Հիշել նախագիծը

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

——————— 2022 թվականի N ——— Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել hամայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

    

          2022 թ. ……………………

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
———-  N —Ն որոշման

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղություններն են՝

1) ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ.

 2) պաշտպանության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

 3) հասարակական կարգի պահպանության և անվտանգության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

4) կրթություն և գիտություն.

5) առողջապահություն.

6) սոցիալական ապահովություն.

7) մշակույթ, սպորտ և կրոն.

8) բնակարանային կոմունալ տնտեսություն.

9) վառելիքաէներգետիկ համալիր.

10) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

11) հանքարդյունաբերություն, վերամշակող արդյունաբերություն, շրջակա միջավայրի պահպանություն ու կլիմայի փոփոխություն, շինարարություն.

12) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

 

 2. Համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների առաջնահերթությունները սահմանել ըստ հետևյալ հերթականության՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրին.

 1) Գյուղատնտեսական նշանակության ներդրումային ծրագրեր, այդ թվում՝

 

ա.     գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի և մեքենամեխանիզմների տեխնոպարկերի հիմնում, տեխնիկայի և մեքենամեխանիզմների ձեռքբերում,

բ.      սերմնաբուծական, պտղատու և դեկորատիվ ծառատեսակների տնկարանային տնտեսությունների ստեղծում,

գ.      սառնարանային տնտեսությունների ստեղծում,

դ.      ոռոգման համակարգերի ներդրում, վերանորոգում,

ե.      գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայանների ստեղծում:

 2) Առողջապահական նշանակության ծրագրեր, այդ թվում՝

 

ա.     համայնքային բուժկետերի հիմնում, վերանորոգում և բուժկետերի համար բժշկական սարքավորումների ձեռքբերում:

 3) Կրթական նշանակության ծրագրեր, այդ թվում՝

 

ա.    նախակրթարանների և մսուր-մանկապարտեզների հիմնում, այդ նպատակով օգտագործվող շենքերի և շինությունների հիմնանորոգում և վերանորոգում, համապատասխան նշանակության գույքի, սարքավորումների և միջոցների ձեռքբերում,

բ.      համայնքային ենթակայության դպրոցների (մարզադպրոցների, երաժշտական, արվեստի դպրոցների) շենքերի և շինությունների հիմնանորոգում և վերանորոգում, համապատասխան նշանակության գույքի, սարքավորումների և միջոցների ձեռքբերում:

 4) Քաղաքաշինական նշանակության ծրագրեր, այդ թվում՝

 

ա.     բնակարանային ֆոնդի, վարչական օբյեկտների, ավտոկայանատեղի և այլ ենթակառուցվածքների հիմնանորոգում, կառուցում, վերանորոգում,

բ. բակերի բարեկարգում:

 5) Ջրամատակարարման և ջրահեռացման նշանակության ծրագրեր, այդ թվում՝

 

ա.    ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում և  վերանորոգում:

 6) Ճանապարհաշինական և տրանսպորտային նշանակության ծրագրեր, այդ թվում՝

 

ա.    համայնքային նշնակության ճանապարհների կառուցում և վերանորոգում,

բ.      ավտոկայանատեղերի կառուցում և հարդարում,

գ.      բնակչության միջհամայնքային տեղափոխության նպատակով տրանսպորտային ավտոպարկերի հիմնում և ընդհանուր օգտագործման, այդ թվում՝ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերում,  

դ. մայթերի կառուցում և բարեկարգում,

ե.  համայնքային ճանապարհների կահավորում:

 7) Մշակույթային, սպորտային և երիտասարդական նշանակության ծրագրեր, այդ թվում՝

 

ա.     Մշակույթի տան, գրադարանների, թանգարանային շենքերի ու շինությունների, սպորտային նշանակության մարզական և խաղային հրապարակների, խաղադաշտերի կառուցում և վերանորոգում,

բ.      Սեղանային խաղերի, մարզական գույքի և սարքավորումների, գրքերի և գրականության ձեռքբերում:

 8) Զբոսաշրջային նշանակության ծրագրեր, այդ թվում՝

 

ա. պատմամշակույթային և տեսարժան տարածքների բարեկարգում, վերանորոգում,

բ. այգիների, պուրակների բարեկարգում և կառուցում:

 9) Այլ սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրեր:

 

  • Քննարկվել է

    18.07.2022 - 02.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2041

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

19.07.2022

Հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4) Սոցիալական նշանակության ծրագրեր, այդ թվում` ա. հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծում, բ. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի, ժամանակավոր կացարանի կառուցում, գ. հաշմանդամություն ունեցող անձանց և (կամ) տարեցների տնային պայմաններում խնամքի ծառայության ստեղծում և մատուցում, դ. հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տրանսպորտային միջոցների ձեռքբերում, սոցիալական տաքսի ծառայության հիմնում, ե. սոցիալական պատրոնի (օգնականի) ծառայության հիմնում։»։ Առաջարկները հիմնված են «Սոցիալական աջակցության մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների, Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/1) վրա։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

19.07.2022

Հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «գ. երիտասարդական կենտրոնի ստեղծում, համայնքային հավաքատեղի բարեկարգում։»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

19.07.2022

Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «բ. հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական նշանակության շենքերի և շինությունների մատչելիության ապահովում,»։

Տեսնել ավելին