Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 Հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետից հանել «հանքարդյունաբերություն,» բառը։ Չի ընդունվել: Հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետը հանվել է՝ Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության եզրակացությամբ ստացված առաջարկությունների համաձայն:
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի ա. պարբերությունը «վերանորոգում,» բառից հետո լրացնել «հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում» բառերը։ Ընդունվել է մասնակի:
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի բ. պարբերությունը «վերանորոգում,» բառից հետո լրացնել «հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում» բառերը։ Ընդունվել է մասնակի:
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի ա. պարբերությունը «բնակարանային ֆոնդի» բառերից առաջ լրացնել «սոցիալական» բառով։ Ընդունվել է մասնակի:
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «բ. հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական նշանակության շենքերի և շինությունների մատչելիության ապահովում,»։ Ընդունվել է:
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 Հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «գ. երիտասարդական կենտրոնի ստեղծում, համայնքային հավաքատեղի բարեկարգում։»։ Ընդունվել է:
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 19.07.2022 00:02:40 Հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4) Սոցիալական նշանակության ծրագրեր, այդ թվում` ա. հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծում, բ. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի, ժամանակավոր կացարանի կառուցում, գ. հաշմանդամություն ունեցող անձանց և (կամ) տարեցների տնային պայմաններում խնամքի ծառայության ստեղծում և մատուցում, դ. հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տրանսպորտային միջոցների ձեռքբերում, սոցիալական տաքսի ծառայության հիմնում, ե. սոցիալական պատրոնի (օգնականի) ծառայության հիմնում։»։ Առաջարկները հիմնված են «Սոցիալական աջակցության մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների, Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/1) վրա։ Ընդունվել է մասնակի:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: