Հիշել նախագիծը

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ  ՀԱՄԱԿԱՐԳԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հայաստանի  Հանրապետության  բյուջետային  համակարգի  մասին» Հայաստանի  Հանրապետության  1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137  օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերության «դեֆիցի­տը (պա­կասուրդը) չի կարող գերազանցել կառավարության բյուջետային ուղերձում նշված առա­ջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 7.5 տոկոսը» բառերը փոխա­րի­նել «դեֆիցի­տը (պա­կասուրդը) չի կարող գերազանցել կառավարության բյուջետային ուղերձում նշված առա­ջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 7.5 տոկոսը, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 8.3-րդ մասով սահմանված բացառիկ դեպքերի» բառե­րով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի «սույն օրենքի 31-րդ հոդ­վա­ծում» բառերը փոխարինել «սույն օրենքի 21-րդ և 31-րդ հոդվածներում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 8.1-ին մասից հետո լրացնել 8.2-րդ, 8.3-րդ և 8.4-րդ մասեր՝ հետևյալ բո­վանդակությամբ.

«8.2. Սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տար­­վա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում հաշվի առնել այն, որ եթե կառավարության պարտ­քը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրութ­յամբ գերազանցել է նախորդ տարվա Հա­յաստանի Հանրապետության հա­մա­խառն ներքին արդ­յուն­քի`

ա¤ 40 տոկոսը, ապա կապիտալ ծախսերը պետք է գերազանցեն պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը):

բ¤ 50 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի ա¤ կետի պահանջի, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը սահմանվում է կառավարության որոշմամբ:

գ¤ 60 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի ա¤ կետի պահանջի, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի և ընթացիկ ծախսերի ընդհանուր ծավալի առավելագույն չափերը սահմանվում են կառավարության որոշմամբ:

8.3. Սույն հոդվածի 8.2-րդ մասով, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով   սահմանված պահանջները չեն գործում կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ ելնելով խոշո­րա­ծավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գոր­ծո­ղու­թ­­յունների, տնտե­­սու­թ­յու­­նը խա­ղաղ ժամանակաշրջանից պա­տերազմական ժամա­նա­կաշրջա­նի փո­խադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների առկայությամբ:

8.4. Եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը նախորդ տարվա Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նկատմամբ՝

ա) գտնվել է 50-60 տոկոսի միջակայքում, ապա կառավարությունը այդ տարվան հաջորդող տարում կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը աստիճանական 50 տոկոսից նվազեցնելու համար:

բ) գերազանցել է 60 տոկոսը, ապա կառավարությունը այդ տարվան հաջորդող տարում կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ներկայացման ժամանակ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը աստիճանական 60 տոկոսից նվազեցնելու համար:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրա­պա­րակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պարտքի մասին» Հա­յաս­տա­նի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-78-Ն օրենքի 5-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Կառավարության պարտքը յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8.3-րդ մասով և 8.2-րդ մասի գ) կետով սահմանված դրույթների:»։

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Եթե կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է նախորդ տարվա Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը, ապա գործում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ և 8.4-րդ մասերով սահմանված դրույթները:»։

3) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

  • Քննարկվել է

    09.10.2017 - 25.10.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    ՀՀ ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 233

Տպել