Խաչիկ Հակոբյան
27.06.2022
Ես դեմ եմ տվյալ նախագծին
Լրամշակման փուլում է
8 - Կողմ
305 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___ ________ 2022 թվականի N _____-Ն
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) Կազմակերպությունը տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) օգտագործմամբ վերահսկողություն իրականացնող և իրավախախտումներ ամրագրող, ինչպես նաև իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող կազմակերպություն է, որի.
ա. գործունեության նպատակն է օժանդակել իրավախախտումների նախականխմանը, հայտնաբերմանը, ամրագրմանը և դրանցով վարույթի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության այլ լիազորությունների իրականացմանը,
բ. գործունեության առարկան է` տեխնիկական միջոցներ (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) տեղադրելը, շահագործելը, սպասարկելը (այդ թվում՝ վերանորոգելը), դրանց օգտագործմամբ վերահսկողություն իրականացնելը (այդ թվում՝ ճանապարհային երթևեկության նկատմամբ), իրավախախտումներ հայտնաբերելը, ամրագրելը, իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ կատարելը (ներառյալ՝ ապացույցներ հավաքելը, վարչական ակտի նախագիծ կազմելը)։
2) Կազմակերպության գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքը:
1) տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) և (կամ) դրանց մասերի, հանգույցների, ագրեգատների, դետալների արտադրություն և վերանորոգում,
2) տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) և (կամ) տեղադրում, սպասարկում և դրանց տեղադրման կամ սպասարկման հետ կապված շինարարական աշխատանքների իրականացում,
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործունեության բնագավառում մասնագիտական ուսուցում, վերապատրաստում և մասնագիտական՝ ներառյալ իրավական խորհրդատվություն,
4) իր կողմից հավաքագրված օրենքով չարգելված տեղեկատվության (տեսանյութեր, լուսանկարներ և այլն) վճարովի տրամադրում։
4․ Հայաստանի Հանրապետության և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված «Գույքի հավատարմագրային կառավարման» ԲԸԱՀԾՁԲ-03/2017 պայմանագիրը դադարելուց հետո Հայաստանի Հանրապետությանը փոխանցված գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել կազմակերպության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ գույքն ու անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Կազմակերպությանը։
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված «Գույքի հավատարմագրային կառավարման» ԲԸԱՀԾՁԲ-03/2017 պայմանագրից հրաժարվելու և 90-օրյա ժամկետում պայմանագիրը դադարելու մասին,
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում հաստատել Կազմակերպության կանոնադրությունը և ապահովել սահմանված կարգով Կազմակերպության պետական գրանցումը,
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված «Գույքի հավատարմագրային կառավարման» ԲԸԱՀԾՁԲ-03/2017 պայմանագիրը դադարելու մասին ծանուցելուց հետո 3-ամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 4-րդ կետով նախատեսված՝ Կազմակերպությանն ամրացվող գույքի կազմը և արժեքը,
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Կազմակերպությանն ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
8․ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 20-օրյա ժամկետում Կազմակերպության հետ կնքել սույն որոշման 5-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
9․ Կազմակերպության պետական գրանցման և կնիքի ձեռքբերման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն.Փաշինյան |
2022 թ. _________ ___ Երևան
Քննարկվել է
24.06.2022 - 09.07.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6228
Տպել27.06.2022
Ես դեմ եմ տվյալ նախագծին