Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 171-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____ _________2022 թվականի թիվ ______-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի Հայաս­­տանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհան­դիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանք­­ների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտա­րա­րա­գիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերա­­բերյալ ծանուցման օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 171-ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված թիվ 1 հավել­վա­ծում՝

1)

2402

Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով` սիգարներ` սիգարելլաներ սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի)

200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլաներ) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով

տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.

2404 11 000 9

Ծխախոտային տաքացվող գլանակներ

250 գրամ ծխախոտ

2404 12 000 0

Հեղուկ քարթրիջներ, այդ թվում 1 անգամյա օգտագործման էլ. սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության

10 միլիլիտր

2404 19 000

Հեղուկ քարթրիջներ, այդ թվում 1 անգամյա օգտագործման էլ. սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության

10 միլիլիտր

2)

8535

Էլեկտրական ապարատուրա կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման համար կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, հալուն ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, հոսանքընդունիչներ, հոսանքահաններ և այլ միակցիչներ, միակցման տուփեր)
1000 Վ-ից ավելի լարման համար

0

տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

8543 40 000 0

էլեկտրոնային սիգարետներ և համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումներ

1 հատ

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից:
  • Քննարկվել է

    23.06.2022 - 08.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3866

Տպել