Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արսեն Իգիթյան 08.08.2022 16:04:19 Ողջունելի է պլատֆորմային (հավելվածային) տաքսի ծառայությունները օրենադրական ու հարկային դաշտ բերելու նախաձեռնությունը, ինչն արդեն ուշացված է և պետք է արվեր դեռ շատ վաղուց։ Սակայն այս նախագիծը տպավորություն է թողնում, որ կառավարությունը փորձում է դաշտը կարգավորել շատ զգուշավոր և չափազանց մեղմ։ Պլատֆորմային տաքսի ծառայությունները փաստացի տաքսի ծառայություն են՝ անկախ նրանից, թե ինչպես է տեղի ունենում պատվեր ստանալու գործընթացը։ Անհիմն է պլատֆորմային տաքսի ծառայությունները հռչակել որպես գործունեության առանձին ոլորտ։ Անհասկանալի է նաև նախագծով առաջարկվող «Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություններ» եզրույթը, քանի որ ուղևորափոխադրումը, որպես այդպիսին, տեղի չի ունենում էլեկտրոնային հարթակում։ Այն սովորական մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում է, պարզապես տաքսի կանչելու գործընթացը տեղի է ունենում ոչ թե հեռախոսազանգով, այլ էլեկտրոնային հաղորդակցման այլ մեխանիզմներով, իսկ փոխադրողն էլ, օգտվելով առիթից, փոխադրումը կատարում է անօրինական կերպով։ Հետևաբար, այդպիսի տաքսիների վրա պետք է տարածվեն մարդատար-տաքսի ծառայությունների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները։ Մարդատար-տաքսի ծառայությունների գործունեությունը կարգավորվում է համաձայն ՀՀ կառավարության 2014թ․ դեկտեմբերի 11-ի N1471-Ն որոշմամբ սահմանված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգի, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի, «Լիզենզավորման մասին» ՀՀ օրենքի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի։ Անհրաժեշտ է, որ նշված կարգավորումները տարածվեն նաև պլատֆորմային (հավելվածային) տաքսի ծառայությունների վրա։ Մասնավորապես, փոխադրումներ իրականցնող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները պետք է ստանան համապատասխան լիցենզիա՝ վճարելով համապատասխան պետական տուրք, ավտոմոբիլը պետք է բավարարի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, նույն օրենքի պահանջներին պետք է համապատասխանի նաև ուղևորների փոխադրման կազմակերպումը։ Փաստացի, արդեն երկար տարիներ ՀՀ քաղաքներում գործում են տասնյակ հազարավոր տաքսի-փոխադրողներ, որոնք շրջանցում են վերը նշված կարգավորումները, ինչի հետևանքով պետությունը և համայնքները յուրաքանչյուր տարի մոտավոր հաշվարկով կորցրել են հարյուր-միլիոնավոր դրամի եկամուտներ, որոնք կարող էին օգտագործվել քաղաքների ենթակառուցվածքները, հանրային տրանսպորտը զարգացնելու և բնապահպանական խնդիրները լուծելու համար։ Ուստի պետությունը պետք է երաշխավորի, որ գոնե հիմա առաջարկվող պետական տուրքերի հավաքագրումները չլինեն ավելի նվազ, քան դրանք կլինեին, եթե փաստացի տաքսի հանդիսացող տաքսիների գործունեությունը կարգավորվեր այդպիսին, այլ ոչ թե <Գործունեության իրականացման ծանուցման մասին>> օրենքով, ինչպես ենթադրվում է նախագիծը։ Այսպիսով, առաջարկվում է բացի ուղևորափոխադրման ծառայությունների համար պետական տուրք սահմանելուց, փաստացի իրենից տաքսի ներկայացնող փոխադրողին շարունակել համարել տաքսի, և տարածել դրանց վրա ՀՀ կառավարության 2014թ․ դեկտեմբերի 11-ի N1471-Ն որոշման, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի և , «Լիզենզավորման մասին» ՀՀ օրենքի ներկայիս պահանջները։ Նախագիծը մշակվել է հաշվի առնելով միջազգային փորձի ուսումնասիրությունը։ Էլեկտրոնային հարթակները որպես այդպիսին չեն իրականացնում ուղևորափոխադրում։ Դրանց գործունեությունը միջնորդավորված է։ Հետևաբար գործող օրենսդրական կարգավորումները չեն կարող տարածվել էլեկտրոնային հարթակների վրա։
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 12.08.2022 08:34:27 «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՝ 1. առաջարկում ենք օրենքի նախագծի հիմնավորմամբ ներկայացնել միջազգային փորձը, մասնավորապես այն պետությունների փորձը որտեղ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլներով դիտարկվում է որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրում։ Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում նման կանոնակարգում չի գտնվել։ Կցանկանայինք նշել, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլներով նույն տաքսամոտորային գործունեությունն է, միայն պատվերի ձևակերպումը իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Նման կարգավորման պարագայում պետք է դիտարկել տաքսամոտորային փոխադրման պատվերների ձևակերպման բոլոր հնարավոր եղանակները (օրինակ հեռախոսակապի միջոցով)։ Կարծում ենք որ ժամանակակից տեխնոլոգիաների արդիականացումը և դրանց կիրառումը տրանսպորտի բնագավառում խրախուսելի է, սակայն այն չպետք է առաջ բերի տրանսպորտի տարբեր տեսակներով փոխադրումների կանոնակարգման հիմնական և միջազգային ընդունված սկզբունքների փոփոխման։ Ընդունվել է Հիմնավորումը լրամշակվել է
