Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ», «Թ. ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__________ի    2022 թվականի N ______Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ»,  «Թ. ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 64-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական ոչ առևտրային կազմա­կեր­պու­թյուն­ների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը, ինչպես նաև  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. 1. «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04878), «Հայաստանի պարար­վեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04880) և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմա­կերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04855) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
  2. 2. Սահմանել, որ՝

1) «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարար­վեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»  պետական ոչ առևտրային կազմա­կերպությունների իրավահաջորդը «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.

 2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.

       3) «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում միասնական մշակութային գործունեության իրականացումն է.

      4) «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության  հիմնական նպատակներն են՝

ա. ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը,

բ. հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը,

գ.  գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը և կատարո­ղական արվեստի քարոզչությունը,

դ. ժողովրդական երաժշտության և պարարվեստի հանրային վարկանիշի բարձրացումը և միջազգայնացումը,

ե. ժողովրդական երաժշտական ստեղծագործություններին ու մշակույթին հանրությանը հաղորդակից դարձնելը:

  1. «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) համերգային և գովազդային գործունեություն՝ կապված իր հիմնական գործուեության հետ.

2) հրատարակչական գործունեություն՝ համերգային ազդագրերի, ծրագրերի, բուկլետների պատրաստում.

3) համերգային և թատերական դահլիճներում իրականացվող գործունեություն.

4) իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրաների ստեղծում և հրատարակում, համերգների կազմակերպում.

5) կազմակերպության գործունեությունից բխող արտադրական գործունեության իրականացում և արտադրանքի իրացում.

6) ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում մասնագիտական առարկաների դասավանդում՝ մինչև մեկ տարի ժամանակով, ինչպես նաև մասնագետների վերապատրաստում:

 7) hանրային սննդի կազմակերպում այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը,

  1. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի  Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

 

 

  1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1)  եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված միաձուլվող կազմակերպությունների գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագիրը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

        2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

 

  1. 7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղ­ծելու մասին» N 419 որոշման 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության համերգային կազմակերպությունների ցանկի 2-րդ, 3-րդ և 4-րդ  կետերը:
  2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

     

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                Ն.ՓԱՇԻՆՅԱՆ 

  • Քննարկվել է

    07.07.2022 - 22.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4066

Տպել

Առաջարկներ`

Մարիամ Պողիկյան

22.07.2022

Մի արեք բան, որը ճակատագրական կլինի մեր մշակույթի համար: Խմբերը տարբեր: 3 կազմակերպություններն էլ իրենց տեղն ու դերն ունեն մեր երկրի համար: Մի արեք:

Տեսնել ավելին