Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի         N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշ­­ման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդու­նու­մը պայ­մա­նավորված է Ազգային անվտան­գու­թյան ծառայության գործունեության ընթացքում առա­­ջացող որոշ արխիվային փաստաթղթերի պահպանությունն առավել արդյունավետ իրա­կա­նացնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունը դա­դա­րեց­­­նելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու բնագավառներում Ազգային անվտան­­­գության ծառայությանը վերապահված գործառույթների իրականացման ընթացքում (հատկապես վերջին շրջանում) Ազգային անվտանգության ծառայության արխիվ են հանձնվում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուն, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուն, օտար­երկրա­ցի­նե­րին կացության կարգավիճակ տալուն առնչվող հսկայածավալ գրագրու­թյուն, տե­ղե­կանք­ներ, եզրակացություններ ու այլ փաստաթղթեր, որոնք, որպես կանոն, անհրա­ժեշտ է լինում պահ­պանել Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշ­ման հավելվածի 407-րդ կետով սահմանվածից (5 տարի) շատ ավելի երկար ժամկետով: Տվյալ փաստաթղթերի ծավալներն օրեցօր աճում են, մասնավորապես, ամսվա կտրվածքով Ազգային անվտանգության ծառա­յու­թյուն մուտք է լինում միջինը 2200 անձի վերաբերյալ նյութ, որոնցից յուրաքանչյուրի միջին ծավալը կազմում է 10 և ավելի թերթ: Դրանց պահպանությունը թղթային կրիչներով պահանջում է հսկա­յա­կան տարածություն, որը Ազգային անվտանգության ծառա­յու­թյունը ներ­­­կայում չի տնօրի­նում, ավելին առկա տարածությունն առավել արդյունավետ օգ­տա­­գոր­ծե­լու խնդիր է դրված: Բա­ցի այդ, նշված փաստաթղթերը, որպես կանոն, Ազգային անվտան­­գու­թյան ծառայություն մուտք են լինում կամ պատճենների տեսքով, կամ տե­սա­նե­րած­ված (սքա­նա­վորված) կամ էլ էլեկտրոնային տարբերակով, ուստի դրանց` թղթային եղա­նա­կով պահ­պա­նու­մը ոչ արդյու­նա­վետ է: Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ Կառա­վա­րու­թյան 2021 թվա­կա­նի դեկ­տեմբերի 16-ի N 2087-Ն որոշման համաձայն` աշխատանքային գոր­ծունեության հիմ­­­քով օտար­երկրացուն ժա­մա­նակավոր կացության կարգավիճակի տրա­մադրման հետ կապ­ված փաս­տաթղթաշրջա­նա­ռու­թյունն իրականացվում է օտարերկրացի աշ­խատողների ներգրավ­ման միասնական էլ­եկտրո­նային հարթակի միջոցով` էլեկտրոնային ընթա­ցա­կար­գե­րով:

Միաժամանակ, Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշ­ման հա­վել­վա­ծի 407-րդ կետում կիրառված հասկացությունները և ձևակերպումները չեն համապա­տաս­խա­նում գործող օրենսդրությանը: Հատկապես, «քաղաքացիությունից զրկել», «կացության բա­ցա­ռիկ կար­գա­վիճակ» հասկացություններ ՀՀ օրենսդրությունում չկան, իսկ ժամանակավոր կա­ցու­թյան կար­գավիճակի վերաբերյալ փաստաթղթերը ցանկում նշված չեն:  

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերը նշված խնդիրները` առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բե­րելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, օտար­երկ­րա­ցիներին կացության կարգա­վի­ճակ տա­­­լու մասին գրագրության, տեղեկանքների, եզրա­կա­ցությունների ու այլ փաս­տաթղթե­­­րի թղթա­­յին կրիչների հետ միաժամանակ կամ դրանց փոխարեն դրանց տեսա­նե­րած­ված (սքա­նա­­վոր­ված) կամ էլեկտրոնային տարբերակների պահպանությունն իրա­կա­նաց­նելու համար ստեղ­­ծել անհրաժեշտ իրա­վա­կան հիմքեր:

Բացի այդ, առաջարկվում է Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշ­ման հավելվածի 407-րդ կետում առկա հասկացությունները և ձևակերպումները համա­պատաս­խա­նեցնել գործող օրենսդրությանը, քանի որ դրանք կորցրել են իրենց արդիականությունը:

Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխու­թյուն­­ներ չեն առաջանա:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղա­քա­ցի­ու­թյունը դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու մասին գրա­գրու­թյան, տեղեկանքների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի թղթային կրիչ­ների հետ մի­ա­ժամանակ կամ դրանց փոխարեն հնարավոր կլինի իրականացնել նաև դրանց տեսա­ներած­ված (սքանավորված) կամ էլեկտրոնային տարբերակների պահպանությունը, ին­չի արդ­յուն­­քում կխնայվի առկա առանց այդ էլ սուղ տարածությունը, ինչպես նաև Կա­ռա­վարության վե­րոհիշյալ որոշման մեջ գոր­ծածված հասկացությունները և ձևակերպումները կհամա­պա­տաս­խա­նեցվեն գործող օրենսդրու­թյանը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

  • Քննարկվել է

    13.06.2022 - 28.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1286

Տպել