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 12.08.2022 08:34:27 2. Նախագծով կանոնակարգված չէ այն հիմնական խնդիրը, որի համաձայն Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություններում ներգրավված վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմը անվերահսկելի է։ Հիմնականում ներգրավված են վարորդներ, որոնք կատարում են կրկնակի աշխատանք՝ ուղևորափոխադրում են իրականացնում հիմնական աշխատանքի հանգստի ժամանակահատվածում։ Նման գործելաոճը հիմնավորվում է սոցիալական վիճակով, սակայն այն ուղակի բացասաբար է անդրադառնում փոխադրման անվտանգության, ինչպես նաև հիմնական կամ այլ կատարվող աշխատանքի որակի կամ անվտանգության վրա։ Ներկայացված նախագծերով նախատեսվում է կանոնակարգել ոլորտի գործունեության կազմակերպումը, որը ներկայումս ամբողջովին բաց է։ Վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի կանոնակարգումը ներկայացված նախագծերի շրջանակներից դուրս է։
4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 12.08.2022 08:34:27 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՝ 3. օրենքի նախագծի փոփոխությունը լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն ունի, մասնաորապես՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու դրույթը հանելու մասով։ Իրականացվող օրենսդրական փոփոխոությունների վերաբերյալ հիմնավորումը ներկայացված է փաթեթի հետ միասին։
5 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 12.08.2022 08:34:27 4. թեթև մարդատար ավտոմեքենաներով Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով իրականացվող ուղևորների յուրաքանչյուր փոխադրման համար մեկ տուրքի չափի սահմանումը արդարացի չէ, արդյոք ծառայության մատուցման 1000 ՀՀ դրամ արժեքի դեպքում և 10000 ՀՀ դրամ արժեքի դեպքում էլ պետք է վճարվի միևնույն չափի պետական տուրք՝ 100 ՀՀ դրամ։ Տուրքը սահմանվում է յուրաքանչյուր երթի համար հավասարաչափ, քանի որ նպատակը ոլրտը հարկային դաշտ բերելն է, իսկ էԷլեկտրոնային հարթակով պատվերներ ընդունող և փոխանցող կազմակերպությունների կողմից ստացված եկամուտների հարկումը պետք է կարգավորվի հարկային ոլորտում։ Հետևաբար՝ ներկայացված նախագծի կարգավորման շրջանակներից դուրս է։
6 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 12.08.2022 08:34:27 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՝ 5. Որևէ անդրադարձ չի կատարված էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլներով իրականացման ժամանակ անվտանգության գործոնների պահպանման նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների անվտանգության ապահովման պահանջները սահմանված են <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> օրենքով։
7 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 12.08.2022 08:34:27 6. Սահմանված չեն վերահսկողության մեխանիզմները, կարծում ենք որ օրենքների փաթեթով առաջարկվող փոփոխությունները չեն կանոնակարգի դաշտը, այն ինչպես ներկայումս այնպես էլ՝ կմնա անվերահսկելի։ Վերահսկողության մեխանիզմները սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով
8 Վանիկ Մարգարյան 14.08.2022 19:33:36 Նախագիծը առաջարկում է պետական տուրքի սահմանում մեկ պատվերից 100 ՀՀ դրամի չափով` անկախ պատվերի ընդհանուր արժեքից կամ տևողությունից: Պետական տուրքի չափը զգալի է, մինչդեռ նախագծի հիմնավորման մեջ չկան որևէ տնտեսական փաստարկներ այդ չափի սահմանման հետ կապված: Այս առաջարկվող պետական տուրքը փաստացի հանդիսանում է այլընտրանք էլեկտրոնային հարթակներով տրվող պատվերներով անհատ վարորդների կողմից մատուցվող տաքսի ծառայության հարկմանը: Սակայն նման տուրքի չափը չի համապատասխանում հարկային բեռի արդարության ու համաչափության սկզբունքներին և չի արտացոլում վարորդների և շուկայի մյուս մասնակիցների իրական եկամուտը: Նման պետական տուրքը կարող է էականորեն ազդել ստվերային շուկայի ավելացման վրա, քանի որ վարորդները կարող են դադարեցնել էլեկտրոնային հարթակների հետ համագործակցությունը՝ խուսափելով պետական տուրքի վճարման անհրաժեշտությունից: Վերոգրյալից ելնելով՝ առաջարկում ենք նվազեցնել առաջարկվող պետական տուրքի չափը: Յանդեքս.Տաքսի ներկայացուցիչ Վանիկ Մարգարյան Չի ընդունվել, քանի որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրումներ իրականացնողների համար որևէ հարկային պարտավորություն չի սահմանվում։ Ուղևորափոխադրումների ոլորտում ազատ մրցակցության պայմաններում մրցունակության ապահովումը հնարավոր է գնային քաղաքականության ձևավորման շրջականերում։։