանը և նորոգմանը․

   Կատարել կապիտալ ներդրումներ համայնքի ճանապարհային տնտեսության, հանգստի և բակային տարածքների բարեկարգման բնագավառներում՝ ավելացնելով բակային խաղահրապարակների քանակը, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելով համայնքի բնակչության մշակութային կյանքի և ազատ ժամանցի, հանգստի կազմակերպման ուղղությամբ: Իրականացնել համայնքի լուսավորության արտաքին ցանցի արդիականացում․

    Իրականացնել համայնքի կանաչապատման ընդգրկուն աշխատանքներ՝ նպաստելով շրջակա բնական միջավայրի պահպանմանը․

    Ոռոգման ներհամայնքային համակարգի վերանորոգում, նոր համակարգերի անցկացում․

    Ներդնել աղբահանման վճար վճարողների հաշվառման արդյունավետ համակարգ, ինչպես նաև բարելավել աղբահանության վճարների գանձման աշխատանքները․

     Իրականացնել քույր և գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության ակտիվացումը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը․

     Իրականացնել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների մշակում:    

 

            ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1․Որոշման նախագծի ընդունման նպատակն է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումն ապահովելը։

 

    ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

  1. Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հասնել համայնքի կայուն զարգացմանը, որին համայնքը ձգտում է հասնել 5 տարի հետո:

Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հետևյալը՝

1․համայնքում կրթական, մշակութային և մարզական հաստատությունները շահառու խավերի համար դարձնել առավել մատչելի և որակյալ, երիտասարդության ժամանցի կազմակերպման համար ստեղծել հարմար պայմաններ,

     2․համայնքի բնակիչներն ունենան բարելավված կենցաղային և բնակարանային պայմաններ,

     3․համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների կառավարումը լինի բաց  ու թափանցիկ, բնակիչները մասնակցեն ՏԻՄ բոլոր օղակների որոշումների կայացմանը,

      4․բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով հետևողականորեն բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական, մշակութային և հանգստի պայմանները, համայնքը դարձնել բարեկեցիկ:

      

 ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Ընդունվող ակտը նորմատիվ բնույթի իրավական ակտ է, քանի որ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար։

Սույն որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ստորաբաժանումներն ու անձինք են.

  1. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
  2. Սպիտակ համայնքի ղեկավարի խորհրդական,
  3. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար,
  4. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար,
  5. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար,
  6. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժին,
  7. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժին,
  8. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժին,
  9. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2022-2027 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունվելու դեպքում Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացումներ  չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2022-2027 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծն ընդունվելու դեպքում այլ իրավական ակտեր ընդունելու կամ իրավական ակտերում փոփոխություններ կատ

  • Քննարկվել է

    10.08.2022 - 26.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարան

Հանրային քննարկում

26.08.2022 11:12

ք․Սպիտակ, Շահումյան 7, 3-րդ հարկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2980

Տպել